Հինգշաբթի, Օգոստոսի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

Սևակ Վարդումյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
98
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առաջնորդ չկա», «մարդիկ թմբիրի մեջ են», «երկիր ենք կորցնում». արտահայտությունները մեր խոսույթում գերակշռում են 2020-ի պատերազմից հետո: Ի՞նչն է պատճառը, որ մկրատվող հայրենիքի ցավն անգամ մեզ չի միաբանում: Պատճառն, ըստ իս, սիրո պակասն ու համընդհանուր ատելությունն է:

«Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության» միֆը կոտրվեց 2018-ի քաղաքական վերադասավորումներից կարճ ժամանակ անց: Միմյանց չհանդուրժելու անդառնալի մոլուցքը պատուհասում է մեզ ամեն օր ու ժամ՝ գնալով ավելի ահագնորեն: Սեւուսպիտակի բաժանարար ալիքը մտել է ամուսինների մատի եւ մատանու արանքը, ծնողին զավակի դեմ հանել:

Բարոյականության կարմիր գիծ վաղուց չի մնացել: Մանիպուլյացիաներն ու էմոցիաները ստվերել են բանականությունը, տարբերվող տեսակետ ունեցողին ամենվերջին բառերով վիրավորելը՝ դարձել աքսիոմ:

Ինչպե՞ս կամ ո՞վ կարող է թոթափել ուրվական- ատելության ալիքը: Հաստատ ո՛չ այն հասարակությունը, որ ողջ-առողջ մարդու համար փողոցում սեւ ժապավեն է կախում կամ տան առջեւ ծաղկեպսակ, դագաղ դնում: Ատելությանը սիրով հաղթելու բանաձեւ գուցե ունի միայն բնությունը:

«Գետը պարզվում է մինչեւ վերջ պղտորվելուց հետո». ժողովրդական խոսքն ինձ տատիս կենսափորձն է հիշեցնում: Երբ ուզում էր հասկանալ՝ օղու լափը հասունացե՞լ է ու կարո՞ղ է թորել, կողմնորոշվում էր թթված լինելու աստիճանով: «Լա՜վ թթվել է, պատրաստ է»,- ասում էր: Եթե ուշացներ մեկ-երկու օր, «լափը կկտրեր», օղի դուրս չէր գա:

Տատիս իմաստնությունն այսօր հուշում է, որ հասարակության զուլալվելու պահը հասունացել է՝ դեռ վաղուց: Կա՛մ թեժ կրակից մաքուր սպիրտ դուրս կգա, որ կախտահանի բարոյալքված ամեն ինչ ու ամենքին, կա՛մ էլ՝ օղու`  ժամկետանց շաղախի պես մենք էլ կկտրվենք`այս կանաչ, մեծ աշխարհից:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի դժբախտ պատահարին ԶԼՄ միջազգային արձագանքներից

Հաջորդ գրառումը

«Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

«Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման վերաբերյալ նամակագրություն է հրապարակել

27/08/2025

ՀԷՑ վերահսկողական կոմիտեի ֆեյսբուքյան էջը գրում է. Ստորև ներկայացնում ենք ՀՀ շահերի պաշտպանության վարչության պատասխանը ՀԾԿՀ–ի ղեկավարին. Նամակագրությունը Ստոկհոլմի արբիտրաժի...

ԿարդալDetails

Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

27/08/2025

Առանց վերադարձի և արդարության՝ խաղաղության գործարքը ամրապնդում է ԼՂ հայերի ողբերգությունը. Բեգլարյան

27/08/2025

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց. նա ազատ արձակվեց

27/08/2025

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական