Նիկոլ Փաշինյանի կաբինետն «Արցախ» բառի կիրառությունից հրաժարվում է հնարավոր ու անհնար բոլոր տեղերից:
«Ազգ»-ի տեղեկություններով, 2020-ից հետո Ադրբեջանի օկուպացրած Քաշաթաղի ու Քարվաճառի տեղահանված քաղաքացիներին՝ տուն կամ բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատը «թարմացրել» է:
«Մեր էլեկտրոնային փոստերին նամակ եկավ՝ կից սերտիֆիկատով, որտեղ «Արցախ Հանրապետություն»-ն ամեն տեղ փոխարինված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ով»,- ասաց «Ազգ»-ի զրուցակիցը»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ