Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
ASATUR0 YESAYANTS

ASATUR0 YESAYANTS

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Գեղամ Մկրտչյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2. Համակենտրոնացումը

Այսօր մենք ասես ապրում ենք կեղծ իրականությունում կամ հակաիրականությունում: Տպավորությունն այնպիսին է, թե ներկա կառավարության «վերեւում» օրական քնում-զարթնում՝ մի հակագաղափար են մեջտեղ գցում, որը միշտ զարմացնում, հաճախ էլ զայրույթ է առաջացնում: Բայց եթե պարզապես որպես գաղափար ասված իրարահաջորդ հակագաղափարներն ավերում են մեր եւ նոր  սերնդի միտքն ու հոգին, ապա գործի վերածվող կամ դրան հավակնող այդպիսիք սպառնում են ավերմունք գործել մեր իրականությունում, մեր կյանքում: Թվում է՝ մեր ներկա պայմաններում այս երկրորդ խմբին պետք է դասել ՀՀ կառավարության ու նրա ղեկավարի կողմից հաճախակի տարփողվող ակադեմիական քաղաքի նախագիծը: 

Անգամ անհատ մարդը կյանքում ճիշտ ընթանալու համար պետք է կարողանա հաճախ իր  կյանքի ճանապարհին զանազանել, տարբերել առավել կարեւորն ու երկրորդականը, հրատապն ու անշտապը, նպատակային եւ ճիշտ օգտագործել իր ուժերն ու միջոցները: Իսկ կառավարությունների, առավել եւս՝ մերի նման երկրի կառավարության համար դա պարզապես պարտադիր պայման պետք է լինի: Հիմա կարծես թե մեր բոլոր կենսական ու հրատապ խնդիրները լուծվել են՝ տնտեսությունը հզորացել, բանակն ամրապնդվել ու անհամեմատ զորացել է, երկրի տարածքն ազատված է թշնամու զինուժից եւ մեր սահմաններն անձեռնմխելի են դարձել, լուծվել են գերիների, պատանդների, անհետ կորածների, արցախցիների իրավունքների հարցերը: Պետության ֆինանսական միջոցները թռիչքաձեւ աճել, բյուջեն բազմապատկվել ու արտաբյուջետային միջոցներն էլ հերթի են կանգնել, լուծված են քաղաքացիների սոցիալական եւ մյուս խնդիրները… Մենք բոլոր այս կենսական եւ  հրատապ խնդիրները լուծել ենք ու հիմա կարող ենք հանգիստ այսպիսի խոշոր, իրականում մեր առկա պայմանների համար տարակուսելի, ահռելի ծախսեր ու ջանքեր պահանջող խնդի՞ր լուծել:

Ոլորտի հիմնարար փաստաթուղթ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» է նախատեսված նաեւ «ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջեւ ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաեւ ֆիզիկական ենթակառուցվածքները…»: Այս օտարախեղդ ճռճռան ձեւակերպումը գործնական առումով պարզ ասած՝ նշանակում է մոտավորապես հետեւյալը. ՀՀ բուհերը խումբ-խումբ միացվելու են իրար, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը փլուզվելու եւ նրա տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներն ու այլ կառույցները ակադեմիայից պոկվելու, բաժանվելու են այդ բուհերի եւ այլ հաստատությունների միջեւ, այս բոլորն իրենց շենք-շինություններից տեղահանվելու, զրկվելու եւ փոխադրվելու են քաղաքից դուրս կառուցվող ընդհանուր մի տարածք: Գիտության եւ կրթության ոլորտում «թռիչքային զարգացում ապահովելու համար»…

Փորձենք սա պատկերացնել որոշ թվերով: 2022-2023 ուսումնական տարում Հայաստանում գործող բուհերի թիվը եղել է 54, այդ թվում մայրաքաղաք Երեւանում՝ 43: ԿԳՄՍ նախարարության կայքի տվյալներով՝ պետական բուհերի թիվը հանրապետությունում 27-ն է՝ 13 մասնաճյուղերով, այդ բուհերից 23-ը Երեւանում են (այդ թվում՝ 3 միջպետական եւ 1 միջազգային), մնացածը մասնավոր տարբեր կարգի բուհեր են: Բուհերի եւ գիտական ինստիտուտների միավորումներով ակադեմիական քաղաքում լինելու է մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 մասնավոր կամ միջազգային բուհ, իսկ ակադեմիական քաղաքից դուրս բուհական գոնե նոր կառուցվածքներ չեն թույլատրվելու: Այստեղ անհրաժեշտ տարբեր պայմաններով սովորելու, աշխատելու եւ բնակվելու է 44 000 մարդ: Ըստ հայեցակարգի, այդ մի ամբողջ քաղաքը պետք է գործի 2030 թվականից… Իսկ մարզային պետական բուհերի ու մասնաճյուղերի ճակատագիրը,- ըստ հրապարակված որոշ տվյալների՝ 9 հազար ուսանողով ու 2 հազար աշխատակիցներով,- դեռ հայտնի չէ եւ էապես վտանգված է:

Այս ամբողջ «հաճույքի» նախագծային արժեքը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ տարբեր այլ գնահատումներով դրանից առնվազն եռակի ավելի կլինի: Դա մեր խնդիրների համապատկերում հավասարազոր է, ներողություն, բաց հետույքին կատու շալակելուն:

Կա եւ մյուս՝ այս հսկայամասշտաբ խնդիրը գլուխ բերել կարողանալու, կես ճանապարհին չթողնելու եւ անտեղի միջոցներ վատնած չլինելու խնդիրը: Դուք այսքան տարի չեք կարողանում ավարտել Երեւանի մետրոպոլիտենի՝ խորհրդային տարիներից կիսակառուցված մեկ կայարանային տեղամասի, կամ Երեւան-Գյումրի 100 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությունը, հիմա այդ անհամեմատ ծանր բեռի տակ ինչպե՞ս եք մտնելու եւ ի՞նչ հույսով:
Առավել եւս, որ այդ քաղաքի կառուցումն ինքնին կրթության բովանդակային խնդիրներ չի՛ լուծում:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի դեռ խորհրդարանի հաստատմանը ներկայացվելիք նոր նախագծի հոդված 40-ի 12-րդ կետում ասվում է. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն իրականացնում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների շահագործման արդյունքում այլեւս չօգտագործվող բուհական եւ գիտական ենթակառուցվածքների կառավարումը, որից ստացված եկամուտն օգտագործվում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով , իսկ չօգտագործված եւ որոշակի ծրագրերի իրականացման համար չնախատեսված գումարն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով»… Ահա՛ բանալին, ահա՛ թե որտեղ է թաքնված շան գլուխը, աներեւակայելի կոռուպցիոն հնարավորությունների աղբյուրը:

Եվ ի՞նչ է ստացվում: Ավելի քան 100 տարի կառուցված, սերունդների ջանքով ու հսկայական պետական միջոցներով ավելացված, շենացված, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում իրարից ոչ հեռու կառուցված այդքան բուհական համալիրներն իրենց տարբեր մասնաշենքերով ու շենք-շինություններով, իրենց ավանդույթներով եւ ուսանողական-պրոֆեսորադասախոսական անձակազմերով, գիտահետազոտական 35 ինստիտուտներն ու կազմակերպություններն իրենց շենք-շինություններով ու տարբեր կառույցներով, իրենց ողջ մտավոր ներուժով ուղղակի տեղերից արմատախիլ արվելու, իրենց բոլոր իրավունքների խախտմամբ քշվելու են քաղաքից ու նրա կյանքից դուրս: Իսկ գիտության, կրթության մեր մեծ երախտավորների հիշատակներով եւ ուսանող սերունդների նվիրական հուշերով սրբագործված, մեր ազգային արժանապատվության եւ հոգեմտավոր արժեքների այդ խորհրդանիշ-կառույցները վաճառվելու են փողատերերին ու գուցե նաեւ օտար փողատերերի, կառույցների՝ դրանք քանդելու, մեր երկրաշարժավտանգ գոտում վախեցնող երկնաքերներ կառուցելու կամ դրանք, ինչպես ասվում է, կազինոներ, հյուրանոցներ ու ռեստորաններ, մեր երբեմնի վարդագույն ու մշակութաշունչ հրաշալի մայրաքաղաքը՝ ամբողջական անհոգի ու անլույս շուկա դարձնելու համար: Ժամանակին՝ նորանկախության շրջանում, արդյունաբերական կառույցների, կինոթատրոնների շենքերը, հիմա՝ բուհերի եւ գիտական հաստատությունների, ստեղծագործական միությունների, հետո՝ երեւի նաեւ համերգային դահլիճների, գրադարանների շենքերը, եւ այսպես շարունակ…

Կա՞ մեկը, որն ասի՝ կանգ առեք ու լսեք:

Պարզ անվտանգության նկատառումներով էլ հարմար չէ բոլորը, այսքան ՄԻՏՔԸ եւ ջահելության սերուցքը մի տեղ կուտակելը: Նախ չմոռանանք ուժեղ երկրաշարժերի գոտի լինելու հանգամանքը: 88-ի դեկտեմբերի 7-ին Լենինականում փլատակներից ողջ դուրս եկողի առաջին հարցը լինում էր՝ հո Երեւանին բան չի՞ պատահել… Ապա՝ մեր օրերում առկա մշտական թշնամական վտանգը, որը մեր մայրաքաղաքից հեռու չէ: Ինչու չէ՝ նաեւ սանիտարա-համաճարակային իրավիճակների հնարավոր մարտահրավերները. տեսա՞ք, օրինակ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը: Դուք արդեն չգիտեմ իրականում ամենից շատ ինչի՞ եք ձգտում, բայց իմ պատմական, ձեր կողմից մոռանալ հորդորվող պատմական հիշողության մեջ արթնանում են ժամանակին թշնամու կիրառած մեդոդները, երբ հայ մարդկանց մի տեղ կուտակում ու… չշարունակեմ:

Եթե բոլոր հորդորներն ու առարկությունները չեք լսում եւ այնուամենայնիվ շահագրգռված եք եւ ուզում եք այդ չոլերում անպայման նման մի քաղաք կառուցել , ապա կառուցեք Կառավարական քաղաք, եւ մեծ խնդիրներ չեն լինի: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնված փողոցներն էլ կազատվեն պաշտոնյաների ավտոշարասյուների կողմից, երթեւեկությունը կարգավորելու կոչվածների օգնությամբ մարդկանց ու մեքենաների երթեւեկության պարբերական խոչընդոտումներից, այդ կերպ երթեւեկության կանոնների խախտումներից, քաղաքացիները, շրջակա շենքերի, հաստատությունների բնակիչներն ու աշխատողները՝ այդ առիթներով ոստիկանների բարձրախոսների հաճախակի ահաբեկող ու հոգնեցնող ճիչերից… Տրանսպորտային խնդիրների հարց էլ, փառք Աստծո, չի լինի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

Մի անհրաժեշտ հետգրություն.– Որպեսզի մեր երկրում ամեն ինչ չորոշի մեկ անձի կամքը, իսկ մնացածները միայն կրկնեն կամ դակեն (խորհրդարանական մեծամասնությունը) նրա որոշածը, պետք է, որ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին մանդատների 50 տոկոս+1 քանակի պարտադիր տրամադրման կարգը չեղարկվի եւ տրվի ամեն ուժին իր ստացած քվեների իրական տոկոսին համապատասխան: Որպեսզի հարկ եղած դեպքում իրական հակակշիռի հնարավորություն էլ ստեղծվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուռումունջ նախարարներն ու վրդովված վարչապետը

Հաջորդ գրառումը

Վախճանվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Վախճանվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական