Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026
- Նորություններ, Տեղական, Քաղաքականություն

«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»:

Սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օդանավակայանի անցագրային բաժնում արտահոսած տեսայութի կապակցությամբ:

Սա հայտարարություն է պետության ավարտի մասին: ԱԱԾ աշխատակիցը ոչ միայն իրավունք չունի կազմակերպել արտահոսք, այլ նրա պարտավորությունն է՝ թույլ չտալ պետական լիազորությունների կիրառմամբ ստացված անձնական տվյալների, տեսանյութերի եւ այլնի արտահոսք: ԱԱԾ աշխատակիցը, կրկնում եմ, ոչ միայն չունի այն իրավունքը, որի մասին ասում է Փաշինյանը, այլ նույնիսկ ունի դրա լրիվ հակառակ պարտավորությունը՝ թույլ չտալ արտահոսք:

Անցագրային այդ կետը ԱԱԾ աշխատակցի անձնական «կրպակը» չէ, իսկ տեսախցիկը՝ նրա անձնական օգտագործման տեխնիկան չէ: Դրանք պետական անցակետ ու տեսախցիկ են, դրանցում եղած ամբողջ ինֆորմացիան պետությանն է, ոչ թե առանձին որեւէ աշխատակցի: Եթե նա չի կատարել իր պարտավորությունը, ապա պետք է ենթակվի իրավական պատասխանատվության:

Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ դա: Իհարկե գիտե: Հիանալի գիտե: Բայց, քանի որ աշխատակիցը արտահոսք թույլ է տվել թերեւս հենց քաղաքական հրահանգի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը չի կարող դա խոստովանել, եւ հետեւաբար՝ «օժտում» է նրան հավելյալ լիազորությամբ, այլ կերպ ասած՝ «ծառայական բեսպրեդելով»: Վարչապետ Փաշինյանը փաստորեն հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման մասին:

Դա իհարկե կարեւոր ատրիբուտ է ավտորիտարիզմի համար, որ նա հաստատում է Հայաստանում: Նա իրենով փոխարինում է օրենքն ու Սահմանադրությունը, օժտում պետական ծառայողին հավելյալ լիազորությամբ, եւ դրա դիմաց բնականաբար ակնկալում անվերապահ ծառայություն ոչ թե օրենքին, այլ՝ «ավտարիտետին»: Դա պետության ավարտն է:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Նախորդ գրառումը

Նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցություն կունենամ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի

18/06/2026
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

18/06/2026
Նորություններ

Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

18/06/2026
Նորություններ

Նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցություն կունենամ. Փաշինյան

18/06/2026
Հաջորդ գրառումը

Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

Լրահոս

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի

18/06/2026

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ  համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան...

Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. Ազատություն

18/06/2026

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։...

Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

18/06/2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում բացատրեց՝ ինչ նկատի ունի՝ ասելով, որ ջախջախելու է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և...

Փաշինյանը հայտարարում է Հայաստանում ծառայական բեսպրեդելի արտոնման և պետության ավարտի մասին. Հակոբ Բադալյան

18/06/2026

«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր...

Նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցություն կունենամ. Փաշինյան

18/06/2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեխպազրույցի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին։ Ըստ նրա՝ նախատեսված...

Վարչապետ Փաշինյանը կջախջախի՞ այս մարդուն

18/06/2026

Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք՝ ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաևը: Ավելին, նրա խոսքով,...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական