Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարյանի կտավը ռուսական աճուրդի առաջատար լոտն է

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական աճուրդներում մեծ պահանջարկ ունեն հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքները: Մայիսի 13-ին կայացած «Լիտֆոնդ» աճուրդի տան թիվ 485 աճուրդում ներկայացված էին մի շարք հայտնի նկարիչների, այդ թվում՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ալեքսանդր Բենուայի, Պյոտր Կոնչալովսկու, Մարտիրոս Սարյանի, Բորիս Կուստոդիեւի, Զինաիդա Սերեբրյակովայի, Կոնստանտին Կորովինի, Օսիպ Ցադկինի, Ռոբերտ Ֆալկի, Անատոլի Զվերեւի, Վահրիճ Բախչանյանի եւ այլոց գործերը: Ամենամեծ պահանջարկ ունեցող լոտերից մեկը Սարյանի «Լեռնային գագաթներ» (1947) կտավն էր: Այն արված է տեմպերայով եւ յուղաներկով, չափսերով մեծ չէ՝ 18,4X33,7, կրում է հեղինակի ստորագրությունը ռուսերենով: Հետեւի կողմում հետեւյալ մակագրությունն է. «Հիշատակ Էմիլ Բրագինսկուն. Մ. Սարյան / 1947.1.ղ»: Նկարը պահվել է ռուս նշանավոր կինոդրամատուրգ Էմիլ Բրագինսկու (1921-1998) հավաքածուում: 1946-1951 թթ. նա թղթակցել է «Օգոնյոկ» ամսագրին, գրել ակնարկներ սիրելի նկարիչների մասին: Ենթադրվում է, որ Սարյանն այս բնանկարը 1947 թ. նվիրել է սկսնակ գրողին:

Դեռ մինչեւ աճուրդի մեկնարկը նախնական առցանց դրույքներն արագորեն աճում էին, եւ ի վերջո կտավը վաճառվեց 38.860 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով՝ դառնալով աճուրդի ամենաթանկ լոտը:

Առաջին անգամը չէ, որ Սարյանի նույնիսկ երկրորդական, ոչ հայտնի աշխատանքներն այսպիսի բարձր գնով են վաճառվում Ռուսաստանում. 2021 թ. սեպտեմբերին «յուedՅՈւquareAuction» աճուրդի տունը շուրջ 38.400 դոլարով վաճառեց Սարյանի մեկ այլ՝ «Երեւանյան բակ» (1944) կտավը, որը եւս այն ժամանակ առաջատար լոտերի եռյակում էր:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Մ. Սարյան, «Լեռնային գագաթներ» (1947)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում գիտեն՝ Շառլ Միշելը Ստեփանակերտի հայտարարությունները չի կարդում, բայց…

Հաջորդ գրառումը

Ի պատասխան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի պատասխան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական