Վերահսկելի անցուդարձ

30

2022 թ. ապրիլի 18-ին, ԻԻՀ բանակի օրվա առթիվ  արտասանած  ելույթի ժամանակ, Իրանի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Քիումարս Հեյդարին, անդրադառնալով օտարերկրացիների ջանքերը չեզոքացնելու ուղղությամբ իրականացվող  երկրի պաշտպանական-ռազմական միջոցառումներին, հայտնել է.

«Ղարաբաղի պատերազմի ժամանակ,  երկրի սահմանների հյուսիս-արեւմտյան կարեւոր եւ ռազմավարական հատվածներից  տեղեկություն ստացանք,  որ «սիոնիստական վարչակարգը»  հայտնվել է  հակամարտող կողմերից մեկի երկրում, եւ մտադիր է փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Գլխավոր հրամանատարության հրահանգով անցկացվեցին բանակի ցամաքային ուժերի «Խեյբարի հաղթողներ» անվանումով զորավարժություններ: Այդ ժամանակահատվածում մենք մեր առջեւ երկու կարեւոր ու  ռազմավարական խնդիր էինք դրել. Նախ, հայտարարեցինք, որ   տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններ չենք հանդուրժելու, եւ երկրորդ՝ «սիոնիստական վարչակարգի» դրածոները պետք է լքեն տարածքը: Մենք շարունակեցինք մնալ տարածաշրջանում, եւ իրագործվեց մեր առջեւ դրված  երկու խնդիրները: Ներկայումս  շարունակում ենք  վերահսկել  «սիոնիստների» անցուդարձը»:

(Աղբյուրը՝ azariha)

Գ.Ա.