Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարերար Հրաչյա Պողոսյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն է նվիրաբերել Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, «Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար» տիտղոսին արժանացած Հրաչյա Պողոսյանի անունը կրկին հայտնվել է լայն հանրության ուշադրության կենտրոնում: Առիթը առավել քան ուրախալի է եւ հպարտության արժանի. բարերարը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն է նվիրաբերել իր իսկ պատվերով պատրաստված Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի մուտքի մոտ: Այն կառուցվել է ի պատիվ նահատակ Հռիփսիմեի, ում գերեզմանը գտնվում է անմիջապես եկեղեցու խորանի տակ:
Ավանդույթի համաձայն, ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որն Գայանե մայրապետի հետ ապրել է հռոմեական Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Սակայն Հռիփսիմեն, լինելով քրիստոնյա, չցանկացավ դառնալ Հռոմի կայսեր կինը եւ բարեպաշտ մյուս կույսերի հետ իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա, այնտեղից էլ՝ Արարատյան երկիր` Հայաստան:

Կայսրը կույսերի փախուստի մասին հայտնում է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին եւ ասում, որ հայոց թագավորը հետ վերադարձնի նրանց:

Տրդատ արքան ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաեւ՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել արքային: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին եւ զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետեւ` վկայարաններ կառուցում:

Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե եւ Ս. Շողակաթ եկեղեցիները:

Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:

Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան եւ Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Եվ ահա Սուրբ Հռիփսիմեի կերպարը դարձավ բարեգործության շղթայի կարեւորագույն օղակներից մեկը, որը արդեն երկար տարիներ Հրաչյա Պողոսյանին եւ նրա ընտանիքին կապում է հայ եկեղեցու հետ:

2023 թվականի հունվարի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ Մայր աթոռի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի առաջարկով Հրաչյա Պողոսյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում դարձել է ջրօրհնեքի կնքահայր:

«Շատ էի ցանկանում հետագայում եւս իմ ներդրումն ունենալ սուրբ տաճարի բարգավաճման գործում, քանի որ պարզապես կնքահայր դառնալն ու հեռանալը ես ճիշտ չեմ համարում»,- ասել էր բարերարը տարեսկզբին եւ ինչպես տեսնում ենք՝ հավատարիմ է մնացել խոստմանը:

2023 թվականի հունիսի 18-ին, կիրակնօրյա ժամերգությունից հետո,  Արտակ եպիսկոպոսի ձեռամբ հանդիսավոր կերպով օծվեց Հրաչյա Պողոսյանի նվիրաբերած Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը:

 Օծման արարողությանը ներկա էին Մայր  աթոռի   Եկեղեցական  հայեցակարգային  հարցերի   գրասենյակի   տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս  Միրզախանյանը, Սբ. Հռիփսիմե եկեղեցում ծառայող Անդրանիկ Գեւորգյանը, Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներ, Հրաչյա Պողոսյանը՝ ընտանյոք եւ ընկերների հետ, իսկ եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով:

«Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում քրիստոնեության լիարժեք ընդունման առիթ հանդիսացավ: Իր ուղեկից կույսերի հետ այստեղ հաստատվելով եւ մարդկանց փոխանցելով Քրիստոսի հանդեպ սիրո ջերմությունը՝ Հռիփսիմեն բոլորին համոզեց, որ ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի հեթանոսությունից»,- սրբապատկերի օծումից հետո հիշեց արքեպիսկոպոսը: Նա ընդգծեց, որ բարձրարվեստ եւ գեղեցիկ սրբապատկերը Հրաչյա Պողոսյանի կողմից տաճարին մատուցած նվերներից ընդամենը մեկն է եւ այն նվիրելով հավատացյալ ծխականներին՝ հույս հայտնեց, որ եկեղեցիները, համայնքներն ու ծխերը կշարունակեն օգտվել իր եւ իր ընտանիքի բարեգործություններից:

Այնուհետեւ ներկաները ծանոթացան սրբապատկերի հեղինակ, երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանի հետ:

«Երբ հանդիպեցի Միքայել Հարությունյանին եւ տեսա նրա աշխատանքները, մեծ ցանկություն հայտնեցի, որ նրա հաջորդ աշխատանքը նվիրված լինի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն, որը կլինի իմ եւ իմ ընտանիքի նվերը մեր սիրելի եկեղեցուն»,- հիշում է բարերարը:

Խորհրդանշական է նաեւ, որ հունիսի 5-ին՝ Սուրբ Հռիփսիմեի եւ նրան ուղեկից կույսերի հիշատակության օրը, Հրաչյա Պողոսյանը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարության տաճարին նվիրաբերեց Սուրբ Սերաֆիմ Վիրիցկիի սրբապատկերը: Այս կերպ բարերարն, ասես, հավասարակշռություն է պահպանում Ռուսաստանի եւ Հայաստանի հանդեպ իր որդիական սիրո մեջ, որոնց նա իրավամբ համարում է իր երկու հայրենիքները:

Բարերարը ֆինանսավորել է նաեւ տաճարի տարածքում գտնվող Սուրբ Հռիփսիմեի եւ նրա ուղեկից կույսերի գերեզմանի վերականգնման աշխատանքները:

«Եկեղեցու արեւելյան պատի մոտ գտնվում է սուրբ միանձնուհիների մասունքները հավաքելու վայրը: Ժամանակին այստեղ կառուցվել է դամբարան, որը վերականգնման կարիք ուներ: Հրաչյա Պողոսյանը, որպես եկեղեցու կնքահայր, ուրախությամբ իր վրա է վերցրել դրա վերականգնման ծախսերը: Սուրբ Հռիփսիմեի եւ նրա ուղեկից կույսերի հիշատակի օրվան ընդառաջ աշխատանքներն ավարտվեցին, եւ գերեզմանը վերադարձվեց հավատացյալներին՝ աղոթքի համար»,- ասում է Արտակ Սրբազանը:

Բարերարն իր ուրախությունն է հայտնել տոնի նախօրյակին ավարտված վերականգնողական աշխատանքների արդյունքի համար: «Ես տեսել էի գերեզմանը նախքան վերականգնումը, բայց չէի պատկերացնում, թե որքան հսկայածավալ աշխատանք պետք է կատարվի: Ուրախ եմ, որ կարողացա իմ համեստ ներդրումն ունենալ այս գործում»,- ասում է նա:

Հրաչյա Պողոսյանը վստահ է, որ իր կատարածը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետ կապված նախագծերի միայն սկիզբն է, որն անպայման շարունակություն է ունենալու:

Եվ չենք էլ կասկածում, քանզի բազմիցս համոզվել ենք, որ Հրաչյա Պողոսյանն ամեն տեղ եւ ամեն ինչում իր խոսքի արժեքը կարեւորող, խոսքը գործի վերածող անհատականություն է, մանավանդ, որ ադ խոսքը վերաբերում է եկեղեցուն եւ հավատքին:

Մեր հայրենակցի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ  աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 350 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ: Նրա բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի:

Վերը հիշատակած շուրջ 350 բարեգործական ծրագրերից ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ:

Նրա գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է կառավարական, գերատեսչական եւ հասարակական պարգեւներ: Կարեւորագույններից են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհված պետական պարգեւը՝ «Բարեգործության համար» շքանշանը, Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալը՝ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, «Ուղղափառ եւ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու շքանշանը» եւ այլն:

Արժե նաեւ հիշատակել, որ ՌԴ ՊՆ հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփված «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներով՝ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը: Իսկ 2022 թվականի ապրիլի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովում հանդիսավորապես հրապարակվեց մի աննախադեպ որոշում, որի համաձայն՝  պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից Հրաչյա Պողոսյանի անունը կրող բարեգործական հիմնադրամն արժանացավ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար տիտղոսին:

Անսպառ եռանդ, հաջողություններ եւ նորանոր գեղեցիկ գործերի իրականացում ցանկանանք մեր արժանապատիվ հայրենակցին:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիան մեծարում է հայազգի հերոս Միսաք Մանուշյանին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական