ՔՊ-ականները ծանր են տանում

39

«Ազգ»ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բավական ծանր են տանում հանգամանքը, որ Արցախում մայիսի 28-ին ցույց է տեղի ունեցել։ ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում չեն կարողանում համակերպվել մտքին, որ «իրենք այդքան բան են անում արցախցիների համար, սոցիալական տարբեր ծրագրեր են մշակում, իսկ արցախցիները Ստեփանակերտի կենտրոնում իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են անում»։

Նման մտածելակերպն, իհարկե, ոչ այլ ինչ է, եթե ոչ հային հայից զատելու, միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն ու ատելություն սերմանելու անթույլատրելի ձեռագիր։ Ի՞նչ ասել է՝ «մենք այդքան բան ենք անում Արցախի համար, իսկ իրե՞նք»։ Որեւէ մեկը որեւէ մեկի համար ոչինչ չի անում, հայ ժողովուրդն իր ամբողջ կարողությամբ ու ներուժով պարզապես պարտավոր է շենացնել ու կանգուն պահել հայկական երկու պետությունները։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ