Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցորենհացը մեր հանապազորյա

Գեղամ Քյուրումյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որերորդ օրն է հայաստանյան միջավայրը ավանդական դարձած քաղաքական կողմնորոշումից թեքվում է դեպի ցորենայինը, որը հանրության մի զգալի հատվածն առավել է ողջունում: Ավաղ սպասումները, թե ինչու է Երկիր մոլորակի չորս կողմերում պարզ գործընթաց համարվող այս երեւույթը նման դրսեւորում ստանում, ցանկալի դիտարկման չի ենթարկվում, անգամ այն պարագայում, երբ այն արժանանում է դաշնակից երկրի անվտանգային ծառայություններից մեկի ղեկավարի կտրուկ ու կոշտ գնահատականին: Իմա, ՀԱՊԿ անդամ մի այլ երկրից ցորենի ներմուծումը փորձ է կտրվել Ռուսաստանի Դաշնությունից եւ հնարավոր է թեքվել Ուկրաինայի կողմը: Գուցե այդպես է, գուցե ոչ, սակայն շարքային հայաստանցուն դա առավել քիչ է մտահոգում: Նրան պարզագույն մի հարց է հետաքրքրում ինչո՞ւ հողա-ջրա-ջերմային առավելագույն հնարավորությունների առկայության պայմաններում երկրի պարենային ապահովության ու անվտանգության առաջնահերթություն համարվող հաց-հացամթերքների արտադրությունում հիմնական հումք հանդիսացող ցորեն մշակաբույսը մեր հողերում չի աճեցվում: Սննդի նշված տեսականին ՀՀ առկա 3 մլն բնակչության կարիքները բավարարելու համար հարկ է տարեկան արտադրել 600 հազար տոննայի սահմաններում ցորեն, որը կարելի է ստանալ ՀՀ 450 հազար հեկտար վարելահողերի 100 հազար հեկտարի վրա ցորեն աճեցնելու շնորհիվ: Այսպիսին է պարզ հաշվարկը Երկիր մոլորակի չորս կողմերում. պարարտ հողի վրա ցանում ես ցորենի 200 կիլոգրամ սերմացու, ջրում-խնամում ես, մոտ 150 օր անց ստանում հասունացած ցորենը հնձել-հավաքելու իրավունք, 1 հեկտարի հաշվով 6000 կիլոգրամ արդյունքով:

Ասված թվերն ու գործընթացը վերցվել են համաշխարհային վիճակագրությունից, դրանք թե հյուսիսում ու հարավում են իրականացվում, թե արեւելքում ու արեւմուտքում, անկախ մարդկանց մաշկի գույնից ու կրոնական պատկանելիությունից: Եթե 2000 թվականին ցորենի համաշխարհային արտադրությունը 588 մլն տոննա էր, 2021-ին այն հասել է 771 մլն տոննայի, որը վերցրել ենք ԱՄՆ-ում 1868 թվականից մինչ օրս տպագրվող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուից: ՀՀ-ում պատկերը լրջագույնս մտահոգիչ է, քանզի 2002 թվականի 415 հազար տոննայից, 2004 թվականի 457 հազար տոննայից հիմա ունենք հազիվ 100 հազար տոննա ցուցանիշ, որպիսի թիվ հրապարակում է ՀՀ վիճակագրության կոմիտեն:

Ավաղ, խնդրով մտահոգվող չկա, թեեւ ինչ-ինչ քայլեր ձեռնարկվում են, սակայն հակառակ տրամաբանությամբ: Այսպիսին էր օրինակ երկրի գյուղատնտեսության համար պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարի արած այն հայտարարությունը, թե հայաստանյան վարելահողերում ցորեն ցանելը նպատակահարմար չէ, քանզի ցանքսն ու վերջնարդյունքը շահույթ չեն երաշխավորում: Թե ով ինչ թվեր էր նախարարին ներկայացրել, քանզի հայտնի է, որ հողագործերից շատերն են տարին տարվա վրա ցորենի ցանքս իրականացնում, հեռուստաէկրաններից էլ չեն խուսափում հեկտարից միջին 6 տոննա բերքից խոսում: Պարզապես գործընթացը աշխատանք է պարտադրում, որոշակի պայմանների պահպանում, որտեղ ցանկալի է տեսնել մարզպետարանների համապատասխան մասնագետներին, հանձինս գյուղվարչությունների աշխատակիցների: Նրանք են կոչված պետության ներկայացուցիչները լինելու գյուղական համայնքներում, քանզի ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչությունների ու բաժինների պետերն ու այլ աստիճանների մասնագետներն ընդհանրապես գյուղհամայնքներում չեն լինում, որեւէ մեկն էլ նրանցից դա չի պահանջում: Ինչո՞ւ. մի պարզ պատճառով՝ ծախսեր է պարտադրում, գործուղում կոչվող ուղեվարձ, գիշերակաց, սնունդ,  որը նախարարությունը չունի, պետությունը չի նախատեսում, իսկ իրենց հաշվին մասնագետները ծախսեր կատարել չեն պատրաստվում, էնտուզիաստներ չեն:

Ցորենի արտադրության հարցում հետաքրքրական տեղեկատվության ենք հանդիպում արդեն հիշատակված ամերիկյան տեղեկատուում: Ասենք, Երկիր մոլորակի 1,4-մլրդական բնակչություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, աճում է հետաքրքրությունը ցորենի սպառման հանդեպ, առաջինում 60 կգ-ից կազմելով 66 կգ, երկրորդում՝ 45 կգ-ից 65 կգ: Առաջին հայացքից մեծ թվեր չեն, սակայն բազմապատկեք մոտ 3 մլրդ-ով, անհանգստությունը կուրվագծվի: Թեեւ Հնդկաստանում վերջին 20-ամյակում ցորենի արտադրությունը 76 մլն տոննայից հասել է 110 մլն տոննայի, Չինաստանում էլ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ 100 մլն տոննայից 137 մլն տոննա, այսուհանդերձ ցորենի համաշխարհային շուկայում անակնկալները չեն բացառվում, մեր պաշտոնյաների այն հանգստությունը, թե ցորեն կգնենք այլ պետություններից՝ կարող է եւ չաշխատել: Նկատենք, որ զգալի աճ է արձանագրվում մուսուլմանական աշխարհում, ՀՀ վարչապետն էլ խոսել է 5 մլն բնակչությամբ Հայաստանի Հանրապետության մասին: Իսկ հողային եւ հատկապես վարելահողային տարածքները չեն աճում, որոշ դեպքերում անգամ նվազում են: Սրանք լրջագույն մարտահրավերներ են, որոնց, ուզենք թե ոչ, բախվելու ենք մոտակա տարիներին:

Ի զորո՞ւ ենք արդյոք առաջիկայում քննարկել անվտանգային նման խնդիրները, ցույց կտա մեզանում ներքին ներուժ հռչակվող պատկերացումը:

Ապրենք հավատով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդյո՞ք  Իրանը գնում է Թուրքիայի հետքերով

Հաջորդ գրառումը

Կոստան Զարյանի «Սպանիան»՝ ֆրանսերեն

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական