Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ական համայնքապետերն իշխանափոխության հավանականություն չեն տեսնում

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից: Եվ այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին մեր երկրում 72 միավորված համայնք կա: Ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ պետությունը եկել է այն եզրահանգման, որ միավորված համայնքներն ինչքան խոշոր են, այնքան հնարավորություններն ավելի մեծ են՝ թե՛ մասնագիտական կարողությունների, թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական եւ այլ առումներով:

Աժմ, փաստորեն, արդեն իսկ միավորված 13 համայնքներ նորից պետք է  միավորել ավելի մեծ փնջերի մեջ, ու  գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Օրենքի նախագիծը երեկ՝ հունիսի 9-ին, խորհրդարանը հաստատեց: Մինչ խորհրդարանական լիագումար նիստեր հասնելն այս թեմայով ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում լսումներ է նախաձեռնել, ինչի ժամանակ «Ազգ»ը թեմայի վերաբերյալ զրուցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Գարիկ Սարգսյանի ու Դավիթ Խուդաթյանի հետ:

Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հիշում է՝ 2016-ին, երբ արդեն խոսվում էր համայնքների խոշորացման մասին, որոշ համայքնապետեր ու քաղաքական շրջանակներ հարց էին տալիս, թե արդյո՞ք ծրագիրը կարդարացնի իրեն: «Բայց անցավ մեկ շրջափուլ՝ 2016-2021-ը, պիլոտային ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքները սկսեցին գործել, ու ժամանակը ցույց տվեց, որ այդ մոդելը, թեեւ թերություններ ունի, բայց արդարացնում է իրեն: Այսօր կարող ենք փաստել, որ խոշորացումը տալիս է իր դրական արդյունքը: Մեր մարզում՝ Արարատում, օրինակ, 13.6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, գրեթե եռապատիկ կամ քառապատիկ ավելի՝ քան նախորդ տարի ենք ունեցել: Վեդի համայնքի մասով կարող եմ ասել, որ այս տարի ունենք ավելի քան 2 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որ կյանքի կոչվելուց հետո մարդկանց կյանքի որակն են փոխելու»,- նշում է Արարատի նախկին մարզպետը:

Դիտարկմանը, թե փոքր համայնքները խոշորացման հետեւանով կարող են «կորչել», բացասական պատասխան է տալիս՝ արձանագրելով՝ ամեն ինչ կախված է ավագանու ճիշտ որոշումներից ու գործելաոճից: Օրինակ է բերում մարզի 500-ից պակաս բնակիչ ունեցող համայքներից մեկը, որի ավագնին կողմ է քվերարկել խոշորացմանը:

Արմավիրի քաղաքապետ Խուդաթյանն է հաստատում թիմակցի՝ Սարգսյանի խոսքը: «Փոքր համայնքներն առաջինն  են շահում խոշորացումից,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է նա՝ ավելացնելով՝ տասնամյակներով կուտակված կենսական ու որեւէ կերպ չլուծվող խնդիրներն այժմ լուծվում են:

«Մի պարզ օրինակ բերեմ բոլոր նրանց համար, որ դժգոհում են համայնքների խոշորացումից: Համայնքների զգալի մասին բյուջեն 50 մլն դրամ է, մանկապարտեզինը՝ 30 մլն դրամ, հասկանալի է, չէ՞, որ գոյություն ունեցող բյուջեով գյուղերը դատապարված էին երբեւէ մանկապարտեզ չունենալու»,- շեշտում է Խուդաթյանը:

ՔՊ-ականների հետ նաեւ քաղաքական հարցերի շուրջ զրուցեցինք: Արդեն ավելի քան մեկ ամիս փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների գործողությունների մասով Գարիկ Սարգսյանն ասում է. «Ցանակցած ընդդիմադիր էլ կարող է պահանջել օրվա իշխանության հրաժարականը, բայց փաստարկված պետք է ներկայացնեն, թե ինչու պետք է նոր ընտրված կառավարությունը հրաժարական տա: Ընտրական փուլում, քարոզարշավի ժամանակ ժողովրդին տրված մեր ո՞ր խոստումը չի կյանքի կոչվել, որ հրաժարական պետք է տանք: Եվ դա այն ընդդիմության պահանջն է, որ իր աշխատանքը պատշաճ չի կատարում, չի ներկայանում Ազգային ժողով, ժողովրդի՝ իրենց  մասով սպասումները չեն արդարացնում»:

Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», որ ՔՊ-ն այն իր համար ուղենիշ է համարում, ապա ըստ Սարգսյանի պատկերացումների՝ ՀՀ յուրքանչյուր քաղաքացի՝ կլինի դաշտում աշխատող գյուղացի, թե պաշտոնյա, պետք է ամեն ինչ անի, որ երկիրը կայունանա, սահմաններն ամուր լինեն: «Սա է խաղաղության օրակարգի իմ պատեկերացումը: Մեզանից ամեն մեկն իր ուժերի առավելագույնը պետք է անի ու ցեխ չշպրտի դիմացինի վրա: Մենք, մեր հասարակությունը պատրաստ չենք նոր պատերազմի, դա արհավիրք է: Ժողովրդի մեծամասնությունը դեմ է պատերազմի ու ողջունում է խաղաղության դրաշրջան մուտք գործելը»,- ընդգծում է Գարիկ Սարգսյանը:

«Խաղաղությունն այն  միջավայրն է,որտեղ Հայաստանի հանարպետությունը պետք է զարգանա: Կարծում եմ՝ առանց քաղաքական շրջանակների՝ այս մտքի հետ անհաշտ մարդիկ չկան: Նոր պատերազմ չպետք է լինի»,- «խաղաղության օրակարգի» մասին ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանի տեսակետն այսպիսին է:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պայքարին, ապա ասում է, որ գնահատական պետք է տա ժողովուրդն՝ իր մասնակցությամբ: Ինքն անձմաբ այս պահին իշխանափոխության հավանականություն չի տեսնում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարկ Հայրապետյան՝ Գերմանիայի լավագույն կինոլրագրողը

Հաջորդ գրառումը

Անկանխիկ գնումների մասին օրենքը՝ գլխացավանք` մանր ու միջին բիզնեսի համար

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Անկանխիկ գնումների մասին օրենքը՝ գլխացավանք` մանր ու միջին բիզնեսի համար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական