Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Մարությանի 80 դիմանկարների ցուցահանդեսը՝ Մաչանենց էթնոբակում

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղանկարիչ Սամվել Մարությանի կամքն է իր՝ վերջերս բացված ցուցահանդեսի բոլոր ութսուն դիմանկարներն ընծայել իր բնորդներին՝ հայ նկարիչներին, արվեստի նվիրյալներին:

Էջմիածնում գործող «Մաչանենց տուն» մշակութային-կրթական էթնոկենտրոնում բացվեց գեղանկարիչ Սամվել Մարությանի բացօթյա մեկօրյա ցուցահանդեսը: Նրանում ցուցադրված էին բացառապես դիմանկարներ, որոնք ցուցահանդեսի ավարտին ընծայվեցին նրանց, ում պատկերել էր նկարիչը: Նրանք արվեստագետներ են, բանաստեղծներ, մշակույթի նվիրյալներ, նաեւ՝ 44-օրյա պատերազմի հերոսացյալ երիտասարդներ, անձինք՝ որոնց լայն հանրությունը ճանաչում է, նաեւ դեմքեր, որոնց պիտի ավելի լավ ճանաչի հենց այդ գծանկար-դիմանկարների միջոցով:

Սամվել Մարությանի՝ սեւ-սպիտակով արված մեծադիր գծանկար-դիմանկարների առաջին խոշոր ցուցադրությունը երեք տարի առաջ էր՝ իր վաթսունամյա հոբելյանի առիթով: Նկարիչների միության մեծ սրահում, ինչպես եւ հիմա՝ Մաչանենց տան «տապան»-պատշգամբում, տեղ էին գտել բազում դիմանկարներ, որոնք ներկայումս ԱՄՆ-ում ապրող նկարիչը բերել էր Հայաստան՝ ոչ միայն իր անցած ստեղծագործական ուղու, մի տեսակ, հանրագումարային ցուցադրությունն անելու, այլ նաեւ անսովոր շռայլությամբ այդ դիմանկարներն ընծայելու:

Խոսելով նկարչի առատաձեռն նվիրատու լինելու բացառիկ տեսակի մասին՝ «Հայ միասնության խաչ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյան-Մաչանենցը նշեց.«Մարությանն արտերկրում մի տեսակ «մերան» է աշխատում, մերան՝ որը մեր հայրենակիցների մի զանգվածի համար ծառայում է իրենց հայությունը պահպանելու գործին: Պատշգամբը, որտեղ կայացավ Մարությանի նկարահանդեսը, կախարդական աուրա ունի: Կոչվում է «Կոմիտասի» պատշգամբ, ճաղավանդակները եւ աստիճանավանդակները քանդակված են կռունկների եւ Մասիսների տեսքով՝ խորհրդանշելով օտար ափերում գտնվող հայորդիների վերադարձը սրբազան հայրենիք»:

«Այսօր դրսում հայ մնալը շատ դժվար է,- ասաց գեղանկարիչ Արմեն Հարությունյան-Լոռենցը:- Ասում են՝ արվեստագետը ո՛ր երկրում ապրում է, այդ երկրի մշակույթն է զարգացնում: Բայց Ս. Մարությանը կոտրեց այդ կարծրատիպը. նա ոչ միայն հայ է մնացել իր ընտանիքով, այլ նաեւ հայ արվեստն է զարգացնում: Նա, թեկուզ հեռվից, կարողանում է արվեստագիտական համայնքը միավորել, եւ դրա վկայություններից մեկն այս ցուցադրությունն է»:  

«Ցուցահանդեսում, որը մեզ բոլորիս ի մի բերեց Մաչանենց հարկի տակ, ոչ միայն ինքներս մեզ ենք նայում, այլեւ նայում ենք մեր ընկերներին, ուզում ենք իմանալ, թե Սամվել Մարությանն ինչպե՛ս է նրանց «թարգմանել», ո՛նց է զգացել»,- սա էլ մեջբերում է դրամատուրգ Սամվել Խալաթյանի ողջույնի խոսքից:

«Մաչանենց էթնոբակում հյուր էր Սամվել Մարությանն իր գործերի ցուցադրությամբ,- իր տպավորությունն է գրառել Էջմիածնի Գորկու անվ.թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Միչիկյան-Սաֆարյանը.- պատահական դեմքեր, մանավանդ դիմանկարներ չկային. իր ընտրությունը դիպուկ էր ու անվրեպ. իր հերոսներին  ներկայացնում էր հատուկ ակնածանքով: Սրտառուչ էր հանդիպումն ու ծանոթությունը Քառասունչորսօրյայի հերոսականներից մեկի՝ խզված ձայնով «երկու հարյուր ու՜թ կանչող տղայի» հետ. դիմանկարում պատերազմական մրոտ, աչքերի բոցկլտումով, աներկյուղ, բայց լարված դեմքն էր. իսկ մեր կողքին անուշ, համեստ երիտասարդ էր, ումից զորություն ու խաղաղություն էր հորդում: Հետաքրքրական էր ցուցադրման ելքը. դիմանկարները նվիրվեցին տերերին…»:

Իսկ ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը, որի դիմանկարը եւս ցուցադրված 80 գործերի շարքում էր, գրառել էր.«Գեղանկարիչ, դիմանկարի վարպետ Սամվել Մարությանի զորեղ վրձինն ինձ նույնպես «շրջանակից առել էր ներս»: Ցուցահանդեսն ուղղակի դիմանկարի շքահանդես էր… Նայում էի հերթով եւ մտածում՝ ինչպե՞ս է նկարիչը թափանցել մարդկային ամենատարբեր կերպարների հոգիների, էության մեջ…»:

Սամվել Մարությանի արվեստը, իմ պատկերացմամբ, հախուռն զգացմունքի ցայտն է կտավին: Նախորդ դարի 90-ականների սկզբին իր մասին խոսել տված նկարիչը ստեղծագործական կյանքի հենց սկզբից ունեցել է իր ուրույն նկարելաոճը. որտե՛ղ, ի՛նչ սրահում էլ ցուցադրվեր իր գեղանկարը, այլոց գործերի մեջ հեշտությամբ կգտնեիր, անսխալ կգնայիր, կկանգնեիր գլխին: 80-ականների վերջին, 90-ականների սկզբին հատկանշական էին արվեստի համարյա բոլոր բնագավառներում, հատկապես՝ գեղանկարչության մեջ նորարարական շունչը, նոր ուղղությունների մուտքն ու «սածիլումը» հայկական հողում, երիտասարդական ավյունով լեցուն արվեստային տարբեր միջավայրների ստեղծումը, որոնցում նոր խոսքը փնտրված էր, խրախուսելի եւ վարակիչ: Սամվել Մարությանն այս խմբերից մեկի աշխատանքներին իր մասնակցությամբ՝ անհատական ուրույն նկարելաոճն էր բերում հայ կերպարվեստ, եւ նրա վրձնի թափը, դիմանկարի դիպուկությունն ու կերպարայնությունը, բնավորությունը հաղորդելու անհատական  դիտողականությունը, վառ, ասես շատրվանող գույների  գործածության համարձակությունն ու պինդ, զորեղ վրձնահարվածը գնահատում էին թե՛ իր արվեստագետ համախոհները եւ թե՛ իր ուսուցիչները, վերջիններիս թվում՝ նաեւ Էդ. Իսաբեկյանը: Տարիների ընթացքին նրա նկարչության արտահայտչականությունն է՛լ ավելի է ընդգծվել, ցայտուն զգայականությունը՝ գույնի եւ ձեւի վառ ցայտումներով՝ ճանաչելի դարձրել իր արվեստը բազումների մեջ: Գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանն այսպես է ասել Ս. Մարությանի արվեստի մասին. «Զգու՜յշ նայեք նրա նկարներին: Զգացմունքով նայեք, եւ բոլորին հասկանալի կլինի ամեն ինչ, քանի որ ինքը հոգով է նկարել»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թարմ ներուժ. Քրիստինա Մարանչիի նպատակն է հայ արվեստը բերել համալսարանական լայն համայնք

Հաջորդ գրառումը

«Խալտուրա»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«Խալտուրա»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մոտ ապագայում ադրբեջանական գազը կմտնի Սիրիա

12/07/2025

Հուլիսի 12-ին Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ընդլայնված կազմով այցելել է Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է նրա...

ԿարդալDetails

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական