Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում (Երեւան, Մաշտոցի 7) տեղի ունեցավ
«Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիոն ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին ներկայացված են Վերածննդի դարաշրջանի (Վաղ, Բարձր, Ուշ) իտալացի 10 աշխարհահռչակ նկարիչներ՝ Բոտիչելլի, Բելլինի, Դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե, Վենետո, Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե:
Վերածննդի հիմնական գաղափարախոսությունը հումանիզմն է՝ մարդու ճանաչումը որպես բարձրագույն արժեք. մարդու հանճարը, մարդկային մտքի եզակի եւ արտակարգ կարողությունները, մարդու մարմնի գեղեցկության փառաբանումը:
Ցուցադրությանն այցելուները կծանոթանան արվեստագետների ամենահայտնի գլուխգործոցներին:
ժամանակակից պրոյեկցիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ցուցադրությունը հագեցված է անիմացիայով եւ 3D էֆեկտներով՝ դասական երաժշտության ուղեկցությամբ: Հայերենով եւ ռուսերենով այցելուները կծանոթանան արվեստագետների կենսագրության կարեւոր փաստերին: Ցուցադրության մասնակիցները շրջապատված կլինեն Վերածննդի դարաշրջանի նկարիչների 3-6 մետրանոց հսկայական շարժվող նկարներով:
Ցուցադրությունը կգործի մինչեւ 2023 թվականի հունվարի 15-ը:
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ