Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՄՁ-ներն ու տնտեսական փնտրտուքի խնդիրը

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թվերի հետ աշխատելն անհրաժեշտություն է, քանզի դրանց միջոցով է հնարավոր արվածն ու չարվածը, խոստացվածն ու չկատարվածը փոխանցել, արդյունքները ներկայացնել: Սակայն նաեւ իրողություն է, որ թվերը պարտադրանքի միջոց չեն, դրանք կարող են ըստ պարտադրանքի ու անհրաժեշտության կազմավորվել, որտեղ որոշիչ են հավաքողի ու ներկայացնողի ցանկությունն ու նպատակը, վստահության գործոնը: Ասենք մեզանում հազվադեպ է պատահում, երբ ընտրապայքարի շրջանում անցկացված սոցոլոգիական հարցում կոչվածը գոնե մասամբ համապատասխանի ընտրապայքարի արդյունքներին: Հայաստանյան միջավայրում համանման գնահատականի են նաեւ արժանանում պետական որոշ կառույցների հրապարակումները, որոնցում փորձ է արվում իրողությունն այլ մոտեցմամբ ներկայացնել, գրավիչ մատուցել:

Շրջապատիս մի շարք ներկայացուցիչներ, հիմնականում՝ միջինից բարձր տարիքի, կյանքի փորձ ունեցողներ, տարօրինակ էին դիտարկել ՀՀ կառավարությունում տեղի ունեցած միջոցառման ընթացքում հնչեցված այն թիվը, ըստ որի 2022 թվականին Հայաստանում գործել է 101 հազարից ավելի փոքր ու միջին ձեռնարկություն: Մի քանի տասնյակ հեռախոսազանգերի  ու  բակային հանդիպումների մասնակից ծանոթներս փորձում էին ակտիվ լրագրությամբ զբաղվողիս միջոցով պարզել, թե տնտեսության այդ ո՛ր ոլորտներում են գործել հիշյալ փոքր ու միջին ձեռնարկությունները, երբ մեր մարդիկ իրենց առօրյայի ընթացքում մշտապես են առնչվում դրանց չգոյութան հետ: Ասենք, տան խոհանոցն է պետք վերանորոգել, սանհանգույցում ինչ-որ խնդիր կա, էլեկտրական լարերն են իրենց մասին հիշեցնում, դռան փականն է անհանգստացնում… Առավել հաճախ մեր մարդիկ հույսը դնում են համատիրությունների վրա, ակնկալում նրանց օգնությունը, որն ավարտվում է հետեւյալ խորհրդով` դիմեք հարեւաններից մեկին: Անշուշտ լուծում է, միայն չգիտես, ինչպես վարձահատույց լինես հարեւան շենքում բնակվող երբեւէ չբարեւած մարդուն. գումար առաջարկե՞ս, թե՞ գյուղից ուղարկած տնական օղիով պատվես: Իսկ պետությունը, հանձին իր կարգավորիչ դերի, օրենքի ուժով, ինչ է առաջարկում: 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ՓՄՁ-ի օրենքով սահմանվել է դրանց երեք կարգ. գերփոքր ձեռնարկություն, ուր աշխատողների թիվը մինչեւ 10 մարդ է, փոքր` մինչեւ 50 աշխատող եւ միջին` մինչեւ 250 աշխատող: Ստացվում է, որ անգամ գերփոքր տարբերակի պարագայում նվազագույն 5 աշխատող հաշվառելու դեպքում ՀՀ փոքր ու միջին ձեռնարկությունների համակարգում ունենում ենք 500 000 աշխատող, որը թող ներվի՝ վստահության որեւէ տոկոս չի պարունակում:

Անհավանական թվեր են ստացվում փոքր ձեռնարկությունների նվազագուն 20-25 աշխատող նկատի ունենալու պարագայում, այնպես որ հարցը` ինչո՞ւ է նման հաշվառում տարվում, հնչում է ինքնաբերաբար: Մեր համերկրացիները մշտապես են ականատես  լինում «Տրվում է վարձով», «Վերջնագին», «Փակվում ենք» հայտարարությունների, քանզի մի դեպքում փոխվում է գործարար միջավայրը, մի այլ դեպքում` հարկային մասը, երրորդում` մաքսային գանձումները…

Բարեփոխումների տրված խոստումների դիմաց մեզանում շարունակում է իր կայունությունը հաստատել ավանդույթի ուժը: Ինչքան է խոսվել անասունների մորթը ժամանակակից սպանդանոցներում կազմակերպելու խնդրից, սակայն` դրա ի սպառ բացակայության ականատեսներն ենք ամեն օր, ներքաղաքային բեռնափոխադրումներ իրականացնողներն իրենց գնագոյացման խնդիրներն են փորձում հիմնավորել, խոսելով բենզինի ու քսայուղերի գներից, չեն պակասում ու նվազում բակերում «կարտոֆիլ» – «կարտոֆիլ» բղավողները… Սրանք մեր մարդկանց առօրյան են, որոնցով նաեւ կարծիք է կազմավորվում տեղական մարմինների գործունեությունից մինչեւ քաղաքային ու այլ աստիճանների պատասխանատուների հանդեպ: Ասենք, վերջին տարիներին Կոմիտասի պողոտայի սկզբնամասում կազմակերպվում էին գյուղատնտեսական տոնավաճառներ, խոստումներ էին տրվում դրանք այլ վարչական տարածքներում նույնպես կազմակերպելու ուղղությամբ: Ավաղ, ոչ մեկը գործեց, ոչ երկրորդ-երրորդը, իր անցանկալի հետեւանքներով ու գնահատականներով:

Ուզենք թե ոչ` ստիպված ենք արձանագրել. փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության հրապարակված թիվը վստահության նշույլ չի պարունակում. այլ տնտեսական փնտրտուքի տրվեք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը

Հաջորդ գրառումը

Շվեյցարացի զույգի վկայությունները Հայոց ցեղասպանության մասին

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Շվեյցարացի զույգի վկայությունները Հայոց ցեղասպանության մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ)...

ԿարդալDetails

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական