Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում նաեւ հայ բժշկուհի է մնացել, Ստեփանակերտից լուսանկարներ է հրապարակում

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններից հետո, թե հայերն ու ադրբեջանցիները, հնարավոր է, որեւէ ժամանակ անց ապրեն մեկը մյուսի տարածքում, սկսեցինք՝ հետաքրքրվել՝ քանի՞ մարդ է այս պահին բնակվում Արցախում: «Ազգ»-ին Արցախի նախկին պաշտոնյաները տեղեկացրին, որ այս պահին Արցախում առավելագույնը 10 արցախցի կա: «Նրանց մեծ մասը Ստեփանակերտում են, մեկ-երկու հոգի գուցե շրջաններում մնացած լինի: Այդ տասից էլի մեկ-երկուսն են այլազգի, որ դիմել են ռուս խաղաղապահներին, երաշխիքներ են ստացել, որ ադրբեջանցիներն իրենց ձեռք չեն տա: Մնացածը հայեր են»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ Հայաստան չեն տեղափոխվել հիմնականում միայնակ, ընտանիք չունեցողները:

Օրեր առաջ սակայն «Ազգ»-ը պարզեց, որ Ստեփանակերտում են մնացել նաեւ նախկին «Շուշի պլազա» հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանն ու նրա կինը՝ բժիշկ Մարգարիտա Շահնազարյանը: Գալստյանի՝ Ստեփանակերտը չլքելը նոր բան չէ, ավելին՝ նրա անունը կապվում էր Ստեփանակերտի պարետի պաշտոնի հետ, ինչը սակայն հետագայում հերքվեց: Նման հերքմամբ օրեր առաջ նաեւ Գալստյանի կինն է հանդես եկել, ավելին՝ ընդգծել է, որ «սուտ լուրեր տարածողին դատի չեն տալիս, քանի որ դա միայն իրենք կարող են անել»:

Մարգարիտա Շահնազարյանը վերջին օրերին ակտիվորեն լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Ստեփանակերտից: Դրանց վրա լատինատառ գրառումներ է անում ու մուննաթ գալիս իրենց որպիսությունը հարցնողների եւ ընդհուպ՝ լրագրողների վրա: Լուսանկարներից մեկով, օրինակ, շեշտում է, որ «որեւէ մեկի պատվերը չեն կատարում, եւ լուսանկարներ եմ գցում, որ կարոտներդ առնեք»: Մեկ ուրիշով «հետեւություն անում», որ «վերջին «սթորին» ազդել է վաճառված լրագրողների վրա»:

Թե ինչու է երեխաներին Արցախից հանած տիկինն Արցախի հայաթափումից հետո ամիսներ անց որոշել ակտիվորեն լուսանկարներ հրապարակել, լուրջ մտորելու տեղիք է տալիս:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Պաշտոնապես լուծարվեց Բունդեսթագի «Ձախ» խմբակցությունը

Հաջորդ գրառումը

Գայթաքար. Բերբել Բասի՞, Բունդեսթագի՞, թե՞ Ադրբեջանի համար

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բի-Բի-Սի. Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես եթե նրանք բանտում են

Please login to join discussion

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական