Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք. Ալեն Սիմոնյանի պարտված պատասխանը լրագրողին

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Լրագրողները դարձել են իշխանությունների աչքի փուշը:

Ընդդիմության՝ հաճախ հայհոյախառը, վիրավորանք պարունակող ելույթներն ու հրապարակումները մնում են անպատասխան, իսկ լրագրողների մի թթու խոսքը, էլ չասենք՝ կծու հարցը իշխանության ներկայացուցիչներին, առավել եւս՝ պարագլխին,  գրգռում է մոլի նիկոլապաշտներին ու ֆեյքաֆաբրիկային ու դառնում անողոք հարձակման պատճառ:

Օրերս ՔՊ-ի քարոզարշավին քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին սատարելու եկած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Արցախի ինքնորոշման իրավունքից՝ կրկնելով իր ղեկավարի ասածը. «Երբ ասում ենք ինքնորոշման իրավունք,  ումի՞ց եւ որտեղի՞ց պիտի Արցախն  ինքնորոշվի: Երբ խոսում ենք արցախահայության իրավունքների մասին, արդյո՞ք ինքնորոշման իրավունքը նկատի չունենք»:

Լրագրող Անի Գեւորգյանը միջամտեց՝ մի՛ մանիպուլացրեք,  դուք խոսքում եք անվտանգության մեխանիզմների եւ իրավունքների, ոչ թե ինքնորոշման մասին:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Անի Գեւորգյանին հարցազրույց չի տալիս, հետո ավելի տաքանալով, հեռախոսը գրպանից հանելով՝  չստացված  սարկազմով ու իրոնիայով ասաց. «Ժպտացեք, ժպտացեք… եկեք սելֆի անենք… Անի ջան, ես Ձեզ լուրջ չեմ վերաբերվում»:

«Երբ սահմանին այսպիսի իրավիճակ է, որտեղի՞ց ձեզ այսքան բարձր տրամադրություն»,- հարցրեց Անին:

«Ձեզ որտեղի՞ց էսպիսի տրամադրություն, որ այս գեղեցիկ զգեստը հագել, եկել եք ստեղ: Սեւ զգեստ հագեք ու քայլեք»,- Անիին հեգնեց ԱԺ նախագահը՝ ակնարկելով, թե ինչքան կարելի է վատ բաներից, տխուր թեմաներից, սահմանային  լարված իրավիճակից, շրջափակված Արցախից խոսել՝ մոռանալով, որ այդ բոլորն իրենց աղետաբեր իշխանավարման հետեւանքն է:

«Դուք Արցախի նշաձողն իջեցրել եք»,- արձանագրեց Անին:

«Դուք ձեր նշաձողն եք իջեցրել, լրագրողների նշաձողն եք իջեցրել»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

«Փաշինյանն է իջեցրել նշաձողը Արցախի հարցում»,- պատասխանեց Անին:

«Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք»,- եղավ Ալեն Սիմոնյանի պատասխանը:
Ալեն Սիմոնյանը բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ: Եվ դրա պատճառը ոչ ցանկալի, ոչ ականջահաճո հարցերն են: Բանը հասել է դատական գործընթացին:

Իշխանությունները չեն ուզում իրենց գործունեությունը քննադատող, սխալները մատնանշող ու սխալների պատճառների համար պատասխանատվության ենթարկող հարցեր լսել:

Այսօր փաստ է, որ իշխանություններին պատասխանատվության ենթարկող միակ կառույցը լրագրողական հանրույթն է՝ ԶԼՄ-ները: «Պատասխանատվության ենթարկելն ու պատժելը» միայն խոսքով է, որովհետեւ հանցագործությունների մասին հաղորդումները, բացահայտումները  մնում են որպես «օդում կրակոցներ», ոչ մի իրավապահ մարմին դրանց իրավական գնահատական չի տալիս, բայցեւայնպես, դիմակազերծման, իրական կերպարի բացահայտման գործընթաց լրագրողների միջոցով կատարվում է:

Այն, որ լրագրողներն այսօր թիրախավորված են առավել, քան երբեւէ, անհերքելի է: Նույնիսկ Ալեն Սիմոնյանը չհերքեց՝ Անիի դեպքում ասելով՝ թիրախավորվելը ձեր միակ առավելությունն է:

Լրագրողների թիրախավորման մաղձոտ ու ագրեսիվ գործընթացը նոր շրջափուլ մտավ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ի ասուլիսից անմիջապես հետո:

Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս Փաշինյանին դեռ ոչ ոք այդպես չէր խեղճացրել ու սեփական կերպարն  իր արեւով երդվողների, զոհված որդու մխիթարությունը վարչապետի մեջ գտած մայրերի, վարչապետին սրբություն սրբոց ընդունողների ու հատկապես ի՛ր աչքում  այդչափ չէր մերկարցրել, ինչպես արեցին մի քանի լրագրողներով:

Ոչ ոք չի կարող հիշել մի դեպք, երբ Փաշինյանն իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանի՝ մանիպուլացնելով, պոպուլիզմի լրացուցիչ դոզայով, ձայնի ու ժեստերի պահուստային ֆոնդն «առաջնագիծ» բերելով ու նորից «հաղթող» դուրս գալով:

Այդպիսի դեպք չկա՛:

Բայց հունիսի 25-ին առաջին դեպքը եղավ, այն էլ՝ լրագրողների առաջ, ուղիղ եթերում:
Սա անսպասելի տապալում, պարտություն, ոչնչացում  էր առաջին հերթին Փաշինյանի, նրա աջակիցների, թիմակիցների եւ ուղիղ եթերում անզոր ֆեյքաֆաբրիկայի համար:

Ու, անկասկած, նաեւ սոցհարցումներն են ապացուցել, որ Փաշինյանի վարկանիշը դրանից հետո ավելի է ընկել, իհարկե, ֆեյքաֆաբրիկան զուգահեռաբար ավելի ագրեսիվ ու սանձարձակ է դարձել:

Փաշինյանին ոչ միայն հարցերով, այլեւ նրա գործունեությամբ «ամրագրված» աններելի, աղետալի փաստերն արձանագրած,  իր իսկ բառապաշարով՝ նրան «ասֆալտին փռած ու թաթիկները կտրած» լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցին՝ էլ կվառենք, էլ կսպանեք, էլ աչքներդ կհանենք, էլ կսատկացնենք. անգամ նրանց երեխաների հետ հաշվեհարդար տեսնելու կոչեր գրվեցին սոցցանցերում:

Հայաստանում իրավիճակն այնքան արագ է զարգանում, ավելի ճիշտ՝ նետվում դեպի անդունդ, որ երեկվա, անգամ երկու ժամ առաջվա եղածն արդեն հնացած իրադարձություն է համարվում, բայց հունիսի 25-ից 2,5 ամիս անց «լրագրողական դատաստանի» մասին դեռ խոսվում ու քննարկվում է: Փաշինյանին անարգանքի սյանը գամած լրագրողներն ավելի են թիրախավորվել, ու նրանց հանդիպելիս իշխանավորները քիչ է մնում հում-հում ուտեն:

Ընդդիմությունը դեռ հին ձեւերն է կիրառում՝ ամբիոններից հնչեցնելով «դավաճան», «կապիտուլյանտ», «Արցախը ծախեցիք» եւ նմանատիպ այլ՝ հանրությանը վաղուց հոգնեցրած արտահայտություններ, որոնք  ավելի են խորացնում «նախկինների» փորած վիհը հատկապես իշխանության աջակիցների շրջանում: Իսկ լրագրողները ձեւը գտել են՝ ասելիքը մեխում են ուղիղ ճակատին՝ հաճախ կիրառելով հենց իշխանության կիրառած մեթոդը՝ իրոնիան, սարկազմը, հռետորական հնարքները, տակտիկական հարձակումը՝ բոլոր կողմերից, նաեւ…. մանիպուլյացիան:

Платить той же монетой. կասեր ռուսը:

Այնպես որ,  «Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք»-ը լրագրողին պարտված լինելու անզորության ճիչ է:

Հոգեբանական վերլուծության տեսակետից Ալեն Սիմոնյանի արարքն  իր շեֆին լրագրող Անի Գեւորգյանից  պաշտպանելու ուշացած ճիգեր են, իսկ ինքն իրեն պաշտպանել, անշուշտ, այս անգամ էլ չկարողացավ.  տեսանյութը վկա:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Փրկե՛ք Արցախը. սեպտեմբերի 23-ին, ժամը 12-15-ին, կանցլերի գրասենյակի առջեւ

Հաջորդ գրառումը

Եթե օդում վառոդի հոտ կա (կամ պատերազմի վախ), Գերմանիան պիտի հրշեջ լինի

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

18/06/2026
Նորություններ

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026
Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հաջորդ գրառումը

Եթե օդում վառոդի հոտ կա (կամ պատերազմի վախ), Գերմանիան պիտի հրշեջ լինի

Լրահոս

Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության. Արմեն Այվազյան

18/06/2026

Դարձյալ հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող վայ-իշխանությունը և գլխավոր ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, անհաղորդ են աշխարհառազմավարական իրադրության բեկումնային...

Փաշինյան Նիկոլը 381 116 ՀՀ քաղաքացու մեղադրում է ընտրակաշառակերության մեջ. Կարեն Հեքիմյան

18/06/2026

Փաշինյան Նիկոլը Հայաստանը «փու՞ռն է տալիս»։ Եթե ընդդիմության մասին խոսելիս Փաշինյան Նիկոլը նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան...

Ադրբեջանը քառօրյա պատերազմում  խախտել է հայ զինվորների կյանքի իրավունքը և պարտավոր է 90 հազար եվրո վճարել զոհի հարազատներին. ՄԻԵԴ-ի վճիռը

18/06/2026

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է  2016 թվականի պրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ...

Հայաստանում չեն հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել նրան երկրի երեսից. ԵԽ պատգամավոր

18/06/2026

Կիպրոսից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադին «Alpha News»-ի հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն մոտեցման հետ, որը փաստացի...

Այս թափառախումբը պետք է իշխանազրկվի եթե ոչ առաջիկա շաբաթների, ապա առնվազն ամիսների ընթացքում. Վարդան Բալյան

18/06/2026

Հունիսի 18֊ի իրանա֊ամերիկյան համաձայնագրի 14 կետերից 5֊ը վերաբերում են ԱՄՆ֊ի պարտավորություններին, ևս մի քանի կետեր Իսլամական հանրապետության և ԱՄՆ երկկողմ...

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան

18/06/2026

Ես կրքոտ հռետոր եմ. եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու, այսօր լրագրողների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական