Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջ… դեպի նորօրյա գործընթացներ

Գեղամ Քյուրումյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունում Աստծո յուրաքանչյուր օրը գերհագեցած է սկսվում եւ ավարտվում: Տպավորություն է առաջանում, որ աշխարհը մեր շուրջն է պտտվում, իրադարձությունները երեւանյան գործընթացներով են պայմանավորված, ուր որ է կիրականացվեն հայանպաստ միջոցառումներ, մեր առօրյան ցանկալի ընթացք կունենա: Սակայն արի ու տես, որ ժամեր անց պարզվում է, որ այս կամ այն համաշխարհային կառույցի բարձրագույն պաշտոնյայի այցը մեր հանդեպ հատուկ վերաբերմունքի ապացույց չէ, այլ ընդամենը տարածաշրջանային՝ ամիսներ առաջ նախատեսված միջոցառում, ճշգրիտ հաշվարկված դիվանագիտական բառապաշարով, հասկանալի ու նաեւ անհասկանալի բառակապակցություններով, որեւէ հետեւանք չառաջացնող բառախոսքերով: Նաեւ հաջորդ ժամերին ակնհայտ է դառնում, որ տարբեր մակարդակների, պաշտոնյաների կողմից խոսույթներում հիշատակված ռազմավարական հռչակված մոտեցումները որէեւ կապ չունեն մեր հիմնարար սպասումների հետ, այլ ընդամենը դիվանագիտական հեռահար նպատակների դրսեւորումներ են, քաղաքավարական ու քաղաքագիտական ակնկալիքների ակնարկներ: Եվ այսպես՝ այսօրինակ միջավայրն անորոշության զգացում է առաջացնում, ընկճվածության հանգեցում, անգամ անզորության հասցնում: Արդյունքում՝ չգիտես՝ խնդաս, թե՞ լաս, քանզի պարզ չէ, թե հարազատ երկրիդ վաղվա օրը ներքին գործընթացներո՞վ է պայմանավորված, որը չգիտես ինչու քաղաքականություն արտահայտությամբ է ներկայացվում, թե՞ արտաքին շարժումների շղթայից է պետք կառչել, որի անորոշությունն անորոշ է առավել քան:

Այսօրինակ մտահոգությունները մտորումների տեսքով կարելի է լրագրային ամբողջ էջեր լցնելով շարունակել: Սակայն լրագրային էջը նաեւ այլ, ոչ պակաս առաքելություն ունի, որը եւ փորձենք քննարկման օգնությամբ ներկայացնել: Ասենք, շաբաթներ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը նաեւ երկիրը ղեկավարող քաղաքական կուսակցության խմբի առաջամարտիկ ներկայացուցիչ է, պատասխանատու ՀՀ տնտեսության գյուղատնտեսական ոլորտի հանդեպ, հայտարարեց. Հայաստանի գյուղոլորտում հացահատիկի մշակումը նպատակահարմար չէ, քանզի հեկտարի հաշվով ծախսերի իրականացումն ու վերջնարդյունքից ստացվող շահույթը տնտեսապես գոհացուցիչ չեն: Այլ բացատրություն, որը կհաստատեր նման մոտեցման հնարավորությունը, պարզապես չտրվեց: Հարցմանս ի պատասխան նախարարությունից մի պատասխան ստացվեց, որում նշվում է, որ հացահատիկային մշակաբույսերից եգիպտացորենի հատիկի ստացման 1 կգ-ի միջին ինքնարժեքը ՀՀ-ում կազմում է շուրջ 125 դրամ, իսկ ներմուծվող եգիպտացորենի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը՝ 77 դրամ: Ինչո՞ւ, հարգելի պաշտոնյա մասնագետներ, որպիսի հարց անգամ անձնական այցելությամբ ուղղել եմ նրանց, արդեն որերորդ շաբաթն սպասելով նրանց պատասխանին:

Ավաղ, խնդիրն առավել է խճողվում ՀՀ վարչապետի այն հայտարարությունից հետո, որ 3000 քառակուսի մետր հողակտորի վրա հնարավոր չէ որեւէ արդյունավետ գործունեություն իրականացնել: Հենց միայն գրեթե հողազուրկ Ճապոնիայի ու սակավահող Չինաստանի պաշտոնական վիճակագրություններն այլ բան են հաստատում, երբ առաջինում 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղատնտեսություն վարելու հողը 350 քմ է, երկրորդում 850 քմ, ՀՀ-ում 1500 քմ: Թե ինչպես են ճապոնացիները կարողանում 125 մլն բնակչության կարիքները բավարարող 12 մլն տոննա բրինձ կամ Չինաստանում 650 մլն տոննա հացահատիկային մշակաբույսեր արտադրել, 1 բնակչի առումով 500 կգ, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 50 կգ չէ, պետք է մեր պարենային անվտանգության պատասխանատուներից հարցնել:

Ծանոթացեք գրավոր հարցմանս տրված պատասխանատուներից հերթական այս մեկին «ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության ապահովմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել պարենմթերքի ինքնաբավության մակարդակը եւ նվազեցնել արտաքին կախվածությունը: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատվել են Հայաստանում առկա պարենային անվտանգության ռիսկերը եւ մարտահրավերները, կատարվել են համալիր վերլությություններ, որոնց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը եւ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը»: Ավաղ, հանրությանը հետաքրքրող 2023-2024 թվականների գործողությունների արդյունքների վերաբերյալ ոչ մի հաղորդում, որի ամփոփումն է ՀՀ վարչապետի անհասկանալի այն հայտարարությունը, թե 3000 քմ հողամասի վրա որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ, հարկավոր է հողերի խոշորացում իրականացնել:

Թե ինչպե՞ս՝ չի ասվում, թե ե՞րբ՝ էլի չի ասվում, թե ի՞նչ միջոցներով՝ կրկին չի ասվում: Տարօրինակից էլ անդին վիճակ:

Դե եկ ու լրագրողական մի առաջարկ էլ ինքդ կատարիր, հարգելի լրագրող: Նորօրյա իշխանությունը տարիներ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմ, ինչ-ինչ սպասումներով թե ակնկալիքներով: Ոչ առաջինն իրականացավ, ոչ երկրորդն արդարացավ, այնպես որ նոր որոշում ընդունելու ժամանակն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտցնել… ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմ: Եթե նախորդ որոշման հիմնավորումն այն էր, որ գյուղատնտեսությունը հիմնական առումով տնտեսության մաս է, ուրեմն տեղին է նկատել, որ էկոնոմիկան էլ կարող է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի մաս կազմել, մնացյալը կարեւոր չէ: Չէ՞ որ ժամանակները փոխվել են, գյուղոլորտին էլ է հարկավոր նոր շունչ տալ, որն առանց բարձր տեխնոլոգիաների ներդրման հնարավոր չէ:

Փորձը փորձանք չէ ասույթը հաճախ է հիշվում ու կիրառվում մերօրյա գործընթացներում, այնպես որ այս մեկն էլ փորձենք: Կստացվի ինչպես միշտ, ոչինչ, աշխարհի վերջը հո չէ՞… Այնպես որ, առաջ… դեպի նորօրյա գործընթացներ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

Հաջորդ գրառումը

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական