Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալեքսանդրիայում (Եգիպտոս) հոկտեմբերի 5-ին կայացած 38-րդ միջազգային կինոփառատոնի բացման օրը, թատրոնի եւ կինոյի բազմաշնորհ դերասանուհի, կինոռեժիսոր, բեմադրիչ, SRFF կինոփառատոնի (Նյու Յորք) հիմնադիր Նորա Արմանին պարգեւատրվել է «Lifetime Achievement»` կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար սահմանված մրցանակով: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, արարողությունը տեղի է ունեցել Ալեքսանդրիայի նորակառույց գրադարանի շենքում` ի ներկայության եգիպտացի ճանաչված կինոաստղ եւ պրոդյուսեր Մահմուդ Հեմեդայի, որին էլ նվիրված է եղել փառատոնի այս տարվա միջոցառումը, մշակույթի փոխնախարար դոկտ. Խալեդ էլ Գալիլիի, փառատոնի տնօրեն, կինոքննադատ էլ-Ամիր Աբազայի, ինչպես նաեւ արաբ եւ օտար կինոգործիչների ու լրագրողների:

Հաջորդ օրը մամլո ասուլիսի ժամանակ Արմանին երախտագիտությամբ անդրադարձել է իր անցյալի գործունեությանը Եգիպտոսում եւ հիշատակել լուսահոգի դերասան Գամիլ Ռաբեթի, բեմարվետսի վարպետ Մոհամմեդ Սոբհիի եւ այլոց հետ իր համագործակցությունը: «Արմատներս աստեղ են, Եգիպտոսում: Շատ էի հավանում Ֆաթեհ Համամայի եւ Սոադ Հոսնիի դերակատարումները: Ուրախ կլինեի վերադառնալ եւ աշխատել Միջին Արեւելքի Հոլիվուդը հորջորջված այս երկրում, համատեղելով իմ աշխատանքները Մ. Նահանգներում, Ֆրանսիայում եւ Հայաստանում»,- ասել է նա: Բազմաթիվ հեռուստակայաններ եւ լրատվամիջոցներ լուսաբանել են մամուլի ասուլիսը: Արմանին նաեւ հոկտեմբերի 9-ին Ալեքսանդրիայի «Բորգ էլ Արաբ» կենտրոնում հանդիպել է Եգիպտոս-Ճապոնիա գիտատեխնիկական համալսարանի (E-JUST) ուսանողների եւ դասախոսական կազմի անդամների հետ, պատմել իր անցած կյանքի եւ արտիստական գործունեության մասին եւ պատասխանել ներկաների հարցերին:

Նորան, որ հայի մշտական ներկայությունն է վառ պահում աշխարհում իր որդեգրած Արմանի բեմական ազգանունով, ծնվել եւ մեծացել է Կահիրեում, ավարտել է Կահիրեհի Ամերիկյան համալսարանը, ապա մագիստրոսի երկու գիտական աստիճան է ստացել` մեկը արվեստագիտության բնագավառում Նյու Յորք Հանտեր քոլեջից (CUNY), իսկ մյուսը` սոցիոլոգիայի` Լոնդոնի LSE համալսարանից: Դերասանական ունակությունները զարգացրել է Արիան Մնուշկինի «Theatre du Soleil»-ում (Փարիզ) եւ Սիմոն Մկբըռնիի «Complicit Theatre»-ում (Լոնդոն): Տիրապետում է վեց լեզուների: Հանդես է եկել եւ դերեր կատարել կարճամետրաժ եւ լիամետրաժ մի շարք ֆիլմերում` «Նոր Եվան» (Կարին Վիարդի հետ), Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» ֆիլմում (Սերժ Ավետիքյանի հետ), «Ձմեռ պապը. Բաղդադում», «Վերջնաժամկետը յոթ օրից», «Վերջին կանգառը» եւ այլ կինոնկարներում: Հեռուստատեսային դերակատարումներից կարելի է հիշաատակել «Ընկերները» (Եգիպտոս), «Սեւ ցուցակ: Հատուցումը» (NBC), «Դժբախտ պատահարը» (BBC) եւ «Ոսկե տղան» (CBS):

Վերջերս նա նկարահանումներ է կատարել ռեժիսոր Լեքսի Ալեքսանդրի Netflix-ի համար նկարահանված «Absolute Dominian» (Բացարձակ տիրապետում) գեղարվեստական ֆիլմի համար: Հետագա ծրագրերում ներառված են «Լաբիրինթոս» ֆիլմը ներկայացնել Փարիզում եւ թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը եւ Զարուհին» պիեսը` իր թարգմանությամբ անգլերեն լեզվով ներկայացնել 2023-ին կայանալիք UnitedSolo թատերական փառատոնի շրջանակներում:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նինա Մինասյանը «Ոսկե աքաղաղը» օպերայում

Հաջորդ գրառումը

«Հայաստանի փոքրիկ երգիչներն» արդեն 30 տարեկան են

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Հայաստանի փոքրիկ երգիչներն» արդեն 30 տարեկան են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ)...

ԿարդալDetails

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական