Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկարան ողջունում է Հայաստանի մասնակցությունն Անթալիայի ֆորումին

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առանց, իհարկե, մոռանալու «Զանգեզուրի» միջանցքի բացման թուրք-ադրբեջանական նախագծի մասին

Այսօրվանից՝ մարտի 11-ից մինչեւ 13-ը Անթալիայում հրավիրված դիվանագիտական ֆորումին մասնակցելու են նախնական տվյալներով 39 երկրի արտգործնախարարներ, հավանաբար նաեւ պետության եւ կառավարության ղեկավարներ տարբեր երկրներից։ Պարզապես հայտնի է, որ այդ ֆորումը անցկացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությամբ, որն էլ ելույթով կատարելու է դրա բացումը։

Գիտենք նաեւ, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ միջոցառմանը մասնսակցելու հրավեր է ստացել նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան։ Լավրովն արդեն իր մասնակցության մասին իրազեկել է թուրքական կողմին։ Եթե ֆորումին մասնակցի նաեւ Կուլեբան, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին հանդիպում կունենան Անթալիայում, ներկայությամբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի։

Երկրում տիրող պատերազմական բարդ իրավիճակում Ուկրաինայի արտգործնախարարը կկարողանա՞ մեկնել Անթալիա, հայտնի չէ, բայց որ Լավրով-Կուլեբա-Չավուշօղլու եռակողմ հանդիպումը հազիվ թե նպաստի իրավիճակի բարելավմանը, կասկած չի հարուցում։ Ֆորումին մասնակցում է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ընդ որում հրավերը նա դեռեւս հունվարին էր ստացել, սակայն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ որոշում ընդունելու համար, Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթի տվյալներով, Հայաստանը սպասում էր Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների փետրվարի 24-ին Վիեննայում կայացած հադիպման արդյունքներին։

Այդ մասին դեռեւս փետրվարի 2-ին Ավստրիայի  արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում անուղղակի նշել էր Միրզոյանը, թե արտաքին գործերի նախարարությունը դեռեւս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Ապա եւ հավելել՝ «Այո՛, ես եւ Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռեւս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Բայց կարեւոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ եւ պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է նաեւ Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլեւ կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը»։

Նախարար Միրզոյանի այս խոսքերը հրավերն ընդունելու հայտ էին, եւ փետրվարի 7-ին ՀՀ արտգործնախարությունը հայտարարեց Անթալիայի ֆորումին Հայաստանի մասնակցության մասին։ Անկարան ողջունեց Հայաստանի մասնակցությունը, որին արձագանքեցին հայկական լրատվամիջոցները։ Ի դեպ՝ հայ եւ թուրք ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը մնացել էր հետզհետե սրվող Ուկրաինայի ճգնաժամի ստվերում։ Եթե Ֆորումին մասնակցի արտգործնախարար Կուլեբան, ապա Լավրովի եւ Չավուշօղլուի մասնակցությամբ կհրավիրվի եռակողմ հանդիպումը։ Այդ դեպքում ֆորումն էլ, ինչպս նաեւ դրան ՀՀ արտգործնախարար Միրզոյանի մասնակցությունը, կմնան եռակողմ հանդիպման ստվերում։

Հատկանշական է, որ Վիեննայի հանդիպմից առաջ, փետրվարի 22-ին,  Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել էր Կ. Պոլսո Հայոց պատրիաիքարան, հանդիպել ամենապատիվ Մաշալյան պատրիարքին։ Հանդիպմանը թուրք ներկայացուցիչը, «Ակօս»-ի վկայությամբ, իր գոհունակությունն էր հայտնել Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման առնչությամբ։

Անթալիայի ֆորումի նախօրեին, ինչպես մարտի 5-ի համարում գրել է «Ջումհուրիյեթ» թերթը, Չաուշօղլուն աշխատանքային այցով ուղեւորվել էր Բաքու, հանդիպելով Ալիեւին եւ Բայրամովին։ Ալիեւի հետ հանդիպմանը Չավուշօղլուն ասել էր, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարբերությունները չպետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում միայն, դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ Ապա նա անդրադարձել էր Ալիեւի նախագծերին, որոնց մեջ կարեւորելով «Զանգեզուրի» միջանցքի բացումը,  նշել է, որ Թուրքիան աջակցում է դրանց իրականացումը։

Պետք է նշել, որ մարտի 7-ին հրապարակված Անթալիայի  ֆորումին Հայաստանի մասնակցությանը նվիրված հոդվածում «Զանգեզուրի» միջանցքին զգալի տեղ է հատկացրել «Ակօս»-ը։ Այս շաբաթաթերթը նախ նշում է, որ այդ մասնակցությունը հայկական կողմը պայմանավորել էր երկու երկների ներկայացուցիչների 2-րդ հանդիպման արդյունքով, ապա ընդգծում Չավուշօղլուի «Զանգեզուրի» միջանցքին առչվող հայտարարությանը ՀՀ արտգործնախարարության բուռն հակազդեցությունը, ավելացնելով. «Թուրքիան եւ Ադրբեջանը երկար ժամանակ իրենց օրակարգում են պահում Հայաստանի տարածքով անցնող եւ Նախիջեւանը Ադրբեջանին միացնող այս միջանցքի բացման հարցը։ Հայաստանը առարկում է, որ փաստորեն անվերահսկելի բնույթի այս միջանցքի մասին որեւէ խոսք չկա ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, հետեւաբար դա չի կարող օրակարգում լինել»։

Ավելացնենք, որ «Զանգեզուրի» միջանցքն ունի տարածաշրջանային նշանակություն։ Թուրքիան առանց Պուտինի աջակցության կամ Ռուսաստանի հետ համագործակցության, չի կարող ինքնուրույն բացել այդ միջանցքը, իսկ ՌԴ նախագահը Ուկրաինայում կարծես խրվում է ճահճի մեջ։ Ավելին՝ նա դեռ զրկվում Ռուսաստանում իր հենասյուները հանդիսացող օլիգարխների աջակցությունից, այսինքն խիստ զբաղված է որքան էլ այդ միջանցքով մտադրվի ամրապնդել ռուսական գերազդեցության տարածքի համարում ունեցող Հարավային Կովկասի սահմանը կամ այնտեղ պատնեշ ստեղծի, կանխելու համար ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը Արցախ, ինչը համազոր է վերջիններիս քաղաքական ներկայությունը վերականգնելուն, ընդ որում՝ ողջ Հարավային Կովկասում։  

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանում խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացմանը մասնակցելու երաշխիքներ Մոսկվայի համար

Հաջորդ գրառումը

«Այլամերժութիւնն ու նեղմտութիւնը անհանդուրժելի երեւոյթներ են». Սեւակ Յակոբեան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

«Այլամերժութիւնն ու նեղմտութիւնը անհանդուրժելի երեւոյթներ են». Սեւակ Յակոբեան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական