Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրիուս Հարությունյան. Իրական եւ ստեղծագործած հայապատումներով

Արծվի Բախչինյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
72
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՀԱԱԳԱ, Նիդեռլանդներ – Անդրիուս Հարությունյանը (ծն. 1991, Վիլնյուս), հայ-լիտվական ծագումով բազմակողմանի կոնցեպտուալ արվեստագետ եւ կոմպոզիտոր է, որի ստեղծագործական հետաքրքրությունները ներառում են ունկնդրության հիբրիդային ձեւերը, ժողովրդական գիտելիքները եւ ժամանակակից տիեզերաբանությունները: 2010–2016 թթ. երաժշտական ​​կոմպոզիցիա է ուսանել Հաագայի թագավորական կոնսերվատորիայում։ Մասնակցել է ցուցահանդեսների Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում եւ Տոկիոյի պալատում, Եվրոպայի մի շարք քաղաքների (Անտվերպեն, Հաագա, Վիլնյուս, Ռիգա, Լիվերփուլ, Բեռլին) հեղինակավոր ցուցասրահներում, ինչպես նաեւ բիենալեների` Վենետիկում, Շանհայում, Գուանճոուում, Լիոնում եւ այլուր: 2016-ից Հաագայի «Սեդյե Հեմոն» հիմնադրամի հնչյունային հետազոտողh է։ 2016–2021 թթ. եղել է Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի գեղարվեստական ​​հետազոտությունների վարպետության բաժնի հրավիրյալ դասախոս։ 2024-ին ընդգրկվել է «Ապագա սերունդ» արվեստի մրցանակի կարճ ցուցակում:

–Ա՛նդրիուս, 2022-ին դու Հայաստանը ներկայացրիր Վենետիկի արվեստի 59-րդ բիենալեում «Ղարիբ» վերնագրված ինստալացիայով։ Այդ ժամանակվանից ես առցանց հետեւում եմ քո գործունեությանը, իսկ անցյալ տարի ներկա էի երեւանյան քո համերգին։ Երաժշտական ​​լեզուդ սերտորեն կապված է ժամանակակից տեխնոլոգիաներին, այդուահանդերձ, կարո՞ղ ենք ասել, որ այն կարծես արմատավորված է տարբեր մշակույթների հնագույն հնչյունների մեջ:

–Իմ երաժշտական ​​լեզուն «թափառում է». այլ կերպ ասած՝ փնտրում է տարածություններ, որտեղ զուգակցվում են ժամանակի աղճատումը, հիպնոսային կառուցվածքները եւ տիեզերական մտածողությունը: Այն կապված չէ ձայնի ստեղծման եզակի մոդելի հետ, նույնիսկ եթե հաճախ արմատավորված է այն բանyut, ինչը կարելի է անվանել ձայնային ավանդույթների համակովկասյան աշխարհ: Փոխարենը, այն վերաբերում է գիտելիքների փոխանակման մեր ուղիներին, հին կայսրությունների դաժան տրամաբանությանը եւ այն ամենին, ինչը դեռ կատարվելու է: Այսպիսով, այս երաժշտական ​​լեզուն գաղթում է, ինչպես շատ ուրիշները, փոխվում է տարբեր տասնամյակների տեխնոլոգիաների ազդեցության տակ, որոնցից յուրաքանչյուրը բերում է իր սահմանափակումներն ու ձայնային հայտնագործությունները:

–«Ղարիբ» բառի հետ իմ առաջին զուգորդումը թափառական Աշուղ Ղարիբի մասին արեւելյան հայտնի հեքիաթն է: Վենետիկի տաղավարում քո ստեղծած մթնոլորտն ակնհայտորեն արեւելյան էր, բավական ինտրիգային եւ նույնիսկ անսովոր, եթե ոչ՝ սյուրռեալիստական. լեզվաձեւ ոսկեգույն ինստալացիա, հնչյուններ եւ երաժշտություն, հայկական գորգեր, նվագարկիչ եւ, անսպասելիորեն՝ հատուկ մրգային խմիչք՝ «Ղարիբ օղի»։ Թեեւ կար բացատրական տեքստով գրքույկ, իմաստ կա՞ այս առարկաների միջեւ կապեր փնտրելը:

–«Ղարիբ» տաղավարը եթերային էր, նրա գոյությունը մարդկանց երեւակայության մեջ նույնքան կարեւոր է, որքան նրա կարճ ֆիզիկական դրսեւորումը: Դիտավորյալ խուսափելով սահմանումից եւ որոշիչ նպատակից՝ տաղավարը ձգտում էր լինել մի լավ երազանք՝ այլընտրանքային քաղաքական-պատմական կոմպոզիցիա, որտեղ ապագան միաժամանակ իր բարեմաղթանքներն է ուղարկում անցյալին, իսկ նախնյաց գիտելիքներն արդիականության անրջանքների միջով փոխանցվում են դեպի նույնքան հակասական ներկա: Սա խիստ հակաարևելյան մոտեցում է. այն պահանջում է, որ կովկասյան և մերձավորարևելյան տիեզերագիտությունները դիտվեն կենսունակ, հարուստ, առանձնահատուկ, իրենց իսկ իրավունքով:

«Ղարիբ» տաղավարի համադրող Աննա Դավիդյանի հետ մենք հաճախ անդրադարձանք ժողովրդական լեզվի, անհետացածների, լռված, բայց ճկուն ձայների գաղափարին: «Ղարիբը» միավորված էր հետեւյալ ընդհանուր ցանկությամբ՝ բացահայտել այնպիսի աշխարհներ, որոնք երբեք չեն եղել՝ մի տեսակ «երազանքների հնաբանություն», որը գնում է հեռու, բայց միշտ վերադառնում է իր հայրենի վայրը:

–Էզոթերիզմը կարծես թե կարեւոր դեր է խաղում քո արվեստում: Տաղավարի համար չորս ձայնի համար ստեղծած քո երաժշտական գործը կոչվում է «Մի՛ վախեցիր, հետո՛»: Մի հարցազրույցում ասել ես, որ դրա համար օգտագործել ես 19-րդ դարում անհետացած Ռշտունու գաղտնալեզուն։ Այս երեւույթն անծանոթ է հայերի մեծամասնությանը. ինչպե՞ս հանգեցիր այս գաղափարին:

–Էզոթերիզմն ինձ հետաքրքրում է որպես տարածք, որտեղ կարող է ծաղկել «այլընտրանքը»՝ խաղարկուն ձեւով կասկածի տակ դնելով այն, ինչը գտնվում է ապացուցելի գիտելիքի սահմաններից դուրս: Նրա նվիրվածությունը ճշմարտությունների հաստատմանը՝ ունեցած ձախողումների բազմաթիվ փաստագրված դեպքերի հետ մեկտեղ, մարմնավորում են այդ լարվածությունը՝ լուսավորության իրական որոնման եւ շառլատանության բարդ ձեւի միջեւ:

Մոկս գավառի հայ թաղիքագործների հորինած Ռշտունու գաղտնալեզուն մեզ է հասել միայն երկրորդական, գրավոր եւ ծածկագրված աղբյուրներով։ Մտքերն այն մասին, թե ինչպես կարող էր հնչել խավար հին աշխարհում ստեղծված այս գաղտնալեզուն՝ հիմնված նրա հին ակուստիկ հատկությունների վրա, դարձավ Ռշտունու տարօրինակ լեզուն վերակենդանացնելու միակ միջոցը, թեկուզ կարճ ժամանակով:

–Դու հիշատակեցիր շառլատանությունը, եւ անմիջապես հիշեցի քո մեկ այլ ոգեշնչման աղբյուրին՝ Գեորգի Գուրջիեւին: Թեեւ այս խորհրդանշական եւ հակասական կերպարն իրեն բնութագրել է որպես պարզապես պարուսույց, գրեթե ինը տասնամյակ աշխարհը նրան ճանաչում է որպես միստիկ փիլիսոփա: Երաժիշտների համար նա նաեւ կոմպոզիտոր է, թեեւ ոչ ոք լիովին վստահ չէ, թե իր երաժշտության որքա՛ն մասն է նա անձամբ գրել: Ի՞նչն է քեզ ձգում դեպի այս կերպարը: Նրա մասին իմ ըմբռնումն ավելի պարզ դարձավ Վիգեն Իսահակյանի հուշերը կարդալուց հետո (որտեղ նա մեջբերել է Գուրջիեւի խոստովանությունն իր հորը՝ Ավետիք Իսահակյանին), ինչն է՛լ ավելի ամրապնդեց իմ թերահավատությունը գրականության, երաժշտության եւ պարի ոլորտներում Գուրջիեւի ժառանգության արժեքի վերաբերյալ։

–Գուրջիեւի հմայքի մի մասն այն իրողության մեջ է, թե նա ի՛նչ կարգի միանգամայն զանազան մարմնավորումներ ունի տարբեր մարդկանց համար. ոմանց համար՝ գուրու, մյուսների համար՝ շառլատան: Բայց, ի վերջո, նա նաեւ մի հատուկ աշխարհ ներկայացնող էր, որը, հավանաբար, մինչ այժմ կորած է. սինկրետիկ մի ճանապարհորդ, ձեւավորված մի դարաշրջանում, երբ ազգերը դեռ ձեւավորվում էին, սահմաններն առաձգական էին, իսկ ինքնությունները՝ հոսուն: Գուրջիեւի մասին իմ սիրելի պատմություններից մեկը նրա փախուստն է ռուսական հեղափոխությունից՝ հետեւորդների փոքր խմբի հետ: Իր շեշտված առոգանությամբ Գուրջիեւը հետագայում պատմել է, թե ինչպես «սպիտակ» զինվորների հանդիպելիս իր բեղերը ոլորել է վերեւ, իսկ «կարմիր» զինվորներին վարպետ գուրուն ողջունել է՝ բեղերը ցած ոլորելով։

–Լինելով հայ եւ լիտվացի՝ դու ապրում ես երրորդ երկրում՝ Նիդեռլանդներում։ Դու նո՞ւյնպես ինչ-որ չափով «ղարիբ» ես:

–Թեեւ ես, իհարկե, չեմ հետաքրքրվում արյունակցական կապերով, խորհրդանիշներն ու լեզուն, որոնք մենք օգտագործում ենք աշխարհն ընկալելու համար, խորապես ազդված են այն վայրերից, որտեղ մենք գտնում ենք միմյանց: Այնպես որ, Հայաստանի հետ իմ հարաբերությունները ձեւավորված են ինչպես իրական, այնպես էլ ստեղծագործված պատումներով, որոնք ես նույնչափ իրական եմ համարում: Թեեւ ես Հայաստանում ապրել եմ միայն մինչեւ երեք տարեկանս, այդ վաղ տարիները պետք է որ անջնջելի հետք թողած լինեն իմ մեջ։ Ինձ ասում են, որ իմ հայերեն առաջին բառը եղել է «լույսը», երբ ես ցույց եմ տվել թույլ երկրաշարժից շարժվող ճոճվող լամպը: Պտտվող շարժումներ եւ լույս. այս տարրերն իմ գիտակցության մեջ դրոշմվել են որպես հստակ հայկական եւ շարունակում են ինձ գրավել մինչ օրս…

Արծվի Բախչինյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նյու Դելիի գրքի միջազգային ցուցահանդեսում

Հաջորդ գրառումը

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թումանեանի ստեղծագործութեան նորովի բացայայտումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական