Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբու Դաբին եւ «Խաղաղության խաչմերուկը»

Գրիգոր Առաքելյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիվանագիտության մեջ չգրված ոսկե օրենքներ շատ կան, որոնք հաճախ գրի չեն առնվում այն պարզ պատճառով, որ դրա կարիքը չի զգացվում, քանի որ առանց գրի առնելու էլ հասկանալի է բոլորին:

Չգրված ոսկե օրենքներից մեկն այն մասին է, որ հավասար պայմաններով բանակցություններ անցկացնելու համար կարեւոր է թե՛ հանդիպման վայրի, եւ թե՛ ժամանակի ընտրությունը:

Հանդիպման վայրի ընտրությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար ընտրված վայրը Աբու Դաբին էր, որտեղ Իլհամ Ալիեւը Էմիրությունների ղեկավարության հետ պետք է ստորագրեր նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր:

Բացի այդ, 1992 թվականին այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Ադրբեջանը Էմիրությունների հետ համագործակցության լայն դաշտ է ձեւավորել:

Էմիրություններն այն պետությունն է, որի հետ, համընդգրկուն կազմակերպություններից բացի, Ադրբեջանի Հանրապետությունը համագործակցում է նաեւ մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում (OIC), Չմիացած երկրների շարժման (ՉՄՇ), Իսլամական զարգացման բանկում (ԻԶԲ), Էներգետիկայի միջազգային ֆորումում (IEF) եւ «ՕՊԵԿ+»-ում:

Մինչդեռ Հայաստանը եւ Էմիրությունները միասնաբար անդամակցում են ոչ այնքան հեղինակավոր Asia Cooperation Dialogue (ACD) կազմակերպությանը, որի կազմում ընդգրկված են Ասիական եւ Արաբական երկրներից ընդամենը մի քանի գործընկերներ:

Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998 թվականի հունիսի 25-ին՝ 6 տարով ավելի ուշ, քան Ադրբեջանի եւ Էմիրությունների միջեւ:

Այսպիսով, Արաբական Միացյալ Էմիրությունները բոլոր առումներով՝ թե՛ կրոնական հատկանիշներով, թե՛ երկկողմ կապերով եւ համագործակցության ընդգրկմամբ, ավելի մոտ են կանգնած Ադրբեջանին, հետեւաբար, որպես հանդիպման վայր, ավելի ընդունելի են Բաքվի համար:

Երկկողմ հանդիպման համար նախատեսված դահլիճում տանտիրոջ իրավունքով հայաստանցի հյուրերին դիմավորող Ադրբեջանի նախագահ Ալիեւի պահվածքը պերճախոս ապացույցն էր այն բանի, որ բանակցությունների համար ընտրված վայրը չէր կարող հայկական կողմի համար նպաստավոր հարթակ համարվել:

Հանդիպման ժամանակի ընտրությունը

Հիշենք, որ Աբու Դաբիի բանակցություններին նախորդել էր Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպումը, որի ընդունած «Ստամբուլի հռչակագրում» տեղ են գտել ընդգծված հակահայկական ձեւակերպումներ:

Հիշենք նաեւ դրանից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի մասին, որի ձեւակերպումների առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թեհրանում հավատարմագրված ՏՀԿ քարտուղարությանը՝ պահանջելով շրջանառության մեջ դրված փաստաթղթում կատարել անհրաժեշտ շտկումներ՝ հռչակագրի տեքստը համապատասխանեցնելով գագաթնաժողովի իրական բովանդակությանը:

Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով հանդիպման համար ընտրված վայրը եւ ժամանակը, հայկական կողմը չէր կարող հայանպաստ ակնկալիքներ ունենալ այդ բանակցություններից: Վկան՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետը ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի վրա արդեն դրել է ապօրինության կնիք

Հաջորդ գրառումը

18-ամյա զինծառայող է մահացել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

18-ամյա զինծառայող է մահացել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին,...

ԿարդալDetails

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական