Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախում ծնունդների թիվն աճում է

Արցախի Հանրապետության տնտեսության հետագա զարգացման համար կարեւոր  նշանակություն ունեն ժողովրդագրական ցուցանիշները: Միայն այս ցուցանիշի հետագա բարելավման դեպքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ:

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծնունդների թիվն աճել է 39,4 տոկոսով: Մահացածների թիվը նվազել 21,7 տոկոսով:Այս մասին տեղեկացրել են Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից:

2019 թվականի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղա, 458-ը՝ աղջիկ:

2022թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ամուսնալուծությունների թիվը: Այս տարվա ութը ամսվա տվյալներով գրանցվել է 666 ամուսնություն: Ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 103, անցած տարվա 123-ի փոխարեն:

Ստ. ՊԱՊԻԿՅԱՆ