Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Արարատ

Խորախոհ տրտում քո հայացքի մեջ,

Տեսնում եմ սրտիդ թախիծը անհուն,

Գլուխդ պահած սպիտակ ձյունի մեջ,

Տեսնում եմ թափած արցունքդ թաքուն:

Ազատ երկրից մեծ ու լայնարձակ,

Երեւում ես մեզ, որպես հուշարձան,

Կծագի քեզ էլ պայծառ արեգակ,

Այդպես է ասում` սրտումս մի ձայն:

30.VII.51 թ.

ԼԻԴԱ ԱՆՏՈՆՅԱՆ