Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթուր Ասատրյան. «Ապրելով եւ աշխատելով Հայաստանից հեռու՝ Հայաստանը միշտ իմ սրտում է»

Գոհար Բոտոյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 6-ին Մոսկվայի հայկական «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցու «Տապան» ցուցասրահում տեղի ունեցավ մեր ժամանակների ամենածավալուն, վեհաշուք եւ մանավանդ՝ հայ ազգի ներկայացուցիչների համար անչափ նվիրական ու արժեքավոր նախաձեռնություններից մեկի՝ բարեգործ, գործարար եւ հասարակական գործիչ Արթուր Ասատրյանի հեղինակային՝ «Վերածնունդ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Այս բացառիկ ցուցադրության մեկնարկը ոչ միայն մեր հայրենակից Արթուր Ասատրյանի հայրենասիրության եւ իր ժողովրդին նվիրվածության անզուգական վկայությունն է, այլեւ նրա շուրջ 30 տարիների որոնումների արդյունքը՝ հոգեւոր եւ մշակութային ժառանգության փառահեղ արտացոլանքը՝ կերտված նոր սերունդների ոգեշնչման եւ հայ ինքնության պահպանման ու փայլուն վերհառնումի համար:

Ցուցահանդեսում ներկայացված էին Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ ու միջոցներով վերականգնված հայոց թագավորների ու թագուհիների դիմանկարները, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունները պատկերող կտավները:

Արթուր Ասատրյանը, կամ ինչպես լրատվամիջոցներն են սիրում օգտագործել նրա պատվանունը` Դոն Պիպոն, հարգված, ճանաչված եւ մեծ անուն ու համբավ վայելող անձնավորություն է: Այդ ճանաչմանը նա հասել է իր աշխատասիրությամբ, գործարարությամբ եւ բարեգործական ձեռնարկումներով:

Արթուր Ասատրյանը ծնվել է, մեր հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում: Միջնակարգ կրթությանը զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց, զբաղվել է սպորտով եւ այս երկու բնագավառներում էլ՝ սպորտում եւ երաժշտության մեջ, իր համառության եւ աշխատասիրության շնորհիվ հաջողությունների է հասել: Ունի տասը երգ, որոնք, ինչպես ինքն է ասում, Հայաստանում երգում են՝ առանց անգամ իմանալու հեղինակի անունը:

–  Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սիրում են իմ երգերը,- ասում է պրն. Ասատրյանը:- Հիմնականում սկզբից գրում եմ բառերը, ապա երաժշտությունն եմ հորինում: Պատահել է, որ բառերը գրելուց անմիջապես հետո սկսել եմ երգել, որից հետո տվել եմ երաժիշտներին՝ կատարելու:

Արթուր Ասատրյանը նաեւ շատ լավ նկարում է:

– Ես նկարում եմ իմ հաճույքի համար,-ասում է նա:- Գույներն ինձ դուր են գալիս: Պրոֆեսիոնալ չեմ, պարզապես հոբբիի պես բան է, նյարդերը հանգստացնելու համար եմ նկարում:

Արթուր Ասատրյանն ապրել է երեք տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում եւ Իտալիայում, վերջինում՝ շուրջ 17 տարի:

– Իմ կյանքը բաժանված է երեք մասի՝ եւ այդ երեք տեղերում էլ ապրել եմ հետաքրքիր եւ բովանդակալից կյանքով եւ իմ բարի գործերով թողել եմ լավ հայի իմ անունը,- ասում է նա:- Ներկայումս ավելի շատ զբաղված եմ մշակութային այս մեծ ծրագիրը կյանքի կոչելու գործով: Սա լավ առիթ է հայկական Վերածննդի հետ կապված իմ երեք տասնամյակների աշխատանքը ճիշտ ներկայացնելու ամբողջ աշխարհին:

Ասեմ, որ ես դեռ մանուկ հասակից միշտ հետաքրքրվել եմ պատմությամբ եւ շատ հարցերի պատասխաններ եմ գտնում պատմության էջերում: Տարիների ընթացքում եկել եմ այն համոզման, որ հենց պատմությունն է հայրենասիրության ամենահզոր աղբյուրը: Նրա օգնությամբ երեխաների ու երիտասարդների մեջ ավելի հեշտ է սերմանել հայրենիքի հանդեպ սերը, ազգային արմատների նկատմամբ հետաքրքրությունը եւ արդարության ձգտումը: Այսպես ինձ հաջողվել է վերականգնել հայոց 50 թագավորների դիմանկարներ, ինչպես նաեւ ստեղծել 109 կտավներ, որոնք պատկերում են հայ ժողովրդի կյանքի առանցքային պատմական իրադարձությունները:

Այնպես է ստացվել, որ հայ ժողովուրդը՝ մարդկության ամենահինավուրց ժողովուրդներից մեկը, հազարամյակների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, չի կարողացել պահպանել իր բոլոր ձեռքբերումները: Սակայն տարբեր դարաշրջանների շատ մեծանուն պատմիչներ բազմաթիվ հիշատակումներ են թողել Հայաստանի, նրա մշակույթի եւ ղեկավար դեմքերի մասին:

Պատմաբանների օգնությամբ ես արդեն 30 տարի է, ինչ հավաքում եմ այդ բոլոր տեղեկությունները, ամբողջացնում դրանք, իսկ արհեստավարժ ու հմուտ նկարիչների թիմը այն վերարտադրում է կտավների վրա: Սա հիմնավոր եւ տքնաջան աշխատանք է, որի արդյունքում հայ ժողովրդի պատմությունն իր ողջ վեհությամբ հառնում է մեր առջեւ:

Այդ բոլոր գործերի վերջնական հանգրվանը կլինի մեծ թանգարանը, որը ես նախատեսում եմ կառուցել Մայր Հայաստանում՝ իմ տան տեղում:

Իսկ մինչ այդ՝ Ռուսաստանից հետո ուզում ենք Եվրոպայում, ապա Ամերիկայում ցուցադրել մեր մեծ հավաքածուն, որպեսզի համայն հայությունը թափանցելով պատմության խորքերը՝ ճանաչի իր արմատները:
 
Այն հարցին, թե այս մեծ ծրագիրը կյանքի կոչելուց հետո ո՞րն է լինելու հաջորդ ձեռնարկումը, մեր հայրենակիցը պատասխանում է.

– Տեսնել պայծառ Հայաստան, ինչով կարող ենք՝ աջակցել մեր երկրին, լինել Հայաստանի կողքին: Օգնել մեր հայրենիքին, որպեսզի գնա մեր ազգային ոգուն համահունչ եւ ճշմարիտ ճանապարհով, որպեսզի չվերանան մեր ընտանեկան արժեքները, մեր հավատքի եւ մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ սերը, պատկառանքն ու նվիրվածությունը: Ապրելով եւ աշխատելով Հայաստանից հեռու, բայց Հայաստանն իմ սրտում, ես իմ ուժերի եւ հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անեմ, որ ամրանան եւ առավել հուսալի դառնան մեր հայրենիքի սահմանները, որպեսզի ավելի հզորացնենք Հայաստանի տնտեսությունը, օգնենք լավ մասնագետներին եւ նվիրյալներին, որ երկիրը տանեն ճիշտ ճանապարհով:

Իսկ ներկայումս ես եւ իմ թիմը զբաղված ենք առավելապես մշակութային հարցերով, քանի որ առջեւում ունենք կյանքի կոչելու բազմաթիվ ծրագրեր:

Մենք հիմա ավելի շատ զբաղված ենք նրանով, որ աշխարհին ցույց տանք, թե ով ենք մենք եւ ինչ արժեհամակարգ ենք կրում, թե ովքեր են եղել մեր նախնիները եւ ինչ են արել իրենց ապրած ժամանակներում մեր՝ իրենց հետագա սերունդների եւ ամբողջ աշխարհի հայերի համար: Այսօր մենք ունենք պետություն եւ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր պահպանել են մեր երկիրը, ուր մինչեւ օրս մենք ապրում ենք: Այսօր մենք հնարավորություն ունենք աղոթելու մեր եկեղեցիներում եւ, փառք Աստծո, որ ուրիշ ազգերի նման չենք վերացել այս Երկիր մոլորակի վրայից:

Իր հիմնած «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» մասին խոսելիս Արթուր Ասատրյանն ասաց հետեւյալը.

–  Մեր այդ նախաձեռնությունը շարժում է ազգայնական գաղափարախոսության, հայկականության, ընտանիքի, եկեղեցու պահպանության եւ հայապահպանությանը նվիրված:

«Հայ խաչակիրների ազատագրական շարժումն» այսօր ունի շատ անդամներ, այսօր մենք ունենք միլիոնից ավելի մարդիկ՝ մեր գաղափարախոսության հետ քայլող, ովքեր համաձայն են մեզ հետ:

Խոսք գնաց նաեւ բարեգործության մասին:

–  Ես 20 տարեկանից մինչ օրս զբաղվում եմ բարեգործությամբ եւ կզբաղվեմ մինչեւ իմ կյանքի վերջը,- ասաց պարոն Ասատրյանը:- Մանկատներ, ծերանոցներ, թանգարաններ՝ ահա՛ մեր բարեգործական ծրագրերի հիմնական ուղղությունները, ամեն օր մի բանով անպայման օգնում եւ նոր տուն եմ գնում:

«Խաչակիրները» շատ մեծ օգնություն են ցուցաբերել Արցախից տեղահանվածներին, մեծ բեռնատարներով ապրանքներ ենք արցախահայերի համար ուղարկել, գումարային մեծ օգնություն ենք ցուցաբերել:  Մինչ օրս օգնում ենք:

Մարդ արարածը չի կարող գոյատեւել առանց հոգեւոր սննդի: Բարեգործությունն ինձ համար նույնպիսի նշանակություն ունի. այն իմ հոգեւոր սնունդն է, առանց որի ես ապրել չեմ կարող: Մենք ընտրել ենք ուղղություններ, որորտներ, որոնց հետ կապված՝ ծրագրեր ենք իրականացրել եւ, իհարկե, շարունակելու ենք մեր աշխատանքները: Այնուամենայնիվ, մենք չենք սահմանափակվելու միայն դրանով, մեր ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել տարաբնույթ խնդիրներ, ոլորտներ: Մեր իրականացրած աշխատանքները եղել են եւ լինելու են բազմաճյուղ:

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ Աստված ինձ բարեգործական ծրագրեր իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Ինքս ինձ է՛լ ավելի երջանիկ կհամարեմ՝ տեսնելով, որ մեր իրականացրած ծրագրերն օգնում են մարդկանց:
Տա Աստված, որ մեր աշխատանքները լինեն արդյունավետ ու երկարատեւ:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Փարաջանովյան մեծ փառատոն Մոսկվայում՝ նվիրված արվեստագետի հոբելյանին

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Փարաջանովյան մեծ փառատոն Մոսկվայում՝ նվիրված արվեստագետի հոբելյանին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական