Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Հեյդեյանի «Գույնզգույն առագաստները» Զենֆթենբերգում

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Վոխեն կուրիեր» պարբերականը տեղեկացնում է, որ գերմանաբնակ նկարիչ եւ ճարտարապետ Արարատ Հեյդեյանի «Գույնզգույն առագաստներ»  նախագիծը հաղթել է Զենֆթենբերգի շրջանաձեւ խաչմերուկի գեղարվեստական ձեւավորման մրցույթում: Քաղաքի ղեկավարները որոշել են կառուցել շրջանաձեւ մի խաչմերուկ՝ բարելավելու երթեւեկությունը Բրիսքեր եւ Պիկ փողոցների բանուկ հատվածում: Համապատասխան շինարարական աշխատանքներն սկսվել են ապրիլի սկզբից: Տարեսկզբին մրցույթ է անցկացվել՝ ապագա խաչմերուկի կենտրոնական մասի գեղարվեստական ձեւավորման համար: Քաղաքային խորհուրդն ստացել է վեց առաջարկ: Հազվադեպ է լինում, երբ նման մրցույթներում որոշումները լինում են միաձայն, եւ այս անգամ այն եղել է հօգուտ անկախ նկարիչ եւ ճարտարապետ Արարատ Հայդեյանի: Ժյուրիին տպավորել է նրա առաջարկած նախագծի պարզությունը: Նախատեսվում է կանգնեցնել 24 մետր տրամագծով ութ գույնզգույն առագաստ՝ պատրաստված փոշեպատ ալյումինից: Յուրաքանչյուր գույն ներկայացնելու է Զենֆթենբերգի քույր քաղաքները: Կարմիր առագաստը, որը ներկայացնում է Զենֆթենբերգը, ունենալու է մոտ 3,40 մետր բարձրություն: Նկարիչն ինքը համեմատաբար արագ է գտել պատկերվող օբյեկտը: «Մոտ մեկ շաբաթ պահանջվեց մտահղացման համար, հետո որդիներիս հետ իրականացրի այն», ասում է Արարատ Հայդեյանը:

1952 թվականին Հայաստանում ծնված նկարիչ-ճարտարապետ Արարատ Հայդեյանն այսօր աշխատում է Դրեզդենի հարևանությամբ գտնվող Սաաթհայն պատմական կալվածքում: Երևանում ճարտարապետություն ուսանելուց հետո աշխատել է մասնագիտությամբ եւ 1979-ին բացել է վիզուալ արվեստի իր արվեստանոցը, որտեղ աշխատել է իր ուսուցիչ պրոֆեսոր Արտաշես Հունանյանի հետ: 1995 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա:

Զենֆթենբերգի շրջանաձեւ խաչմերուկը նրա երկրորդ այս կարգի աշխատանքն է. մինչ այդ նա Ֆինսթերվալդեում ստեղծել էր քաղաքի մուտքի մոտ տեղադրված հայտնի երգիչների գլխաքանդակներ: Զենֆթենբերգի նախագծի համար արվեստագետն ստացել է 5000 եվրո մրցանակ: Այն նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ, երբ հնարավոր կլինի վայելել լուսավորված առագաստները շրջանաձեւ խաչմերուկում:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրեզնոյի հայկական մատենաշարը գիրք է հրատարակել գրող եւ պարուհի Արմեն Օհանյանի մասին

Հաջորդ գրառումը

Իրանահայության բիզնես ցանցերի ձեւավորումը՝ որպես արդի պահանջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մելքոնյանական աշունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանահայության բիզնես ցանցերի ձեւավորումը՝ որպես արդի պահանջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական