Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան. Հայ ժողովրդի իսպանուհի դուստրը

Արծվի Բախչինյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
227
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ – Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյանը երաժիշտ է, մանկավարժ, հետազոտող եւ գիտակից կյանքի կողմնակից, որը ձգտում է մարդկանց զորացնել երաժշտության, քննադատական մտածողության եւ գիտակից կյանքով ապրելու միջոցով: Ծնվել է Իսպանիայում, մեծացել Ֆրանսիայում եւ Բելգիայում: Նախ ուսանել է քաղաքագիտություն, ապա տեղափոխվելով Լոնդոն՝ երաժշտություն: Նրա ուղին հետագայում ընդլայնվել է՝ ընդգրկելով յոգա, մեդիտացիա եւ դրական ծնողականության փիլիսոփայությունը: Մասնագիտացել է մանկական հոգեբանության, բնաբուժության եւ գիտակցության վրա հիմնված կրթության բնագավառներում: Վաղ տարիքի երեխաների համար մշակել է երկու ծրագիր՝ «Փոքրիկ երաժշտական մանկավարժներ» եւ «ՄուզիՅոգի», որոնք դասական երաժշտությունը համադրում են յոգային եւ զգացմունքային գիտակցությանը: Անխելան նաեւ «Միամիտ հարցեր» փոդքասթի ստեղծողն ու հաղորդավարն է (արտադրությունը՝ Երեւանի «Արդեան բրոդքասթի»): Ամուսնացած է ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ, ունեն երեք երեխա:

–Սիրելի՛ Անխելա, ձեր «Միամիտ հարցեր» փոդքասթով շատ հետաքրքրական զրույցներ եք վարում հայ մասնագետների հետ: Հիմա ես եմ ուզում զրուցել ձեզ հետ՝ տալով միամիտ եւ ոչ միամիտ հարցեր: Ամենից առաջ կուզեմ նշել, որ դուք խիստ դրական անձնավորություն եք: Լինելով գիտակից կյանքի ջատագով՝ այդ դրականությանը հասել եք կյանքի փորձառությա՞մբ, թե՞ ի բնե է:

-Ծնողներս սիրում են ասել, որ ես շատ ուրախ երեխա եմ եղել: Հասակ եմ առել մեծ ընտանիքի, սիրո եւ բնության միջավայրում: Ընտանիքով մեր բոլոր ճանապարհորդությունները եւ տեղափոխություններն ինձ սովորեցրին աշխարհը դիտել այլ մարդկանց աչքերով: Այդ տեսակետը եւ սիրո այդ մեծ չափաքանակը մեծապես հարստացրել են իմ կյանքը: Ես իսկապես բախտավոր եմ եղել: Կարծում եմ՝ դրական վերաբերմունքը հաճախ ուղեկցվում է կյանքի ու մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրությամբ:

–Ո՞րն է «Միամիտ հարցերի» հիմնական ուղերձը:

-«Միամիտ հարցեր» ծրագիրն ունի մեկ հիմնական ուղերձ՝ հայ նշանավոր ու խորը մտածող մասնագետների հետ ոգեշնչել անձնական եւ հասարակական զարգացումը իմաստալից զրույցների միջոցով: Ուզում եմ ուսումնասիրել ինձ հետաքրքրող թեմաները եւ դրանց մասին զրուցել ամենահմուտ հայ մասնագետներից մի քանիսի հետ, որոնք ուշագրավ են թե՛ իրենց ոլորտներում, թե՛ որպես անհատներ:

Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել գիտակցվածությունը, խթանել կապն ու ներշնչել՝ ներկայացնելով բացառիկ մտքի ու հոգու տեր մարդկանց, որոնք ոչ միայն իրենց ոլորտներում են հաջողակ, այլեւ անկեղծ ցանկություն ունեն հաղորդել իրենց գիտելիքները՝ հանուն մեր հասարակության առաջընթացի:

–Երաժշտական կրթությունը կարեւորվում էր հայ հանրության մեջ՝ սկսած 19-րդ դարից, նաեւ խորհրդային ժամանակաշրջանում՝ ընդհանուր զարգացածության եւ մտավոր կարողություններն ամրապնդելու համար: Սակայն այսօր Ալֆա սերնդին կարծես թե հեշտ չէ կապել երաժշտությանը…

-Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երաժշտական նախընտրությունները ձևավորվում են վաղ տարիքից՝ կախված այն երաժշտությունից, որը երեխաները հաճախ են լսում: Այսօր դասական երաժշտությունը շատ քիչ է ներկայացված դպրոցներում եւ մեդիայում: Բացի այդ, Ալֆա սերնդի սպառած արագ տեմպը, տեսողականորեն խթանող բովանդակությունը սովորաբար նախապատվություն է տալիս ժամանակակից արագընթաց երաժշտությանը՝ ի տարբերություն դանդաղ, ծավալուն ու բարդ դասական ստեղծագործությունների: Իսկ դասական երաժշտության դրական ազդեցությունը երեխայի կյանքի ամենասկզբում ուղղակի հսկայական է: Այդ ազդեցության բազմաթիվ կողմերը ես քննում եմ իմ վաղ երաժշտական կրթական մեթոդում՝ «Փոքրիկ երաժշտագետներ»-ում:

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյանն ամուսնու՝ Սերգեյ Խաչատրյանի հետ:
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

–Ծնող լինելը թե՛ կինս, թե՛ ես համարում ենք կյանքի մեծագույն դրական կողմերից մեկը: Հայ ազգն անցյալում զավակներ շատ է ունեցել՝ չնայած դժվարին պայմաններին, մինչդեռ այսօր, շատ ավելի բարվոք պայմաններում, մեր նոր սերունդների վերաբերմունքը, ցավոք, փոխվել է ծնող լինելու հանդեպ: Շատերը դա համարում են պարզապես ավելորդ: Լինելով դրական ծնողականության քարոզիչ՝ ի՞նչ կասեք այս մասին:

-Հասարակությունը միշտ իր ժամանակի հայելին է: Այսօր մենք ապրում ենք մի դարում, որը խորապես կենտրոնացած է անձի վրա, եւ միաժամանակ, կարծում եմ, որ մենք չենք ստեղծում կամ չենք խթանում այն պայմանները, որոնք իսկապես կաջակցեն երիտասարդ սերունդներին՝ երեխաներ ունենալու որոշում կայացնելու հարցում՝ լինի սպասելիքների, ֆինանսական հնարավորությունների կամ այլ առումներով:

–Շատ եվրոպացիներ, ամուսնանալով հայերի հետ, ջանք չեն թափում սովորելու հայոց լեզուն: Իսկ հայերենի ձեր իմացությունը տպավորիչ է: Դուք կարողանում եք գրական հայերենով մասնագիտական զրույցներ վարել տարբեր հարցերի շուրջ: Ինչպե՞ս հասաք լեզվիմացության այս մակարդակին եւ ի՞նչ խորհուրդներ կտաք հայերեն սովորել ցանկացողներին:

-Հայերենին սահուն տիրապետելը ծնվեց ամուսնուս եւ նրա մշակույթն ավելի խորիմացորեն հասկանալու սրտանց ցանկությունից: Ես ուզում էի շփվել նրա հետ այն լեզվով, որն իր համար բնական եւ իսկական է: Ես մեծացել եմ՝ սովորելով տարբեր լեզուներ, եւ դրանց միջոցով հարստացել եմ բազմաթիվ մշակույթներով ու մտածողության տարբեր ձեւերով: Ես սիրահարվեցի հայերենին, հայերենի նրբագեղ տառերին, հայի եզակի հոգուն եւ հատկապես այն քնքշությանը, որով ամուսինս, նրա ընտանիքը եւ իմ ուսուցչուհին փոխանցեցին ինձ:

–Ինչպե՞ս է լեզուների հարցը բազմալեզու միջավայրում մեծացող ձեր զավակների համար:

-Սկզբից ի վեր ամուսինս նրանց հետ խոսում էր հայերեն, իսկ ես՝ իսպաներեն: Երեխաները լեզու օգտագործելու համար պետք է համատեքստ ունենան, եւ հենց այս կերպ մենք բնականորեն պահպանում ենք երկու լեզուն մեր ընտանիքում:

–Բալետագետ Հասմիկ Մարկոսյանը գրել է. «Մենք՝ հայերս, շատ հուզումնալից ենք վերաբերվում իսպանական պարերին: Կա՛մ խառնվածքն է գրավում, կա՛մ մերկացված զգացումները, կա՛մ ռիթմն է ոգեւորում, սակայն իսպանական ազգագրության հանդեպ ավանդական հետաքրքրությունը չի մարում»: Համաձա՞յն եք, որ հայերի եւ իսպանացիների խառնվածքները նման են:

-Վստահաբա՛ր: Մեզ միավորում են ընտանիքի խոր զգացողությունը, ջերմությունն ու հույզերի արտահայտման ազատությունը: Բայց ամենից առաջ մեզ միավորում է այն, ինչ Ֆեդերիկո Գարսիա Լորկան (նաեւ իմ մշակույթը) կոչել է դուենդե, որ կարելի է թարգմանել հոգի, զգացմունքների գերլարված վիճակ, սրտի խորքից բխող արտահայտչականություն: Լորկայի դուենդեն ճշմարիտ արվեստի ճիչ է, մոլի խիզախում սիրո, կորստի եւ մահվան հանդեպ: Թեեւ այն արմատավորված է անդալուզական ոգու ու ֆլամենկոյի մեջ, սակայն իր էությամբ գերազանցում է բոլոր սահմանները՝ հայտնվելով ամեն տեղ, որտեղ ծնունդ է առնում արվեստը մարդու պայքարի խորքերից:

Եւ մի՞թե սա նույնքան խորապես հայկական չէ…

–Ինչ խոսք, հետաքրքրական բնորոշում էր… Ա՛նխելա, ես բազմիցս ներկա եմ եղել Սերգեյ Խաչատրյանի համերգներին: Առաջին անգամ լսելով նրա կատարումը Երեւանում՝ հուզմունքի արցունքներ են հոսել աչքերիցս, իսկ երկրորդ անգամ Դեթրոյթում, մեծ մասամբ ոչ հայկական միջավայրում՝ հպարտության արցունքներ: Իսկ այս տարիների ընթացքում շարունակո՞ւմ է նա ձեզ կրկին հուզել: Եվ առհասարակ, ինչպիսի՞ն է Սերգեյ Խաչատրյանն ընտանիքում:

-Սերգեյը յուրաքանչյուր համերգ կատարում է այնպես, կարծես դա վերջինն է լինելու՝ միտումնավոր կերպով տարածք թողնելով դրանց միջեւ, որպեսզի կարողանա ամբողջությամբ ներկա լինել՝ ֆիզիկապես, հուզականորեն եւ հոգեպես: Նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ ինձ խորապես ոգեշնչում է: Տանը նա նվիրված հայր է, որը մեծ սիրով հոգ է տանում մեր երեխաներին եւ մշտապես կապված է մեր ընտանիքի կարիքներին ու զարգացմանը: Նա փորձում է հնարավորինս ներգրավված լինել ընտանիքում՝ միաժամանակ ամբողջ սրտով նվիրված լինելով իր արվեստին: Մենք իսկապես բախտավոր ենք ունենալ նման հայր եւ ամուսին:

–Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք հայ երաժշտասերներին, երիտասարդ ծնողներին, հայերի հետ ամուսնացած ոչ հայերին…

-Իմ ցանկությունն է, որ նրանք միշտ պահպանեն իրենց հետաքրքրասիրությունը, անընդհատ զարգանան՝ համարձակորեն ուսումնասիրելով թե՛ իրենց ներաշխարհը, թե՛ իրենց շրջապատող աշխարհը: Թեեւ մեր ժամանակը կարող է թվալ անցողիկ, սակայն հենց այդ ակնթարթների մեջ կա հսկայական տարածք՝ սովորելու, աճելու, տալու եւ գեղեցկությունը կյանքին հյուսելու:

Եվ շնորհակալ եմ ձեր «միամիտ» եւ ոչ միամիտ հարցերի համար…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Մամեն Նիետոյի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահագրական

Հաջորդ գրառումը

Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի հեղինակած  «Առանց ամփոփելու» /«Неподводяитоги»/ գրքի մասին 

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի հեղինակած  «Առանց ամփոփելու» /«Неподводяитоги»/ գրքի մասին 

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական