Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրնյաչկա Բանյայի հայերի մեկ դարը

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 19-ին Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում նշվեց այդ քաղաքում հայերի ներկայության հարյուր տարին:

1922 թվականին քառասուն հայ եղեռնապուրծ փախստականներ, բոլորն էլ Դյորթ Յոլից, հունական Սալոնիկ քաղաքում ստացել են Հարավսլավիայի թագավորություն մուտք գործելու թույլտվություն եւ ապաստանել են Վրնյաչկա Բանյայում: Այդ գործում նրանց աջակցել է սերբ գեներալ Ռելյա Բելիմարկովիչը: Նա հնարավորություն է ստեղծել, որ հայ գաղթականները չտարանջատվեն՝ բոլոր քառասունին ապաստան տալով իր դղյակում:

Միջոցառմանը Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը, Վրնյաչկա Բանյայի քաղաքապետարանի նախագահ Բոբան Ջուրովիչը, ինչպես նաեւ «Վրնյաչկա Բանյայի հայեր» ընկերության նախագահ Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) ծաղկեպսակներ դրեցին Ալեքսանդր Առաջինի հուշակոթողին: Ներկա էին մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի դեսպանի հովանավորությամբ կազմակերպվել էր ցուցահանդես՝ «Հայերը հարյուր տարի Վրնյաչկա Բանյայում» խորագրով: Ցուցահանդեսի համահեղինակներ Սլավիցա Դավիդովիչը, Յովանա Բելանյանը եւ Ռելյա Դեր Բոգոսյանը լուսաբանեցին Վրնյաչկա Բանյայի հայերի յուրօրինակ կյանքի ուղին լուսանկարների միջով:

Վրնյաչկա Բանյայի քաղաքապետարանի նախագահ Բոբան Ջուրովիչն ասաց, որ Մշակույթի դղյակում կազմակերպված այս ցուցահանդեսով իրենք ոգեկոչում են Վրնյաչկա Բանյայի հայերին՝ հույս ունենալով է՛լ ավելի ամրապնդել սերբ եւ հայ եղբայրական ժողովուրդների մշակութային կապերն ու համագործակցությունը:

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր «Բարի լույսի» փոխարեն էկրանից  «բարի առավոտ» ասող հաղորդավարը հա՞յ է

Հաջորդ գրառումը

Հայ աստղագետների հաջողությունները                      

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Հայ աստղագետների հաջողությունները                      

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական