Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջնութիւնը մերն է

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր ասպարէզներու մէջ ալ մրցակիցներ ունինք՝ մեր քոնեաքը հիանալի է, սակայն ֆրանսականը նուազ հիանալի չէ: Մեր հանքային ջուրը լաւորակ է, սակայն աշխարհի ամենալաւը չէ: Վերնիսաժի ձեռային աշխատանքները իսկապէս բարձրորակ են, սակայն ուիշ ազգեր ալ ունին ժողովրդային ձեռարուեստի հիանալի գործեր: Ու կը մտածեմ՝ ի՞նչ ունինք, որ ուրիշները չունին, կամ ունին, սակայն մեր ունեցածին հետ չեն կրնար մրցիլ: Գուցէ մեր փոքրիկ երգիչները իրենց հիանալի կատարումներով, գուցէ, սակայն տեսած եմ նմանատիպ օտար երգչախումբեր, որոնց կատարումներն ալ հիանալի են:

Ու այսպէս երկար մտորելէ ու պրպտելէ ետք վերջապէս գտայ բան մը, որ թէեւ ուրիշներն ալ ունին, սակայն մերը աւելի ստեղծագործական է, աւելի պատկերաւոր, նոյնիսկ՝ հումորով: Կռահեցի՞ք, թէ՞ տակաւին կը մտածէք: Լաւ, ըսեմ.
Ես կ՛առաջարկեմ զիրար քննադատելու, զիրար խայտառակելու, զիրար մերկացնելու, իրարու տակ փորելու, մեր աղտոտ լաթերը հրապարակաւ ցուցադրելու, եւ այդ ընթացքին յատուկ փողոցային  բառապաշար օգտագործելու, նողկալի  հայհոյանքներ, անէծքներ, սպառնալիքներ տեղացնելու մրցում կազմակերպենք, ուր անխուսափելիօրէն առաջնութիւնը մերը կ՛ըլլայ անկասկած: Ո՛չ ծախս, ո՛չ բան, ձրի՛… Զազրախօսութեան ու վատաբանութեան ամբարուած այնքան պաշար ունինք, որ զանոնք դուրս թափելու առիթի կը սպասենք:

Իսկապէս, շատ կը մտահոգուիմ եւ կը բարկանամ, երբ դիմատետրը (Ֆէյսպուքը) բեռնաւորուած կ՛ըլլայ այսօրինակ «աղբով»… Գիտեմ որ կան գիտակից, լուրջ եւ յարգարժան անձնաւորութիւններ ու մտաւորականներ, սակայն անոնք չեն մտներ այս ցեխոտ ու կեղտոտ տետրին մէջ: Հայրենիքն ու անոր ժողովուրդը սփիւռքահայուն համար միշտ իտեալական, անարատ, մաքրամաքուր նկատուած են չափազանցեալ կերպով, սակայն երբ կը մօտենաս ու կը տեսնես, որ տետրը պղծող տեղացիներ կան իրենց սանձարձակ գզուըռտոցային գրութիւններով՝ «Այ էշից ընկած, այ չաթլախ…թքեմ քո նամուսին…դեբիլ…անգրագէտ ժեխ (Գրագէտ ժէխը ո՞րն է), ունիտազ…վեժուածք… պոռնիկ…բոզի տղայ…)», կը բարկանաս, կ՛ուզես պատասխանել առ որ անկ է, սակայն կը վախնաս, որ այս անգամ դուն ըլլաս թիրախը անոնց ցեխարձակումներուն ու հայհոյալից յարձակումներուն:

Իմ սրտակից, բարի հայեր, վերադարձուցէք Հայաստանի վարկը, այսօրինակ տականքները վանեցէք ձեր մէջէն, ամօթ է, մենք պիտի պայքարինք նաեւ մեր բարոյականով, մեր գիտակցական մակարդակով, մասնաւորաբար այս օրերուն, երբ մեր երկրի ապագան այնքան աղօտ է, այնքան վտանգալից: Զիրար բզկտելու փոխարէն իրարու ձեռք բռնենք, իրարմով գօտեպնդուինք եւ ճակատ կազմենք թշնամիին դէմ, ո՛չ իրարու դէմ:

Ազատ էք քննադատելու, այդ ձեր իրաւունքն է, սակայն՝ լրջօրէն, առանց հայհոյելու, հայուն չի վայլեր այս լեզուն: Այսպիսի մատնանշումներ երբ կ՛ընեմ, անպայման նկատի կ՛ունենամ մէյ մը սփիւռքի մեր հայրենակիցները, որոնք պիտի ափսոսան այս վիճակին համար, մէյ մըն ալ մեր թշնամիները, ու կը պատկերացնեմ թէ անոնք որքան գոհացումով եւ ուրախութեամբ պիտի ընկալեն մեր ներքին անհաշտ, անհամերաշխ, նոյնիսկ՝ իրարու դէմ թշնամական վարքագիծը, երկրի մը մէջ, որ պատերազմի մէջ է, որ բաւական լուրջ լինել-չլինելու կացութեան մէջ է, ուր կը քարկոծուին երկրի երկու կարեւորագոյն իշխանութիւնները՝ քաղաքական եւ կրօնական: Երբ երկրին ներքին վիճակը անկայուն է, ամբողջ երկիրը վտանգուած կ՛ըլլայ եւ զայն քանդելը՝ շատ դիւրին: Մենք չենք անդրադառնար, որ մեր այս անհաշտ, անհամերաշխ վիճակը ուղղակի պատուհաս է, մենք մեր ձեռքով կը սղոցենք այն ճիւղը, որուն վրայ նստած ենք, մենք մեր աթոռները, որոնց վրայ հանգիստ կը բազմինք, վառօդի տակառներու կը վերածենք մեր անմիտ, ամօթալի վարքով:

Քննադատելի բաներ շատ կան, դէմ չենք կառուցողական, խելացի քննադատութեանց, ոչ թէ ամենագռեհիկ լեզուով ու բառամթերքով կռիւի:

Աւելի մտահոգիչը այն է, որ կարգ մը կուսակցութեանց  ու կազմակերպութեանց անդամներ , իրենց անզգոյշ վարքագիծով, իրենց սուր եւ անբարեհունչ քննադատութիւններով անուղղակիօրէն քաջալեր կը հանդիսանան  ֆէյսպուքի այս «հերոսներուն», փոխանակ զանոնք հրաւիրելու, որ զգոյշ ըլլան իրենց որակումներուն մէջ, բարոյականութեան սահմանները չանցնին ու չխայտառակեն իրենց ետեւ կանգնած կազմակերպութիւնները:

Լուրջ, մտածուած, օգտակար դիտողութիւններով բեռնաւորուած որեւէ քննադատութիւն կրնայ աւելի ազդեցիկ ըլլալ, քան ցեխարձակումները:

Պահպանենք հայուն աւանդական վարկը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շախմատային կայսրություն Հայաստանի գոյությունը վտանգված է

Հաջորդ գրառումը

«Մենք բոլորս հայեր ենք. ձայներ Սփյուռքից»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Մենք բոլորս հայեր ենք. ձայներ Սփյուռքից»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական