Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը»

Կազմող եւ խմբագիր՝ Երուանդ Տէր Խաչատրեան

203 թվագրված էջ ծավալով ժողովածուն հրատարակվել է Երեւանում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից, առ ի գնահատանք նշանավոր բանասեր, մատենագետ, լրագրող, կրթական, գրական եւ հասարակական գործիչ Ժիրայր Դանիելյանի (1941-2022) մեծ վաստակի:

Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել ընթացիկ տարվա փետրվարի 27-ին, Անթիլիասում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի թանգարանի դահլիճում կայացած հիշատակի հանդիսության ընթացքում, շուրջ 200 հրավիրյալների ներկայությամբ: Հաջորդաբար խոսք են ասել Եր. Տեր Խաչատրյանը, Կարո Հովհաննիսյանը, դոկտ. Երվանդ Քասունին: Վերջում գնահատանքի իր պատգամն է տվել Արամ Ա. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: