Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անորոշ ներկայի ու ապագայի միջեւ

16/09/2022
- ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էլեկտրականությունը, որը նաեւ էլեկտրական էներգիա է անվանվում, առավել հաճախ` էլեկտրաէներգիա, մարդ արարածի առօրյայի անբաժան մասն է կազմում: Առանց դրա պարզապես հնարավոր չէ որեւէ բան անել: Սովորական էլեկտրալամպ լինի թե միացված հեռուստացույց, լվացքի մեքենա թե սառնարան, վերելակ թե շինարարական կռունկ, ի վերջո մետրոյի թե երկաթուղային էլեկտրաքարշ, մարդկության բազում այլ գյուտեր ու հայտնագործություններ շարժվում են այդ անգույն ու անհոտ, տեսք ու համ չունեցող, ասենք… միջոցի օգնությամբ: Վստահ եմ համոզված եք, որ էլեկտրաէներգիան իրոք միջոց է հարաբերվելու առօրյայում, առանց դրա հնարավոր չէ որեւէ բան շարժել, փոխել, ստեղծել: Եվ քանի որ այն պահեստավորելն էլ անհնարին է, մարդկանց հերթական այսօրինակ պահանջները բավարարելու միակ միջոցը էլեկտրական էներգիայի նոր հզորությունների ստեղծումն է, էլհոսանքի արդյունավետ կառավարումը:

Համանման գործընթացով սկսվեց ու ծավալվեց Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը: 20-րդ դարասկզբին մեր էլեկտրաէներգետիկայի հիմքը, ըստ տեղեկատուների, դիզելային եւ փոքր հիդրո էլեկտրակայաններն են եղել, մասնավորապես` 1903 թվականին կառուցվել է Ղափանի դիզելային էլեկտրակայանը: Տասը տարի անց, 1913 թվականին, Հայաստանի ներկայիս տարածքում գործել է 13 էլեկտրակայան, որոնցից 9-ը հիդրո եւ 4-ը ջերմակայաններ: Այնուհետեւ կառուցվեցին Սեւանի ու Որոտանի հիդրոհամալիրները, գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները, որոնց արդյունքում համակարգի ընդհանուր հզորությունը հասավ 2500 մեգավատի: Անգամ այս պայմաններում Հայաստանի զարգացող տնտեսությունը էլեկտրաէներգիայի անհրաժեշտություն ուներ, որը լրացնելու նպատակեվ կառուցվեց Մեծամորի 815 մգվ հզորությամբ միջուկային կայանը, որը նաեւ ատոմակայան է անվանվում: 1985-ին արդեն էլեկտրահամակարգի միացյալ հզորությունը 3992 մվտ էր, էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմեց 15,7 մլրդ կվտժամ, որտեղ ատոմակայանի բաժինը 5,7 մլրդ կվտժամ էր, ընդհանուրի մոտ 40 տոկոսը, առավել կոնկրետ` 36 տոկոսը:

1990-ականների առաջին տարիներին, երբ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցված էր, ի դեպ ՀՍՍՀ կառավարության հանձնաժողովի արձանագրած անվտանգային բազմաթիվ խնդիրների պատճառով, 40 տոկոս հաճախ էր շրջանառվում, անգամ շահարկվում: Այն իրականացնողները պարզապես մո-ռա-նում էին, որ ՀՍՍՀ էներգետիկ համակարգը միայն 15,7 մլրդ կվտժամ կազմող էլեկտրաէներգետիկ ոլորտը չէր: Հանրապետություն ներկրվում էր մինչեւ 7 մլրդ խորանարդ մետր գազ, որի զգալի քանակները օգտագործվում էր բնակարանների խոհանոցներում: Գազ էր այրվում գործարանների ու բնակելի թաղամասերի հարյուրավոր կաթսայատներում, որոնք տաք ջուր ու գոլորշի էին արտադրում: Հանրապետությունն այս նպատակով նաեւ 1 մլն տոննա մազութ ու անսահմանափակ ծավալներով քարածուխ էր ստանում: Փորձեք հաշվարկել, թե այս ամենի արդյունքում որքան էր ՀՍՍՀ էներգետիկ հաշվեկշիռը, այն պայմանական կվտժամի տեսքով: Փորձենք ներկայացնել, որ միայն 7 մլրդ խորանարդ մետր գազը համարժեք է 20-22 մլրդ եւ ավելի կվտժամի: Ավելացնենք հիշատակված մազութն ու քարածուխը, հիդրոհամալիրների տվածն ու Մեծամորի ատոմակայանի 5,7 մլրդ կվտժամը, ստացվում է մոտ 32-35 մլրդ պայմանական կվտժամ, որտեղ Մեծամորի կայանի բաժինը 16-17 տոկոս է ստացվում: Ընդունում եմ, որ հաշվարկը սիրողական մակարդակով է արված, որը տարիներ առաջ էլ է հանրայնացվել, սակայն էներգետիկ ու էլեկտրաէներգետիկ մասնագիտական միտքը երբեք այն քննարկման չի ենթարկել, առավել եւս` փորձել կասկածի տակ առնել:

Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում հիշել ու հիշեցնել այս մասին: Այն ծագում է նոր ատոմակայանի հնարավոր կառուցման հետ: Որոշ փորձագետներ նշում են մինչեւ 1000 մգվտ հզորության մասին, կարծիք հայտնում, որ այն մեզ որոշակի էլեկտրաէներգետիկ անկախություն կտա: Չգիտես ինչու չի ասվում կամ հերթական անգամ մո-ռաց-վում է, որ տարեկան 6000 ժամ աշխատանքային գրաֆիկի պայմաններում հնարավոր է 6 մլրդ կվտժամ էլեկտրաարտադրություն: Գումարեք այն ջերմակայանների ու հիդրոհամալիրների արտադրածին, հավելեք այս ամենին նախատեսվող արեւային ու հողմային կայանների արտադրածը, 2030-ականների համար ստացվում է… թող լինի 11-12 մլրդ կվտժամ ընդհանուր էլեկտրաարտադրություն: Եվ հարցը, արդյո՞ք այս քանակի էլեկտրաարտադրությամբ, նկատենք` տասնամյակ անց, հնարավոր է շարժում հաղորդել ՀՀ տնտեսությանը, հնչում է ինքնաբերաբար: Ինչ որ բան անշուշտ կարելի է շարժել, որն ինչքանով կհամապատասխանի 2030-ականների մարդկանց սպասումներին, ինչու ոչ` նաեւ երազանքներին, պատասխանը դժվար է գուշակել, հատկապես ՀՀ իշխանության սահմանած 4 մլն բնակչության պարագայում: Ստացվում է 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 3000 կվտժամ էլեկտրաէներգիայի սպառում , երբ ներկայիս ցուցանիշը 2300 կվտժամ է:

Թե ինչ թվեր են նշվածները, փորձենք պարզել համաշխարհային տեղեկատուներում տպագրված վիճակագրությունների օգնությամբ: Մոտ 20 տարի առաջ մեր հարեւան Վրաստանում էլեկտրաարտադրությունը 8 մլրդ կվտժամ էր, բնակչությունը 5 մլն, յուրաքանչյուրի հաշվով ծախսվողը 1600 կվտժամ, որի մի մասը ներկրվում էր Հայաստանի հանրապետությունից: Տեղեկատուները փաստում են, որ 2020-ին արդեն էլեկտրաարտադրությունը հասել է 11 մլրդ կվտժամի, ստացվում է 2200 կվտժամ 1 բնակչի հաշվով: Տեղյակ ենք, որ մեր հարեւանները գազ չունեն, ամենափրկիչ համարվող ատոմակայան՝ նույնպես: Ստացվում է, որ 3 մլրդ կվտժամ լրացուցիչ էլեկտրաարտադրությունը նրանք իրականացրին ջրային ռեսուրսների ճշգրիտ կառավարման շնորհիվ, որը տարօրինակորեն թե ցավալիորեն չենք նկատում ՀՀ-ի պարագայում:

Անգամ մեր փոքր ու միջին հիդրոկայանների կառուցմանն են բազմաթիվ ու բազում խոչընդոտներ առաջացել, չխոսելով, Մեղրիի, Շնողի, Լոռիբերդի փոքր ինչ հզոր ջրային հնարավորություններից: Նկատենք, որ մեր մոլորակի ամենահարուստ ու բարեկեցիկ  երկիր համարվող Նորվեգիան, ունենալով գազի հսկայական պաշարներ, 1 բնակչի հաշվով տարեկան 26 հազար կվտժամ էլեկտրաարտադրության 90 տոկոսից ավելին իրականացնում է հիդրոկայաններում: Այսօր երբեմնի բարեկեցիկ Եվրոպան դժվարին էլեկտրաէներգետիկ շրջան է ապրում, թերեւս նաեւ ջրային կարողունակությունը լիարժեք չօգտագործելու արդյունքում, միջուկայինին ապավինելով: Ի՞նչ կստացվի այս ամենի արդյունքում, կտեսնենք առաջիկայում: Մեզանում բնապահպանություն ասելով արգելք է հայտարարվում այս ոլորտում, որի հետեւանքով ասպարեզում հայտնվում է միջուկային էլեկտրակայանի հարցը: Միջուկային ասելիս մարդկությունն առաջնահերթը հիշում է զենքի ամենաավերիչ տեսակները, որոնցից մեկի ականատեսը դարձանք Չերնոբիլի աղետի գոտի կոչվող տարածքում:

Այդտեղից ոչ հեռու գտնվող Գերմանիայում  իրադարձությունները հետաքրքրից առավել յուրօրինակ ընթացք ունեցան: 2000 թվականին այդ երկրում գործում էին 19 ատոմակայաններ, որոնք արտադրում էին սպառվող էլեկտրաէներգիայի 31 տոկոսը, 1 բնակչի հաշվով 6600 կվտժամ, ընդհանուրը` 530 մլրդ կվտժամ: 2019-ին արդեն 13 ատոմակայանները փակվել էին, իսկ ընդհանուր էլեկտրաարտադրությունն աճել, կազմելով 612 մլրդ կվտժամ, 1 բնակչի հաշվով 7700 կվտժամ:

Առաջարկում եմ ծանոթանալ Ճապոնիայի ցուցանիշներին. 2000 թվականին 53 ատոմակայան եւ ընդհանուր էլեկտրաարտադրության 34 տոկոս, 2019-ին 33 ատոմակայան եւ 7.5 տոկոս, 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը մոտ 8000 կվտժամ: ԱՄՆ-ի ցուցանիշները. 1990 թվականին 112 ռեակտոր, 2019-ին 94 կայան, 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադությունը` 12 000 կվտժամ: Ծանոթանանք փոքր համարվող երկրների համանման ցուցանիշներին. Իսրայելում այն տարեկան 7400 կվտժամ է, Չեխիայում` 8000 կվտժամ, Էստոնիայում 10000 կվտժամ, Ֆինլանդիայում` 12000 կվտժամ…

Հայաստանաբնակը գրեթե չի խոսում իր բնակարանի տաք ջրամատակարարման, ջեռուցման համակարգի աշխատանքի առաջնահերթություններից, քանզի ի վիճակի չէ վճարել այդ ծառայությունների դիմաց: Ըստ որոշ հրապարակումների, չհիմնավորված բարձր է նաեւ կվտժամի գործող սակագինը: Արդյունքում ապրում ենք անորոշ ներկայի ու ապագայի միջեւ:

Աստված մեզ ապավեն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

05.09.2022թ. Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մուզարտ» դաշնամուրի մեթոդ-ինքնուսույցի հրատարակումը

Հաջորդ գրառումը

Փաշինյանի՝ զենք գնել չկարողանալու մասին հայտարարությունները ծիծաղելի են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի՝ զենք գնել չկարողանալու մասին հայտարարությունները ծիծաղելի են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական