Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրենք հրաշքի սպասումով

Գեղամ Քյուրումյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օր ու ժամ չի լինի, որ ՀՀ նորօրյա իշխանավորները, փոքրից մեծ թե հակառակը, չհայտարարեն. Հայաստանի հանրապետությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ հասել է աննախադեպ հաջողությունների: Որպես ասվածի հիմնավորում նշվում է, ասենք, ազգային դրամի կայունությունից մինչեւ տիեզերք արձակված կայանների իրողությունը, որոնք սովորականից հաճախ են շարքային հայաստանաբնակների որոշակի մասի կողմից տարօրինակ դիտարկվում: Թե ինչ գործոնների արդյունքում է մեր 400 դրամը որոշակի ժամանակահատված համարժեք ԱՄՆ-ի 1 դոլարին կամ Եվրոմիության 1 եվրոյին, հիմնավոր համոզմունք չկա թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ առավել եւս` շարքային քաղաքացիների մոտ: Այն մոտեցումը, թե դրամի հարաբերական կայունությունը պայմանավորված է, ասենք, 50.000 կամ 100.000 արժեցող թղթադրամների հետ, թերեւս տարօրինակ է, քանզի մեր մարդկանց 99 տոկոսը որեւէ պատկերացում չունի դրանց գոյության միասին, ոչ լսել է, ոչ տեսել դրանց վերաբերյալ որեւէ մոտեցում:Փոխարենը հանրությանը հրամցվում է տեղեկություն, որ ասենք, ՀՀ բանկային համակարգում ներդրված քաղաքացիների ավանդները ուր որ է կհասնեն, կամ արդեն հասել են ՀՀ դրամային համարժեքով 6.000.000.000.000-ի սահմանին: Եթե այն բաժանենք առկա մոտ 3 մլն բնակչության միջեւ, ստացվում է, որ նորածնից մինչեւ ավագագույններ յուրաքանչյուրին բաժին է ընկնում, ոչ ավել ոչ պակաս` 2.000.000 դրամ, ամերիկյան արժույթով` 5.000 դոլար:

Որն է այստեղ մասամբ թե ուղղակի-անուղղակի առումներով անբացատրելի տարօրինակը: Այն, որ այդ ահռելի գումարը չի ուղղվում դեպի պահանջարկ ունեցող ոլորտների արտադրա-արդյունաբերական ապրանքների արտադրությանը: Զգալի ծավալներով շինարարությունը վարկավորվում է, սակայն պարզ է, որ բնակարանաշինությունը միայն շենքերի հիմքը, պատերն ու տանիքը չեն, այլեւ հարյուրավոր այլ առաջնահերթություններ, սկսած դռների ու լուսամուտների փականներից մինչեւ զգալի գումարներ կազմող վերելակները: Որոշակի  ակնածանքով եմ հիշում շվեյցարիացի բարձրագույն պաշտոնյայի այն հայտարարությունը լրագրողներից մեկին առ այն, որ ձեզ ձեր բնակարան բարձրացնող վերելակը շատ հավանական է պատրաստվել է մեր հարեւանությամբ գտնվող գյուղաքաղաքում: Ավաղ, մենք անգամ միլիոն բնակչությամբ Երեւանում որեւէ արտադրանք չունենք, որով կարող ենք առանձնանալ, թերեւս` հպարտանալ: Ասենք, պարզ ու հասարակ խնայողական էլեկտրալամպերի արտադրությամբ, որի ավանդույթն ունենք: Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ ձգվող էլեկտրալամպերի հզոր գործարանն այսօր էլ իր արտադրական մասնաշենքերով ու օժանդակ կառույցներով կանգուն է, միայն` անգործության մատնված: Բայց չէ՞ որ էլեկտրալամպը նյութերի առումով նվազագույն պահանջ ունի, գնողունակության հարցում` առավելագույն: Դրանց միլիոնավոր խմբաքանակներով պահանջարկ կա տարածաշրջանի երկրներում. եւ հարցը` թե ինչո՞ւ այսօրինակ ուղղություններով աշխատանք չի տարվում մեզանում, հնչում է ինքնաբերաբար: Նույնը կարող ենք նշել, շատ այլ արտադրանքների առումով, սկսած մանկական հեծանիվներից, որի ավանդույթն էլ ունենք, մինչեւ սառնարաններ ու ամենատարբեր էլեկտրական այլ սարքավորում: Պարենային առումով լրջագույնս սասանված է մեր անվտանգությունը, քանզի հողա-ջրա-ջերմային լավագույն պայմանների առկանության պարագայում անգամ մեզ անհարժեշտ հաց-հացամթերքների հացահատիկը չենք արտադրում, նաեւ ինչ-որ չափով` միսն ու կաթը:

Ումից ենք ինչ ակնկալում, երբ անգամ օրենսդիր իշխանահատվածն է զբաղված ինչ-որ բան շարժելու փոխարեն ամենուր հարկեր քերելով, որի գլխավոր նպատակներից մեկը իրենց աշխատավարձերը հարյուր հազարավոր դրամներով բարձրացնելն է, երբ կենսաթոշակառուներին շատ համարվեց անգամ ողորմելի երեք հազար դրամը: Սա այն պարագայում, երբ անօգնական այս մարդիկ թե՛ իրենց ստացած 40 հազար դրամից, թե՛ արտերկրների իրենց հարազատներից ստացած գումարներից ահռելի հարկեր ու տուրքեր են մուծում, պետական բյուջեն հարստացնում: 700 դրամի խնձոր ես գնել, 110 դրամի ավելացված արժեքի հարկ պետք է վճարես, դեղ գնելով 20 տոկոս հարկ ես վճարում, ծխախոտի ու խմիչքների պարագայում՝ ակցիզային հարկ, որի տոկոսները տարբեր են: Սիրողական մակարդակով կատարված հաշվարկների արդյունքում ՀՀ 600 հազար կենսաթոշակառուների ու նպաստառուների մուծած հարկերն ու տուրքերը տարեկան  կտրվածքով կազմում են 100.000.000.000 դրամ, դոլարային արտահայտությամբ` 250 մլն դոլար: Փոքր թե՞ մեծ թիվ է, գնահատեք ինքներդ: Ըստ` սույն տողերի հեղինակիս՝ երկրորդ տարբերակն է:

Ծանր շրջան է ապրում Հայաստանի հանրապետության տնտեսություն ասված հատվածը, որն այդպես էլ չի ուրվագծվում: Վերաարտահանումներով ու ստվերից հանված աշխատատեղերով կազմվող աղքատիկ բյուջեն ի զորու չէ նվազագույնս գոհացնել հայաստանաբնակին, սա է տխուր փաստը:

Ապրենք ինչ-որ հրաշքի սպասումով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լոս Անջելեսի վերատեսչական վարչությունը պատվում է երեք ամերիակահայերի

Հաջորդ գրառումը

Գործնական սեմինար քոլեջում նվիրված էներգետիկ խնդիրներին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գործնական սեմինար քոլեջում նվիրված էներգետիկ խնդիրներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական