Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս-ուկրաինական պատերազմը ողջ աշխարհի թիրախում

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմի առաջին իսկ օրերից Ֆրանսիական հայտնի թերթերն ու հեռուստաալիքները մեկնաբանում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներքաղաքական հակամարտությունը, որն առավել քննարկման ու դատապարտման թիրախ դարձավ Ռուսաստանը, երբ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ անկախ հանրապետությունները:

Վաղ անցյալ չէ, եկեք հիշենք, թե Արցախի 44- օրյա պատերազմի օրերին ինչպիսի հույսեր էինք կապել Ֆրանսիայի հետ, ինչպիսի երթեր էինք կազմակերպել պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, նրան համարելով մեր դաշնակիցն ու աջակիցը:

Չնայած երթերի թույլատվությունը արդյունք չտվեց, այնուամենայնիվ, աշխարհը տեսավ, որ մեր կողքին կան ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր նույնպես դատապարտում են Թուրքիային ու Ադրբեջանին:

Արցախի պատերազմի օրերին, ես ուշադրությամբ հետեւում էի Ֆրանսիայի բոլոր թերթերին ու հեռուստաալիքներին, հույս ունենալով, որ որեւէ լրագրող համարձակորեն վեր կհանի Թուրքիայի 1915 թվականի ցեղասպանությունը եւ այդ ձեռագիրը կտանի դեպի Արցախ, ուր անմեղ երեխաներ էին զոհվում, ուր դպրոցներ ու մանկապարտեզներ էին հրդեհվում, բայց ընդհակառակն՝ ֆրանսիական երկրորդ հեռուստաալիքով ցուցադրվեց մի ահասարսուռ ռեպորտաժ, թե ինչպես են հայերն ավերել ադրբեջանական մի գյուղ, որտեղ չեն խնայել ոչ միայն ծերերին ու երեխաներին, նույնիսկ անասուններին, ամբողջ գյուղը հրդեհել են:

Անմիջապես ես իմ զայրույթն եմ արտահայտել, դրան հակադարձել է նաեւ Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF) Մուրադ Փափազյանը:

Իրադարձությունների զարգացմանը հետեւողաբար անդրադառնում էին միայն ազգությամբ հայ լրագրողներն ու քաղաքական գործիչները:

Երբ մենք՝ Հայասատան-Ացախ-Սփյուռք, ակնկալում էինք, որ պատերազմի օրերին Էմանուել Մակրոնը կճանաչի Արցախի անկախությունը, ես համոզված էի, որ նման բան տեղի չի ունենա:

Երբ Ֆրանսուա Օլանդը դարձավ երկրի նախագահ, բոլորս շատ ոգեւովեցինք, որովհետեւ նախընտարական շրջանում հայ համայնքի տարբեր օղակներում, հանդիպումների ժամանակ, դատապարտել էր Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը, խաղաղ պայմաններում, պարբերաբար, Արցախում զինվորի զոհվելը եւ որպես Մինսկի խմբի անդամ երկիր խոստացել էր, որ կօգնի, որպեսզի Արցախի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություններով:

2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երեւան էր ժամանել նաեւ Ֆրանսուա Օլանդը, բնականաբար ինքն էլ է ելույթ ունեցել, բնականաբար լսել է բոլորին, ականատես եղել 100-ամյա մի պատմության, ուր հայը ոչ միայն ցեղասպանվել, այլեւ իր բնօրրանից բռնի տեղահանվել ու ցրվել է աշխարհով մեկ:

Կարճ ժամանակ անց Ֆրանսիա է ժամանում Իլհամ Ալիեւը, Ֆրանսուա Օլանդը , որ Հաղթական կամարի (Arc de Triomphe) անմար կրակի մոտ Ֆրանսիայի եւ Հայաստանի օրհներգի  ներքո ծաղիկներ էր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նույն վայրում՝ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հիմնի ելեւէջների ներքո ծաղիկներ է խոնարհում հայերի կողմից, այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին: Մինչդեռ բազմիցս Օլանդին ասվել է, որ նման բան չի եղել, դա Ադրբեջանի կողմից թատերական ներկայացում է եղել,  իրենց հերթական սեւ գործերից մեկը:

Երբ 2018թ. հոկտեմբերին, ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին Էմանուել Մակրոնը ժամանեց Երեւան, նրա ջերմ հանդիպումից հիացած, մեր ժողովրդը Արցախի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մեծ հույսեր կապեց նրա հետ:

44- օրյա պատերազմի օրերին, երբ ամբողջ հայ համայնքը ոտքի կանգնեց, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, որ միջամտի որքան հնարավոր է արագ կանգնեցնելու պատերազմը, ոչ մի քայլ չարեց, որովհետեւ մեզանից ակնկալիք չուներ:

Այս օրերին, երբ ողջ աշխարհը դատապարտում է Ռուսատանին Պուտինին անվանելով դիկտատոր ու բռնակալ, մենք չեզոք դիրք ենք ընդունել մոռանալով, որ եթե Պուտինը չկանգնեցներ Արցախի պատերազմը եւ խաղաղապահ ուժեր չմտցներ Արցախ, մենք ամբողջությամբ կկորցնեինք Արցախը իր ամբողջ բնակչությամբ:

Ինչպես կդիմակայի Վլադիմիր Պուտինը այս մարտահրավերներին՝ դեռ անհայտ է, բայց որ ամբողջ աշխարհը գիտակցում է, որ Ռուսաստանը հզոր երկիր է, դա ակնհայտ է:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

01.03.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2022-ի օրացույց նվիրված եգիպտահայ արվեստագետի 75-ամյակին

Հաջորդ գրառումը

Հայ երաժշտության նոր կորուստը`Լեւոն Չաուշյան

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ երաժշտության նոր կորուստը`Լեւոն Չաուշյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական