Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի տարածքը բռնակցելու Սի Ծինփինի ծրագիրը տեսանելի է բոլորի

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սիբիրի ուժը-2» (POS2) երկար քննարկված համաձայնագիրը Արեւմտյան Սիբիրից Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան գազի խոշոր խողովակաշարի նախագծի մասին ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր դարձել է Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ միակողմանի եւ մի փոքր վիրավորական հարաբերությունների խորհրդանիշը: Մոսկվայի համար դա լավ նորություն չէ:

Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած վերջին այցից առաջ Պուտինը համարձակորեն հայտարարեց, որ գազամուղի գործարքը պատրաստ է ստորագրման՝ ժամանակից շուտ այն անվանելով «դարի գործարք»: Սակայն Սին, նման չափազանցված եռանդից չազդվելով, հրաժարվեց որեւէ բան ստորագրել: Հանդիպումների ընթացքում Սիի արած պաշտոնական հայտարարություններում POS2-ի մասին որեւէ հիշատակություն չկա: Եզրափակիչ համատեղ կոմյունիկեի ժամանակ հիասթափված Պուտինը միայն կարողացավ այն մեկնաբանությունն անել, թե դեռ ավելի շատ աշխատանք պետք է արվի «ուսումնասիրության եւ հաստատման ուղղությամբ»:

Հենց այս համատեքստում պետք է կարդալ Պուտինին ուղղված Սիի հրաժեշտի խոսքերը՝ հանելուկային եւ չարագուշակ, որոնք վերաբերում էին «եկող փոփոխություններին, ինչպիսիք չեն եղել մեկ դարի ընթացքում», եւ որոնք «մենք կարող ենք միասին առաջ տանել»: Չինաստանին ուշադրությամբ հետեւողները խորապես ուսումնասիրել են այս խոսքերի բոլոր նրբերանգները, եւ միանգամայն պարզ է, որ Սին իրեն պատկերացնում է լիբերալ աշխարհակարգի վրա ռեւիզիոնիստական հարձակման առաջնորդ, եւ անվանապես նրա կողմնակիցն է Պուտինը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ 2049 թվականին նշվելիք հարյուրամյակի կապակցությամբ Պեկինի տեսլականը «լիովին զարգացած, հարուստ եւ հզոր Չինաստանի» համաշխարհային հաղթատոնն է: Այն չի ենթադրում իշխանության բաժանում ռուսական քաոսային կլեպտոկրատիայի հետ: Որքան շատ Սին կենտրոնացնի իր ջանքերը «Չինական երազանքի» իրականացման վրա, այնքան ավելի անխնա կերպով նա քաղաքական ու տնտեսական ճնշումներ կբանեցնի Պուտինի եւ Ռուսաստանի նկատմամբ, ինչից վերջիններս է՛լ ավելի թույլ եւ կախված կդառնան:

Սիի ռեւիզիոնիստական նպատակները ենթադրում են պատմական տարածքային կորուստների հասցրած ամոթի վերացում: Նա կոմունիստական իշխանություն է պարտադրել Հոնկոնգին, ձգտում է դա անել Թայվանում եւ, անկասկած, նույն հավակնություններն ունի 600,000 քառակուսի կիլոմետր կազմող՝ Մեծ Բրիտանիայի տարածքը երեք անգամ գերազանցող տարածքի նկատմամբ, որը ցարական Ռուսաստանը 1858-1860 թթ. խլեց Ափիոնի պատերազմի արդյունքում թուլացած մանջուրների վերահսկողությունից՝ Այգունի եւ Պեկինի պայմանագրերով: Այս տարածքը ներառում է հատվածներ Սիբիրից, որոնցից Պուտինի կողմից այդքան գովաբանված խողովակաշարի գործարքով ռեսուրսներ կարդյունահանվեն Չինաստանին վաճառելու համար:

Քանի որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ռեժիմն իր «լեգիտիմությունը» մեծ մասամբ ստանում է այս ռեւանշիստական արշավներից, Պուտինին սիբիրյան ռեսուրսների համար վճարելը նման է ընտանիքի արծաթը կողոպտիչից հետ գնելուն: Պեկինը նույն կերպ է վերաբերվում մոնղոլական հողերի կորստին՝ հաշվի առնելով 20-րդ դարասկզբին Մոնղոլիան չինական իշխանության վերապրուկներից ազատելու հարցում Խորհրդային Միության կարեւոր դերակատարությունը:

Անհամար չինական համայնքների կողմից Սիբիրում, ներառյալ Խաբարովսկում եւ Վլադիվոստոկում, անդրսահմանային տնտեսական ակտիվությունն արդեն անխոս վերակենդանացնում է պատմական չինական հավակնությունները ռեսուրսներով հարուստ եւ ռազմավարական կարեւորություն ունեցող այս տարածաշրջանի նկատմամբ: Տասնամյակներ շարունակ չինացի ավազակները սիբիրյան թանկարժեք ռեսուրսները մաքսանենգ ճանապարհով վերադարձրել են Չինաստան՝ սողանցքավոր սահմանի միջով, հաճախ ռուսական հանցագործների հետ պայմանավորվածությունների շնորհիվ: Դա Ռուսաստանի ինքնիշխանության ակնհայտ խախտում է:

Պուտինի աղետալի հարձակումը Ուկրաինայի վրա միգուցե շեղել է նրա ուշադրությունը Չինաստանի հետ Ռուսաստանի 4200 կմ երկարող սահմանից՝ հազարավոր զինվորների հետ միասին, որոնք պետք է հսկեին այն, բայց չինացիները շարունակում են դրա վրա սեւեռված մնալ: «Չինաստանի մեծ երիտասարդացման» ճանապարհին՝ դիմացինի կորուստներից շահելու Սի Ցզինպինի նկրտումները քայլ առ քայլ պարտադրվում են ռուսական հողում:

ՄԱՅՔԼ ՀԵՆԴԵՐՍՈՆ

«Թելեգրաֆ», 2023 թ. մարտի 27

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ հնագույն ազգ ենք»

Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական