Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քվորում չկա»-ով վերահաստատված թրքասիրություն

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, համաձայն է 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ալիեւի ու Էրդողանի ստորագրած «Շուշիի հռչակագրի» վավերացմանը: Այլապես իշխանական պատգամավորները կընդունեին ընդդիմադիր պատգամավորների առաջարկն ու գոնե կներկայանային փետրվարի 23-ի ԱԺ  արտահերթ նիստին, որի օրակարգում էր «Հայաստան» խմբակցության առաջարկած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ,որը պետք է դառնար ԱԺ նախագիծ: Այդ հայտարարությամբ ՀՀ խորհրդարանը պետք է  քննարկումներ ծավալեր, իր գնահատականը տար «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ: Ինչպես եւ սպասելի էր, փետրվարի 21-ին  ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քպականները  մերժեցին  Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը:

Չներկայանալով փետրվարի 23-ի ԱԺ արտահերթ նիստին՝ իշխող ուժն արտահայտեց իր առաջնորդի դիրքորոշումը: Որպես ժողովրդի մանդատը ստացած պատգամավորներ՝ իրենք, միեւնույն է, ունեն մեկ բերան ու մեկ ականջ: Ականջն ու բերանը սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը, չունեն  պետական, ազգային մտածելակերպ, չունեն ազգային արժանապատվություն, պատրաստ են լսել իրենց տերերի հրահանգները, դրանք բառացի հայտարարել Հայաստանի ամենաբարձր ամբիոններից ու  բռնաճնշումներով չեզոքացնել ամեն մի ընդվզում, որը կարող է խոչընդոտել Հայաստանը օտարահպատակ դարձնելու իրենց մեծ ծրագրին:

Ըստ էության, «Շուշիի հռչակագիրը» ռազմաքաղաքական համաձայնագիր է, որով Թուրքիան ու Ադրբեջանն ամրացնում, մեկտեղում  են իրենց ուժերը եւ ավելի նպատակային գործում՝ Արցախը լիովին ադրբեջանացնելու, Սյունիքով երկու եղբայրական պետություններն իրար կապելու, Հայաստանի ինքնիշխան տարածքը վերաձեւելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու, Հայոց ցեղասպանության՝ հայկական պահանջատիրությունը ոչնչացնելու նպատակով:

Նշանակում է՝ ԱԺ իշխող ուժը, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանն էլ 3-րդ ստորագրությունն է դրել «Շուշիի հռչակագրի» տակ, Ալիեւի ու Էրդողանի ստորագրությունների ներքեւի հատվածում:

Քպականներն անգամ վախեցել են նիստին ներկայանալ ու լսել ընդդիմադիրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին քննադատական ելույթները: Վախեցել են Հայաստանի ու Արցախի անվտանգության,  Հայոց ցեղասպանության ճանաչման, Սյունիքի պաշտպանության մասին անգամ մի խոսք ասել: Այդ վախերից արդեն գարշահոտ է փչում: 

Է՞լ ինչից եք վախենում, իշխանությունը կորցնելո՞ւց, երբ ռազմագերիների հարցը փակեցիք,  Արցախի կարգավիճակի հարցը լուծեցիք, Սյունիքը նվիրեցիք թշնամուն, Հայոց ցեղասպանության ճանաչման վրա խաչ քաշեցիք: Ձեր ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե Արցախի հայկական ժառանգությունը հայազրկելու դեմ ոչինչ չեն կարող անել. մանդատը միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի: Եվ սա դեռ ցածր օղակներից մեկի դիրքորոշումն է, ինչքան բարձր՝ այնքան անողնաշար ու սողացող:  Պատմության մեջ կմնա «Հայաստան» խմբակցության ընդամենը մի գրավոր հայտարարություն՝ ընդդեմ «Շուշիի հռչակագրի» վավերացման, այսինքն՝ Արցախի ու Հայաստանի պետականության, ֆիզիկական գոյության սպառնալիքների եւ այդ սպառնալիքները ողջունող Փաշինյանի ղեկավարած իշխանության թրքահաճո բացակայության վավերացումը  ԱԺ-ի լուսատախտակին՝ ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք տնտեսագետների համար

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ…

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ...

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ ( տեսանյութ)

26/09/2025

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին` Անտոնիո Մոնտալդոին, պարեկ Արտյոմ Ղազարյանը գցել է մեքենայի տակ։ Նա ժամեր շարունակ գետնին պառկած է մնացել։

ԿարդալDetails

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական