Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցույց Դոնի Ռոստովում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու

ԱԶԳ
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական սփյուռքը տեսնում է՝ ինչպես Հայաստանում տեղի են ունենում  հալածանքներ եկեղեցու նկատմամբ: Այդ պատճառով այսօր հատկապես կարեւոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներն իրենց աջակցությունը հայտնեն հավատացյալներին, «Վզգլյադ» թերթին ասաց Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հարություն Տերտերյանը: Կիրակի օրը Դոնի Ռոստովում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու:

«Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության միջոցառումը հաջողված էր: Հատկապես կարեւոր է, որ դա տեղի ունեցավ այն օրը, երբ մեր Եկեղեցին նշում էր Ծաղկազարդը»,- ասաց Տեր Հարությունը: Նրա գնահատմամբ,  հանրահավաքին մասնակցել է առնվազն 1500 մարդ:
Թերթի զրուցակիցը նշեց, որ Հայ եկեղեցին աջակցության կարիք ունի: «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, որտեղ չորս արքեպիսկոպոսներ ձերբակալվել են, չի կարելի կոչել այլ կերպ, քան հալածանք իշխանությունների կողմից: Իհարկե, մեր հավաքին քաղաքական կարգախոսներ չեն հնչել, բայց համայնքի հավատացյալներն իմացան՝ մենք իրենց հետ ենք»,- շարունակեց հոգեւորականը:

Միջոցառման հարթակից հավաքվածներին են դիմել տեղական պատգամավորներ,  հոգեւորականներ, հանդես են եկել ստեղծագործական խմբեր: «Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր աջակցությունը հայտնեց Հայաստանի սովորական մարդկանց եւ Հայ եկեղեցու բոլոր հետեւորդներին»,- հավելեց Տերտերյանը:

Միջոցառման բազմամարդությունը ցույց տվեց, որ «անհնար է իսկապես վնասել եկեղեցուն»,- եզրափակեց հոգեւորականը:

«Հանուն ազգային միասնության եւ հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու» հավաքին մասնակցել են եկեղեցու ծխականները եւ Ռոստովի մարզի հայ համայնքի անդամները: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ ու տեղական համայնքների ներկայացուցիչներ:

Մեկ շաբաթ առաջ նման հավաք է տեղի ունեցել Կալինինգրադում: Միջոցառումն անցկացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում: Այն կազմակերպել է «Նոյի ժառանգորդներ» հասարակական շարժումը…

Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունների եւ ՀԱԵ-ի միջեւ հակամարտությունն  ուղեկցվում է հոգեւորականների եւ բարերարների ձերբակալություններով: Սփյուռքի ներկայացուցիչները տեղի ունեցողն անվանում են քաղաքական հալածանք եւ  վրդովմունք են հայտնում պաշտոնական Երեւանի գործողությունների համար:

Միեւնույն ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու ընդդիմադիր տրամադրված հոգեւորականներին համեմատել է արմատական   իսլամիստների հետ:

Ռուսաստանն ուշադիր հետեւում է իրադարձությունների ծավալմանը, հայտնել են [երկրի] ԱԳՆ-ից:

«ՎԶԳԼՅԱԴ» ռուսաստանյան գործարար թերթից

Թարգմանեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռաֆֆի Ետալյանի ինստալացիան Մալթայի բիենալեում

Հաջորդ գրառումը

Մեր հոգսերը կարծես մերը չեն

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Բալիվիան. Ներգաղթյալների ձայների նկարահանումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական