Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Արեւշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը լավագույն ընծան էր կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ

ԱԶԳ
31/01/2025
- 31 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տպարանի թարմ բույրն ունեին նոր գրքի առաջին օրինակները, որոնք ներկայացվեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կայացած շնորհանդեսին: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Սենի Արեւշատյանի՝ օրերս լույս տեսած գիտական մենագրությունը ներկայացնում է Տիգրան Մանսուրյանի կյանքն ու ստեղծագործությունը: Դա կոմպոզիտորի ստեղծագործական ուղու մասին առաջին ամբողջական-համապարփակ գիտական ուսումնասիրությունն է՝ շարադրված բավական մատչելի, լայն ընթերցողի համար հասանելի լեզվով, ու հետաքրքրական, միաժամանակ ուսանելի կարող է լինել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ Տ. Մանսուրյանի արվեստը սիրող, գնահատող երաժշտասերների համար: Դա այն հազվագյուտ գրքերի շարքը պետք է դասել, որոնք հիմնավոր կերպով ներկայացնում են մարդու անձն ու գործն իր կյանքի օրոք: Հենց դա էլ ընդգծեցին շնորհանդեսին ելույթ ունեցողները, որոնց թվում էին ՀՀ Ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, այլք: Գիրքը լույս է տեսել ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Շնորհանդեսը կայացավ հունվարի 27-ին, Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-ամյակի օրը:

«Տիգրան Մանսուրյանը գնահատված արվեստագետ է,- նշեց Յուրի Սուվարյանը:- Խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի, ապա ստացել Արամ Խաչատրյանի անվ. մրցանակ եւ էլի շատ մրցանակներ, շքանշաններ, մեդալներ: Տիկին Արեւշատյանն առաջին անգամն է, որ գիտական մենագրությամբ ներկայացրել է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունը, բայց չեմ կարող նաեւ չհիշել արվեստի ինստիտուտը, որը ձգտում է անդրադառնալ մեր երաժշտական կյանքի բոլոր նշանավոր իրադարձություններին: Լուրջ փորձ է արված ներկայացնելու մեծ արվեստագետի ժառանգությունը հենց գիտական սկզբունքներով»:

«Տիգրան Մանսուրյանի մասին մինչ օրս մենագրություն չի գրվել մեզանում, բայց նա այն հեղինակներից է, որի մասին խոսքի պակասություն չի եղել մեր իրականության մեջ,- ասաց Մհեր Նավոյանը:- Նա այն կոմպոզիտորներից է, որի սիրված լինելուն կարող էին զուգադրվել ընդամենը մեկ-երկու մարդ: Սիրված, գնահատված՝ մեր արվեստի առաջնորդներից մեկն է այսօր, մեծ, վաստակաշատ  կոմպոզիտոր՝ եւ՛ իր հայրենիքում ընկալված, եւ՛ իր հայրենիքի սահմաններից դուրս ճանաչված, այսօր էլ ակտիվորեն կատարվող հեղինակ:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արեւշատյանն իսկապես առաջին անգամ համահավաք կերպով մենագրություն է առաջարկում մեզ Տիգրան Մանսուրյան մասին: Հսկայական նյութի հիման վրա կառուցված գիտական մենագրություն, դիմանկար է, արվեստագիտության մեջ շատ տարածված մի ժանր, որն ունի վաղուց ձեւակերպված իր մոդելները, կաղապարները: Սակայն հենց գրքի սկզբում հեղինակն ասում է, որ ինքը չի հետեւելու այդ կաղապարներին: Բնավ չվնասելով գրքի որակին եւ մակարդակին՝ Ա. Արեւշատյանը գիրքը շարադրել է աշխույժ, կենդանի, գրեթե գեղարվեստական լեզվամտածողությամբ, ինչը թեթեւ է դարձնում գրքի ընթերցումը նույնիսկ երաժշտասերի համար, եւ ոչ միայն՝ մասնագետի: Գիրքն ունի ինը գլուխ: Ենթաբաժինների առատությունը պայմանավորված է գրքի գլխավոր կերպարի անհատականությամբ, նրա ժառանգությամբ: Ինը գլուխներում Արեւշատյանը դասակարգել է Մանսուրյանի ժառանգությունը՝ ըստ ընդունված երաժշտագիտական բաժանումների, ըստ ժանրերի՝ կամերայինից մինչեւ խոշորակտավ ստեղծագործություններ, մինչեւ սիմֆոնիկ ժանր»:  

Մ. Նավոյանը նկատեց նաեւ, որ այս գիրքը հայ մարդու շատ իրական պատմություն է, որում ստեղծագործության վերլուծության հետ «գիրկընդխառն» վերլուծվել են Մանսուրյանի կենսագրությունը եւ գեղագիտական հայացքները, վերջում՝ հարցուպատասխանով, որտեղ կոմպոզիտորը տարբեր հարցերի շուրջ խոսում է ընթերցողների հետ: «Գիրքը փաստում է նաեւ, որ մեր երաժշտագիտությունն իր բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ապրում է, պտուղ տալիս եւ հետ չի մնում ստեղծագործ մտքի շնչառությունից: Վերջապես, գիրքն ինձ համար կարեւոր է նրանով, որ վերջապես հայ ուսանողին կարող եմ մի գիրք առաջարկել Մանսուրյանի մասին, որում 20-րդ դարի հայ երաժշտական մշակութային բազմաթիվ հարցեր ներկայացված են համալիր տեսքով եւ դարի ստեղծագործական միտումների համատեքստում, ամբողջական, անհրաժեշտ ընդգծումներով»:

Աննա Արեւշատյանը պատմեց, որ առանձին մենագրությամբ Տիգրան Մանսուրյանի կյանքին անդրադառնալու գաղափարը ծնվել էր 2022-ին՝ Իտալիայում արվեստագիտական գիտաժողովին մասնակցելիս, երբ տարբեր քաղաքներում լինելով՝ մտովի քանիցս անդրադարձել է այն իրողությանը, որ հայ անվանի կոմպոզիտորի գործերը հնչել են Եվրոպայի այս կամ այն համերգասրահում: Իրոք, Մանսուրյան ազգանունը հռչակ է բերում ոչ միայն հեղինակին, այլեւ հայ ազգին, եւ այդ հռչակը հաստատվել է եվրոպական ամենաբարձր պարգեւներով: Տ. Մանսուրյանի ստեղծագործությանն իր անդրադարձներն այն հիմքն էին, որ դրդել էին ձեռնարկել գրքի վրա աշխատանքը: Հեղինակն ինչքան էլ քաջատեղյակ էր կոմպոզիտորի ստեղծագործությանը, այդուհանդերձ ընթացքում հայտնություններ էր արել՝ տեղեկանալով իր համար  անհայտ գործերի մասին, ժամեր զրուցելով մաեստրոյի հետ, բացահայտումներ անելով եւ դրանք հանձնելով թղթին: Բազմաթիվ աշխատասիրությունների հեղինակ լինելով՝ հեղինակը խոստովանեց, որ հուզված է, քանի որ սա առաջին շնորհանդեսն է իր կյանքում:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն. Արսեն Թորոսյան

Հաջորդ գրառումը

 Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

 Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական