Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հայ շախմատիստները Եվրոպայի փոխչեմպիոն են

Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։

Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:

Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որին ամբողջ ընթացքում պարտության մատնեց միայն Հայաստանի թիմը: