Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցեղասպանության հանցագործությանը վաղեմության ժամկետ չկա»

Գեղամ Մկրտչյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե   Հայոց ողբերգության պատմությունը կարող է ինչ-որ բան սովորեցնել սերունդներին, դա այն է, որ երբեք չպետք է վստահել այն ազգերին ու քաղաքական գործիչներին, որոնք երբեւէ երդվել են ոչնչացնել ձեզ: Այս մասին ապրիլքսանչորսյան մի հրապարակման մեջ գրում է ռուսաստանյան «Աբզաց» կայքը: Անդրադառնալով հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչների նկատմամբ երիտթուրքերի ռեժիմի անկումից հետո Թուրքիայի նոր իշխանությունների դատավարություններին, բայց դրան հակառակ՝ այդ երկրի կողմից նաեւ ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուն ու խուսանավումներին, հեղինակը  նշում է այդ երեսպաշտության հիմքում ընկած նրա հայտնի մտավախությունները:

Ավելին, թուրքերը, որոնք այժմ տարված են Օսմանյան կայսրության վերստեղծման ցնորական գաղափարներով, ասվում է հոդվածում, փորձում են վախեցնել Հայաստանի կառավարությանը, այդ թվում՝ Բաքվից «վստահված անձի» միջոցով, որտեղ վաղուց են հնչում կոչեր՝ հայերին վտարելու ոչ միայն Ղարաբաղից, այլեւ Հայաստանից: Ընդսմին Երևանի ներկայիս վարչակարգը, դատելով ամեն ինչից, որոշել է կրկնել հարյուր տարի առաջվա սխալները, երբ հայերը հավատացին երիտթուրքերին…: Միտքն այն է, որ եթե չգրգռենք թուրքերին եւ կատարենք նրանց բոլոր պայմանները, նաեւ վիճելով Ռուսաստանի հետ, ապա նրանք հայերիս հանգիստ կթողնեն:

Ո՛չ, չե՛ն թողնի, ասում է հոդվածագիրը:

Այս ողբերգությունը ոչ միայն խլեց երկու միլիոն անմեղ մարդկանց կյանքը, այլեւ  խոր հետք թողեց վերապրողների հոգիների վրա՝ ձեւավորելով նրանց ինքնությունն ու արդարության ձգտումը: Սա էլ «Կուբանսկիե նովոստի» կայքի անդրադարձն է, որտեղ բերվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ականատես սպաների վկայություններ թուրքերի անասելի գազանությունների մասին:

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության պատճառները բազմակողմանի և բարդ էին, նկատում է հրապարակման հեղինակը: Կայսրության տարածքում, որի մեջ էին մտնում նաեւ պատմական Արևմտյան Հայաստանի հողերը, հայերը բնակչության ամենակրթված եւ տնտեսապես ակտիվ խմբերից մեկն էին: Սա նախանձ ու դժգոհություն էր առաջացրել իշխող վերնախավի շրջանում, ինչն էլ իր հերթին սնուցել էր ազգայնական տրամադրությունները թուրք ամբոխի շրջանում:

Համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունները փորձում էին միավորել ազգը ընդհանուր գաղափարի՝ «Մեծ Թուրանի» ստեղծման շուրջ: Հայերը, որոնք ընկալվում էին որպես ռուսների դաշնակիցներ եւ առասպելական Թուրանի ճանապարհին խոչընդոտ, դարձան թիրախ:

Անտանտի երկրները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Ռուսաստան, իրենց հռչակագրում հայերի զանգվածային սպանություններն անվանեցին մարդկության դեմ հանցագործություն՝ պատմության մեջ առաջին անգամ օգտագործելով նման ձևակերպում:

«Պատմական արդարության համար եւ ի պատիվ ռուս վերջին ցարի չի կարելի չասել,- կարդում ենք այստեղ,- որ 1915 թվականի աղետների սկզբում, ցարի անձնական հրամանով, բացվեց ռուս-թուրքական սահմանը եւ այնտեղ հավաքված հյուծված հայ փախստականների հսկայական բազմությանը թույլ տրվեց մտնել ռուսական հող, տարածվել ամբողջ երկրով մեկ… Գործուն օգնություն ցուցաբերած զինվորականների, բժիշկների եւ բուժքույրերի հոգատարության շնորհիվ Թուրքիայից փրկվեց ավելի քան 350,000 հայ»:

Թեման շոշափված է նաեւ «Aussiedlerbote» գերմանական ռուսալեզու լրատվամիջոցում: Ժամանակակից Թուրքիան, մասնավորապես նկատում է վերջինիս հեղինակը, չի ժխտում 1915-1923 թվականներին հայերի զանգվածային ոչնչացման փաստը, սակայն կտրականապես մերժում է «ցեղասպանություն» եզրույթը եւ հայ բնակչության կանխամտածված ոչնչացման յուրաքանչյուր մեղադրանք: Ինչն էլ մնում է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, չնայած լիարժեք երկխոսության մեջ մտնելու որոշ փորձերին:

Թվարկվում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար առկա բազմաթիվ պատճառներ.

Քաղաքական. Հայաստանի կողմից տարածքային պահանջների մտավախությունները, ցեղասպանության զոհերի ժառանգներին բազմամիլիարդ դոլարների փոխհատուցման պահանջների ռիսկը, թուրքական ազգի ստեղծման մասին հիմնարար առասպելները խաթարելու դժկամությունը, ներքաղաքական գործոնները եւ ազգայնական ուժերի ազդեցությունը:
Գաղափարախոսական. Հայերի ցեղասպանության փաստը հակասում է ժամանակակից Թուրքիայի ստեղծման պատմության պաշտոնական տարբերակին: Ցեղասպանության ճանաչումը կարող է կասկածի ենթարկել տարածքային ձեռքբերումների օրինականությունը՝ ստեղծելով ազգային միասնության խաթարման վտանգ:

Տնտեսական. Զոհերի ժառանգների նկատմամբ ֆինանսական պարտավորություններից բացի նաեւ միջազգային առեւտրային հարաբերություններին սպառնացող ռիսկերը, հնարավոր գույքային պահանջներ:

«Այսօր Թուրքիայի սրճարաններում ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել զգուշավոր զրույցներ 1915 թվականի իրադարձությունների մասին: Երիտասարդ պատմաբանները փորփրում են արխիվները, գրողներն ու ռեժիսորները փորձում են հասկանալ ողբերգությունը արվեստի միջոցով»,- եզրափակում է գերմանական կայքը: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպացի երիտասարդները՝ Հայաստանի կամավորության վառ ուղիներում

Հաջորդ գրառումը

Բաքվի միջոցով ուդիները հասան Երուսաղեմի սրբությունների՞ն

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի միջոցով ուդիները հասան Երուսաղեմի սրբությունների՞ն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական