Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերձորցի աշակերտները՝ ԹՄՄ ուշադրության կենտրոնում

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ  հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում  տեղի ունեցավ հանդիպում Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 և նույն քաղաքում գործող թիվ 2 դպրոցների շրջանավարտների հետ:

Քաշաթաղի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո, բոլորի հետ նաև դպրոցների ուսուցչական կազմն ու աշակերտներն են բռնի տեղահանվել իրենց հարազատ քաղաքից ու բնակություն հաստատել Հայաստանի տարբեր մարզերում, նաեւ՝ մայրաքաղաքում:

Քաշաթաղցի աշակերտներն անգամ չհասցրեին դպրոցն ավարտել, կիսատ թողած ուսումը շարունակեցին Հայաստանի իրենց նոր բնակավայրերում և ընդունվեցին    տարբեր բուհեր (Երևանի պետական համալսարան, Ամերիկայն համալասարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայկական պետական մանկավարժական համալսարաններ, Գեղարվեստի ակադեմիա եւ այլն):

Մոնրեալից (Կանադա) ԹՄՄ վարչության անդամ Ավետիս Ճիհանյանն իր անձնական միջոցներից   ֆինանսական օգնություն է հատկացրել նախկինում Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի սան, իսկ այսօր արդեն հայաստանյան բուհերի ուսանող 15 երիտասարդ բերձորցիներին:

Իրենց ուսուցիչների հետ հյուրընկալվելով ԹՄՄ  հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում՝  նրանց հանձնվեց  դրամական աջակցությունը:

Հանդիպումը նախաձեռնել է Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը, որը մշտապես պահպանում է թեքեյանցիների ու բերձորցիների հետ կապը, հետաքրքրում, թե տեղահանված ընտանիքներն ի՞նչ խնդիրներ ունեն, կրթական, աշխատանքային մոտիվացիայի ի՞նչպիսի ծրագրեր կարելի է իրականացնել ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ հետ համատեղ:
ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ-ը արցախցիների խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում:  2020 թվականի պատերազմից հետո Բերձորից բռնի տեղահանվածներին Հայաստանում ինտեգրելու,  աշխատելու, ապրուստի միջոցների համար պայմաններ ստեղծելու նպատակով  թեքեյանցիները մշտապես օգնության ձեռք են մեկնել, իսկ բերձորցի  երիտասարդների եւ ուսուցիչների հետ ծրագրերը շարունակական են լինելու:

Թեեւ իրենց քաղաքից  տեղահանվելուց հետո բերձորցիները հաստավել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, սակայն  չեն մոռացել միմյանց, կապը պահում են:

Այս հանդիպմանն էլ նորից հիշեցին հարազատ Բերձորը, դպրոցական անմոռանալի տարիները, դպրոցի քարքարոտ ճամփան ու այն աստիճանները, որոնց ամեն մի հարթակի վրա դեպի նպատակ առաջնորդող, ուժ ու հավատ տվող կարգախոսներ էին գրված:

Իսկ ամենաբարձրում՝ «հույս, հավատ, սեր»:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Արցախից բռնի տեղահանվածները դեռ տաք են, ամբողջապես չեն ընկալում՝ ինչ է կատարվում»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Արցախից բռնի տեղահանվածները դեռ տաք են, ամբողջապես չեն ընկալում՝ ինչ է կատարվում»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական