Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բյուրականի գիտաճամբար` Արցախի շնորհալի դպրոցականների համար

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի  տնտեսության հետագա զարգացման համար կարեւոր նշանակու-թյուն ունի շնորհալի երեխաներին աջակցելը, ամառային գիտական դպրոցների կազմակերպումը:

2022 թ. հուլիսի 13-18-ը Բյուրականի աստղադիտարանը կազմակերպել էր Բյուրականյան գիտաճամբար Արցախի շնորհալի դպրոցականների համար, իսկ հուլիսի 19-24-ը՝ ամառային դպրոց Արցախի ուսանողների համար:

Յուրաքանչյուր ծրագրում ընդգրկվել են 22 պատանիներ եւ աղջիկներ Արցախի դպրոցներից եւ համալսարաններից: Շուշիի, Մարտակերտի, Պատարայի, Ճարտարի եւ Սարգսաշենի դպրոցներից  եկած երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ եւ անցկացրեցին հետաքրքիր ժամանակ: Ծրագիրը նպատակ ուներ օժանդակել Արցախում աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, Արցախի պետական համալսարանի ուսանողների ամառային պրակտիկայի բարեհաջող կազմակերպմանը: Այն հնարավորություն տվեց ուսանողներին ծանոթանալու աստղադիտարանի աշխատանքային գործունեությանը, գիտահետազոտական բաժինների աշխատանքներին:

Ճամբարը կազմակերպվել էր Բյուրականի աստղադիտարանի ջանքերով եւ ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի աջակցությամբ:

 Աստղադիտարանում օրերն անցնում էին հագեցած մթնոլորտում: Իրականացվում էին աստղագետների կողմից զրույց-դասախոսություններ, գործնական պարապմունքներ: Ամառային դպրոցի մասնակիցները այցելեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարան: Այցելեցին նաեւ Ամբերդ, Տեղերի վանք, Աղձքի հայոց արքաների դամբարան եւ այլն:

Գիտաճամբարի շրջանակներում դպրոցականների համար զրույց-դասախոսություններով հանդես եկան Բյուրականի աստղադիտարանի  գիտնականները` «Վիկտոր Համբարձումյանը եւ Բյուրականի աստղադիտարանը», «Տիեզերքի մասին պատկերացումների զարգացումն անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը», «Արեգակնային համակարգ», «Հայաստանի սեյսմիկ քարտեզը», «Հայոց նախնյաց աստղագիտական գիտելիքը ժայռապատկերներում», «Աստղերի աշխարհում», «Գալակտիկաների աշխարհում» թեմաներով:

Երեխաները մասնակցեցին նաեւ ռոբոտաշինության դասընթացին,տարբեր մտավոր  խաղերի, սովորեցին արձակել հրթիռներ: Երեկոյան ժամերին մասնակցեցին աստղադիտման:

Հարկ է նշել, որ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները անցկացվում են 2006թ.-ից: Մինչ օրս անցկացվել է յոթ ամառային դպրոց՝ 2006, 2008, 2010, 2012, 2016, 2018, 2020թթ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ստալինի ու Պուտինի նմանակները Թեհրանում

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ստալինի ու Պուտինի նմանակները Թեհրանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական