Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ատանայի երգը / Ողբը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմութեան համար կը հրատարակենք Հայկ Բիւրատի սոյն գրութիւնը. Երանի ակնարկութիւն եղած ըլլար «Ատանայի երգի» երաժշտութեան հեղինակի մասին: Մեծ խմբավար ու երաժիշտ Թաթուլ Ալթունեան, որ ատանացի էր, դեր ունեցած է այս երգի տարածման մէջ: Սակայն ի՞նչ էր իր դերը այս երգի մշակման մէջ:

Խմբ.

1909 թուականին Ատանայի կոտորածից յետոյ Սմբատ Բիւրատը անմիջապէս գրում է իր «Ատանայի երգը» եւ առաջին անգամ այն հրատարակում է իր ամսագրերից մէկում, եթէ չեմ սխալւում` «Գաղափարի» մէջ:

1911 թուականին բանաստեղծութիւնը լոյս է տեսնում Հմայեակ Արամեանցի «Հայուն երգարանը» գրքի մէջ (էջ 287):

1912 թուականին նորից տպւում է Յակոբ Թերզեանի «Կիլիկիոյ Աղէտը» գրքի մէջ (էջ 851):

Ցաւալիօրէն, 1940 ական թուականներից (երբ Բիւրատները այլեւս չունէին տպարան), «Ատանայի ողբը» տպուել է, ոչ մի անգամ չի նշուել գրողի անունը Սփիւռքում, իսկ Հայաստանում Սմբատ Բիւրատը արգելուած հեղինակ էր:

Հայաստանում երգիչները սկսեցին երգել այս երգը աւելի ուշ 1970-ական թուականներին: Սակայն այս երգը միշտ երգուել է սփիւռքում: Չնայած լինելով շատ տխուր երգ, այն միշտ երգուել է հաւաքոյթներում եւ նոյնիսկ հարսանիքներում:

Ես առաջին անգամ լսել եմ երեք տարեկան հասակում՝ իմ հօրաքոյր Արաքսիի կատարմամբ, 1963 թուականին: Երբ արդէն տասը տարեկան էի, պապս` Վաղինակը, ինձ համար արտասանեց այս բանաստեղծութիւնը մի քանի անգամ, շատ յուզուելով իր հօր` Սմբատ Բիւրատի` անտեսուած մարդու համար: Նա ինձ ցոյց տուեց Հ.Մ.Պօղոսեանի «Զեյթունի պատմութիւնը» գիրքը, որի 371 էջում ես առաջին անգամ տեսայ բանաստեղծութեան երկու տունը միայն:

Շատ փնտռելուց յետոյ, Ամերիկայում առաջին անգամ ամբողջ բանաստեղծութիւնը գտայ 1998 թուականին եւ այն կազմեց իմ յօդուածի մասը, որը ես 1999-2000 թուականներին տպագրեցի մի քանի ամսագրերում` յայտնելով համայքին «Բիւրատ Մշակութային Կազմակերպութեան» ստեղծման մասին:

5 տարուան մէջ մենք ունէինք ԲՄԿ-ը, աշխատեցրեցինք` որպէս «Բարեգործական ընկերութիւն», բայց քանի որ չստացանք հանրութեան կողմից ոչ մի օգնութիւն, կազմակերպութիւնը կորցրեց «Բարեգործական» պետական հովանաւորութիւնը: Բայց մենք օգտագործեցինք այդ տարիները հրատարակելով չորս գիրք Հայաստանում, դնելով հիմնաքարը Սմբատ Բիւրատի յիշատակի վերականգնմանը:

2022-ի Մարտին Սմբատ Բիւրատի «Բանաստեղծութիւններ եւ պոէմներ» գրքի մէջ առաջին անգամ «Ատանայի երգը» տպուեց նրա միւս բանաստեղծութիւնների հետ: Նոյնիսկ սիրելի Սիպիլը յատկացրել է URL եւ բջջային հեռախօսով բացելուց յետոյ, այն տանում է «Ատանայի ողբին», որտեղ այն հնչում է Սիպիլի անուշ կատարմամբ:

Ապրիլի 27, 2022 թուին շատ ճաշակով «Երաժշտական պատմութիւններ»ի ժամանակ «Ատանայի ողբը» ցոյց տրուեց ինձ առաջին անգամ:

Շնորհակալութիւն Յասմիկ Հախվերտեանին, գրականութեան եւ արուեստի թանգարանին, բոլոր մասնակից երգչուհիներին` Ագապի Ղազարեանին, Ֆլորա Մարտիրոսեանին, Զարուհի Բաբայեանին, Նունէ Եսայեանին, պոլսահայ Սիպիլին եւ միւս կազմակերպիչներին՝ ամենագեղեցիկ հաղորդման համար:

ՀԱՅԿ ԲԻՒՐԱՏ

Լոս Անճելըս

«Պայքար»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն ինչ շարժող էլհոսանքը

Հաջորդ գրառումը

Նկարչությունից քաղաքաշինություն եւ հակառակը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Նկարչությունից քաղաքաշինություն եւ հակառակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական