Տպարանի փոփոոխության պատճառով «Ազգ» շաբաթաթերթը այսուհետեւ լույս կտեսնի, ինչպես նախկինում, ուրբաթ օրերը, առավոտյան: Դժբախտաբար, ֆինանսական դժվարությունների հետեւանքով շաբաթաթերթը լույս կտեսնի կրճատված՝ 8 էջ ծավալով, սակայն միշտ պահելով վերլուծական, միայն կարեւորը կարեւորելու, դեպքերի ու խոսքերի տակ էությունը բացահայտելու ավանդական իր գիծը:
Մյուս կողմից, ծավալի կրճատման պայմաններում, անշուշտ, անհնար է լինելու ծավալուն հոդվածներ տպելը: Հետեւաբար խմբագրությունը ստիպված է մերժել մեծածավալ հոդվածները, առանց ստանձնելու դրանք կրճատելու պարտականությունը: Առավելագույն ծավալ սահմանվում է 2 էջը՝ word ծրագրով:
Խմբագրությունս ընթերցողներից եւ աշխատակիցներից ներողություն է խնդրում ակամա կատարված այս փոփոխությունների համար՝ մինչեւ նոր կարգադրություն:
Հիշեցնենք, որ «Ազգ»ին զուգահեռ՝ համացանցային հարթակը՝ azg.am-ը շարունակում է աշխատել ըստ սովորականի:
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ