Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվանից Չեխիան մտցնում է արտակարգ դրություն. Կառավարությունը ավելացնում է ռազմական բյուջեն

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվանից՝ մարտի 4-ից, Չեխիայում կառավարության որոշմամբ արտակարգ դրություն է մտցվում։ Նախարարների կաբինետի նիստից հետո այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետ Պետր Ֆիալան։ Միջոցառումը պայմանավորված է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններով, որի տարածք փետրվարի 24-ին ներխուժել են Ռուսաստանի Դաշնության զորքերը։

Ֆիալայի ասելով, խոսքը «միայն տեխնիկական պատճառների մասին է, որպեսզի կարողանանք գլուխ հանել փախստականների հոսքից»։ Չեխիայի քաղաքացիները չեն տուժի, վստահեցնում է վարչապետը։

Չեխիայում Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից ի վեր, Չեխիայի զինված ուժերի այսպես կոչված ակտիվ ռեզերվի ստորաբաժանումներում զինվորագրվել ցանկացողների թիվը տասնապատկվել է։ Երկրի Գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Մագդալենա Դվորակովան «Պրավո» թերթին ասել է, որ փետրվարի 24-ից ի վեր բանակի հավաքագրման կենտրոններ կանչերի թիվը տասնապատկվել է։ Նախկինում օրական 5-ից 10 հոգի հետաքրքրվում էր ռեզերվային ակտիվ դասընթաց մեկ օրում անցնելու հնարավորության մասին։ Հայտնի է դարձել նաեւ, որ մոտ 300 չեխ դիմել է նախագահական պալատ՝ Ուկրաինա որպես կամավոր մեկնելու թույլտվություն ստանալու համար։ Կառավարությունը 1 միլիարդով ավելացրել է նաեւ երկրի ռազմական բյուջեն։

Մարտի 3-ին Պրահայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Չեխիայի առեւտրի պալատի ներկայացուցիչները հայտնեցին, որ լիովին վերահսկում են աշխատաշուկան, եւ արդեն իսկ գրանցվել է, որ Չեխիայում բնակվող 200 հազար ուկրաինացիների 15 տոկոսը մեկնել է հայրենիք՝ մասնակցելու Ուկրաինայի համար մղվող մարտերին։ Իսկ դա նշանակում է, որ մոտ 30 հազար աշխատատեղ թափուր է մնացել։ Մասնագետների կարծիքով այդ աշխատատեղերը կարող են լրացվել նոր փախստականներով, կամ այն մարդկանց ընտանիքի անդամներով, որոնք եկել են Չեխիա՝ իրենց ամուսինների կամ հայրերի փոխարեն։ Նաեւ կառավարությանը առաջարկել են, որ այն բոլոր ուկրաինացիները, որոնք մինչեւ հիմա աշխատում էին ոչ օրինական դաշտում, նրանց նկատմամբ կիրառվի համաներում, խորհրդանշական գումար վճարեն եւ օրինականցնեն իրենց աշխատանքը եւ մնալու կարգավիճակը։ Հատուկ նշվում է հյուրանոցների տնօրենների ցույց տված մեծ աջակցությունը, որի շնորհիվ ուկրաինացի փախստականներին 3500 տեղ է հատկացվել տարբեր հյուրանոցներում։

Արդեն իսկ Չեխիայի սահմանները հատել են 25 հազարից ավելի փախստականներ, որոնց մի մասը միացել է իրենց ընտանիքիների անդամներին, մյուս մասը տեղավորվել հատուկ կացարաններում։

Պրահայի ինտեգրացիոն կենտրոնն էլ արդեն մշակել է չեխերեն- ուկրաիաներեն ամենաանհրաժեշտ բառերի զրուցարան եւ տարածել, որպեսզի փախստականները, որոնք այլ լեզուներ չգիտեն, կարողանան իրենց հետաքրքրող հարցերը պարզել։

«Մարդը կարիքի մեջ» /https://www.clovekvtisni.cz// կազմակերպությունը, որը ստեղծվել էր դեռեւս 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո ցույց տված աննախադեպ օգնությունից հետո, այժմ էլ շարունակում է ֆինանսական աջակցություն ստանալ բնակչությունից եւ օգնել ուկրաինացի փախստականներին ։ Միայն երկու օր առաջ երկժամյա համերգի ընթացքում փոխանցվել էր 160 միլիոն կրոն։ Այս կազմակերպությունն է համակարգում Ուկրաինա ուղարկվող օգնությունը, եւ միայն իրենց միջոցով է հնարավոր օգնություն հասցնել ուկրաինական տարածքում գտնվող մարդկանց։

Կազմակերպությունը հիմնականում աշխատում է ուկրաինական Լվովում, Սլովակիայի, Մոլդովայի եւ Ռումինիայի սահմանների փախստականների ճամբարներում։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նույն խաղն եք խաղում, մատ թափ տալուց ինչո՞ւ եք զարմանում

Հաջորդ գրառումը

Թումանյանագիտության նոր աստիճանը. «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թումանյանագիտության նոր աստիճանը. «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի...

ԿարդալDetails

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական