Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգայինի փոխարեն՝ հա-մա-պետական…

31/01/2025
- 31 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 22-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու կառավարության մշակած օրինագիծը: Որն ի սկզբանե, դեռ սեպտեմբերյան առաջին ընթերցմամբ ընդունումից առաջ, հիմնավոր լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել: Հայտնի խնդիրը հանրապետության բացառիկ նշանակության մշակութային հաստատությունների «ազգային» կարգավիճակը «պետականով» փոխարինելու դրույթն էր: Այդ երկու հասկացությունների արհեստական հակադրումը եւ պետականությունը, պետականը կարեւորելու համար ազգայինը թյուրըմբռնմամբ դրանց ստորադասելը: Մինչդեռ պետության հիմնադրած ոչ միայն այդ, այլեւ բոլոր մշակութային կազմակերպություններն առանց այն էլ պետական են, եւ նրանցից լոկ մի քանիսն այդ առումով առանձնացնելը ճիշտ չէր:

Գուցե ի վերջո այս պարզ իրողության ըմբռնումը հասավ նաեւ օրինագծի հեղինակներին, ու այդ պատճառով հետագա քննարկումը, գնահատենք, ամիսներով հետաձգվեց, ենթադրաբար՝ նորից մտածելու, լրամշակելու համար: Մտածեցին եւ… ազգայինի կամ պետականի փոխարեն գրեցին «համապետական» կարգավիճակ: Ու  օրենքն այդպես ընդունվեց: Ինչն առնվազն նշանակում է, որ օրենքով այսուհետեւ մշակութային որեւէ հաստատության ներկա իմաստով «ազգային» կարգավիճակ չի կարող շնորհվել, ինչ էլ որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ասեն: 
Բայց եւ ընդունված օրենքի «Անցումային եւ եզրափակիչ դրույթներում» մասնավորապես սահմանված է հետեւյալը. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված եւ գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը»: Սա գուցե էլի քայլ է, միայն թե, թվում է, երկու տարբեր կերպ կարելի է հասկանալ՝ մինչ ուժի մեջ մտնելը ստեղծված ու գործողները պահպանո՞ւմ են այդ կարգավիճակը, թե՞ ստեղծված ու գործողները այդ կարգավիճակը պահպանում են մինչեւ… օրենքի ուժի մեջ մտնելը (պաշտոնական հրապարակումից 10 օր հետո): Ուզում ենք հավատալ, որ օրենքի նման իրավական փաստաթղթին ոչ բնորոշ եւ հնարավոր տարբեր մեկնաբանության տեղիք տվող այս թեկուզ թվացյալ երկիմաստությունը հատուկ չէ արված՝ բողոքողներին առժամանակ հանգստացնելու, հասարակության աչքին թոզ փչելու համար եւ պատահաբար է այդպես ստացվել: Եթե այնուամենայնիվ այս երկրորդն է եւ տվյալ կազմակերպությունները շարունակելու են կրել այդ կարգավիճակը,  միտքը հստակեցնելու համար կարելի էր այն ձեւակերպել, օրինակ, այսպես. «Այն կազմակերպությունները, որոնք ստեղծվել եւ գործում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, պահպանում են իրենց կարգավիճակը»: Եվ դա միգուցե նաեւ պետք է գրվեր ո՞չ անցումային դրույթներում:

Այս ամենով հանդերձ, ազգամերժության, տվյալ դեպքում՝ «ազգային» հասկացությունից հրաժարվելու ներկա իշխանության շարունակվող գործելակերպն ակնհայտ է հենց նաեւ այս փոփոխությամբ: Այլապես ի՞նչն էր ստիպում աշխարհում մշակութային առանձնատուկ օջախների ընդունված «ազգային» կարգավիճակը կամ կոչումը, որն այս պարագայում հենց նաեւ պետականի ու համապետականի՝ համազգային մասշտաբի իմաստ ունի, անպայման փոխելը: Ուրիշ դեպքերում կարող էին ասել՝ աշխարհում այդպես է ընդունված, իսկ այս դեպքում իբր ի՞նչ նոր գյուտ են անում:

Եվ ինչի՞ համար է այդ համապետական-մարզային-տեղական նշանակության անհարմար հորջորջում-աստիճանակարգումները հորինելը. պարա՞պ եք մնացել…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայցը պետք է վերահասցեագրել միջազգային ատյաններ

Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շոկը բավարա՞ր՝ լռելու համար»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շոկը բավարա՞ր՝ լռելու համար»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական