Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արհեստական բանականութիւն

Յակոբ Միքայէլեան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմ գիտեր, թէ մեր այս դարասկիզբը ի՞նչ անունով պէտք է կոչել՝ պատերազմներո՞ւ, վարակներո՞ւ, Գովիտի՞, կլիմայական փոփոխութիւններո՞ւ, թէ՞ գիտական հզօր զարգացումներու դարասկիզբ, մասնաւորաբար որ Արհեստական բանականութիւնը (AI- Artificial intelligence) սրարշաւ կ՛ընթանայ, մարդամեքենայի (ռոպոթ) ճամբով, որ արդէն անհաւատալի մակարդակներու հասած է: Այսօր, գիտութեան յառաջընթացը կը չափուիր ռոպոթներու զարգացման մակարդակներով: Արդէն սովորական դարձած է տեսնել տնային սպասեակի ներկայութիւնը հարուստ ընտանիքներու մօտ, որոնք իրենց հիւրերուն կը ցուցադրեն մարդամեքենային հրահանգներու ենթարկուիլը, հիւրերուն մատուցումներ, կամ տան մէջ որոշ աշխատանքներ կատարելու, հարցումներու պատասխանելու եւ այլն, զարմացնելով ներկաները, ի մեծ բաւականութիւն հարուստ տանտիրոջ:

Ասիկա անհատական օգտագործումն է, սակայն աւելի ընդարձակը ճարտարարուեստի մէջ է անոնց օգտագործումը՝ բժշկագիտութեան, տիեզերագնացութեան, ռազմական եւ այլ ոլորտներու:

Վերջերս, ամերիկեան շարժանկար մը դիտեցի, ուր գիտնական մը պատրաստած էր կանացի դէմքով երկու ռոպոթ,  սիրուն դէմքերով, որոնց գլխու եւ մարմնի մնացեալ սարքուած բաժինները եթէ ծածկուին մազով ու հագուստով, ոչ մէկ տարբերութիւն իսկական կենդանի կիներէ: Գրաւիչ էին, խօսող ու արտայայտուող դիմաշարժերով, տրուած հարցումներուն շատ տրամաբանական պատասխաններով… եւ որ ամենակարեւորն էր, ոեւէ անհատի նման զգացումներ կը դրսեւորէին՝ ժպիտ, լրջութիւն, յուզում…: Գլխաւոր դերակատարուհին կը սիրէր, կը նախանձէր, վրիժառութեան կը դիմէր… Ըստ ֆիլմին, ուրեմն գիտութիւնը, կամ գիտնականը հասած են կատարեալ մարդ ստեղծելու մակարդակին՝ որ խելք ունի եւ բանականութիւն, զգացում եւ ապրում:

Դիտած վայրկեաններուս հիացական ժպիտս տեղի տուաւ ներքին սարսափի մը՝ ինչպէ՞ս կարելի է Աստուծոյ դեր խաղալ եւ մարդ ստեղծել… Նախ ըսեմ, թէ մարդը մարդամեքենայով փոխարինելը ինքնին աշխատող տարրին մեծ հարուած է, մեր ժամանակներուն մարդոց համար աշխատանք գտնելը դժուար եղած է, զանոնք մեքենայով փոխարինելը ինչպիսի՞ ահաւոր սխալ պիտի ըլլայ, անջատ այդ սարքերուն ապագային անակնկալ գործելաձեւերէն, որոնք նախատեսուած չեն: Մարդիկ չեն հասկնար, որ գիտութիւնը որքան ալ զարգանայ, բնութեան ստեղծածին փոխարէն նոր մը չի կրնար ստեղծել: Շրջան մը մարդուն նմանակը ստեղծեցին DNA-ը օգտագործելով (cloning), սակայն արդէն մոռացութեան տրուեցաւ՝ անպատեհութիւնները նկատի առնլով: Գիտութիւնը իսկական ծաղիկ մը իսկ ստեղծել չի կրնար, մնաց որ մա՞րդ ստեղծէ:

Մեծերը կ՛ըսեն՝ «Աստուծոյ գործին մի խառնուիր». Ապրիր կեանքդ ու փառք տուր Ստեղծողին: (Մօտս 4 տարիներէ ի վեր պահուած փոքր կարմիր պղպեղներու տնային բոյսի մը սերմերը ունէի,.անցեալ ամիս նկատեցի՝ որ թաղար մը ունիմ հողով լեցուն, բան մը ցանեմ ու զբաղիմ,- ըսի, գտայ պահած չորցած պղպեղները եւ մէջէն սերմերը հանեցի ու հողին մէջ մի քանի հատ թաղեցի ու սկսայ ամէն օր ջրել: Շաբաթ մը չանցած՝ արդէն ծիլ տուին այդ սերմերը եւ օրէ-օր հասակ նետեցին, չեմ կասկածիր որ կը ծաղկին, կը պտղաւորուին կանաչ, ապա կարմիր պղպեղներով, պահելով իրենց յատուկ կծու համը: Աստուած իմ, 4 տարի չոր ու ցամաք, եւ ահա՛ վերակենդանացում:

Աշխարհը թնդաց, երբ chip-ը ստեղծուեցաւ, այդքան փոքր սարքի մը մէջ անթիւ անհամար գիտելիքներ ու ինչեր ու ինչեր… անհաւատալի՛, հրաշալի՛… իսկ դուք նոյն զգացումը ունեցե՞ր էք գնդասեղի գլխիկին չափ փոքր սերմին  մէջ կեանք ըլլալուն… Ինչ ուզէք կոչեցէք՝ աստուածային, թէ բնութեան հրաշք. (երանի բոյսին, հրաշալի իւրայատկութիւն մը, որ մարդուն եւ կենդանիին չէ շնորհուած):

Մէկ ռոպոթ պատրաստելու համար ի՜նչ միլիոններ կը ծախսուին, լաւ կ՛ընեն, օգտակար է տեղին համեմատ, սակայն անոնց ցուցադրականներուն վրայ ծախսուածին չափ եթէ մարդկութեան վրայ ծախսուի, աշխարհը աւելի հանգիստ կ՛ըլլայ:

Վերադառնալով մեր նշած ֆիլմին, ըսեմ որ այդ գիտնականին պատրաստած երկու ռոպոթ կիները յարձակեցան իրենց արարիչին վրայ եւ սպանեցին զայն, քանի որ չուզեցին այլեւս ենթարկուիլ անոր քմահաճ հրահանգներուն եւ նախընտրեցին ազատութիւնն ու անկախութիւնը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ շախմատիստները Եվրոպայի փոխչեմպիոն են

Հաջորդ գրառումը

Աղետի գոտին՝ աղետալի վիճակում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Աղետի գոտին՝ աղետալի վիճակում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական