Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու Հայաստանը

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զոհեր, ավերածություններ, տնտեսության անկում, դիվանագիտական հարաբերություններում խառնաշփոթ եւ այլն. այս եւ այլ գործոններ պատերազմների պարտադիր հետեւաքներն են եղել եւ կան բոլոր ժամանակներում: Մենք՝ հայերս, դա ամենալավը գիտենք՝ հաշվի առնելով արցախյան երեք պատերազմների (եւ ոչ միայն) հետեւանքները մինչ օրս:

Հարկ է նկատել, սակայն, որ մեր երկրում կարող են շոշափելի անցանկալի հետեւանքներ լինել այլ երկրների միջեւ պատերազմի պատճառով, հատկապես, երբ կողմերից մեկը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանը:

Փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական պատերազմին հետեւում է ողջ աշխարհը: Ռազմական բախումներից բացի, քաղաքագետների, տնտեսագետների վերլուծության առանցքում պատերազմի հետեւանքներն են ոչ միայն պատերազմող երկրների, այլեւ նրանց դաշնակից երկրների համար:

Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ընթացող «շոկերը» չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը. երկու երկրների տնտեսությունների, դրանցում տեղի ունեցող գործընթացների միջեւ բոլոր ժամանակներում էական կապ եղել է եւ կա:

«Ռուսաստանը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ մեկ երրորդը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա»,-նշում է տնտեսագիտության թեկնածուն ու նկատում՝ խոսքը ոչ միայն արտահանման ծավալների կրճատման մասին է (քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանվող հայկական ապրանքները ռուբլով արտահայտված թանկանում են,հետեւաբար կրճատվելու են նաեւ արտահանման ծավալները), այլեւ ներմուծման ծավալների կրճատման վտանգ կա: Մասնավորապես՝ թե՛ լոգիստիկ խնդիրներով, թե՛ Ռուսաստանի ներքին սպառման ապահովմամբ պայմանավորված՝ չի բացառվում, որ Ռուսաստանից ներմուծումը կրճատվի, ինչը պարենային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Թեեւ ներկայացվողը վատագույն սցենարներից է, սակայն իրատեսական է, որ պատերազմի եւ իր բնակչության ներքին կարիքները հոգալու պատճառներով՝ Ռուսաստանը փոքրացնի հացահատիկի եւ պարենային ապրանքների արտահանման ծավալները: Արդյունքում՝ այլ երկրները, այդ թվում Հայաստանը, չեն կարողանա բավարար սննդամթերք ներմուծել:

«Ի վերջո, Ռուսաստանի տնտեսության խնդիրները կհանգեցնեն նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների կրճատման, ինչի հետեւանքով այնտեղից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը եւս կնվազի»,-նշում է Կառլեն Խաչատրյանն ու նկատում, որ մեր օրերում երկրների հակամարտությունները ընդգծված տնտեսական բաղադրիչ էլ են պարունակում:

Ակնհայտ, որ Արեւմուտքի տնտեսական սահմանափակումներն ունեն Ռուսաստանին ծանր դրության մեջ դնելու, այդ եղանակով որոշակի գործողություններ «պարտադրելու» նպատակ: Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը նոր երեւույթ չէ: Այն լայնամասշտաբ կերպով ժամանակին կիրառվեց ու մինչ օրս էլ որոշները պահպանվում են Իրանի դեմ, տարբեր փուլերում ու տարբեր գործիքներով կիրառվել է նաեւ Ռուսաստանի դեմ: Պետք է փաստել, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Արեւմուտքի համար եւս խնդիրներ է առաջացնում, քանի որ երկկողմ տնտեսական հարաբերությունները բավականին խորն են եւ պատժամիջոցների կիրառմամբ երկուստեք անհարմարություններ են ստեղծվում:

«Եվրոպական տարբեր ընկերություններ գործընկերային կապեր ունեն ռուսական ընկերությունների հետ, կամ Եվրոպական Միության երկրներից շատերը գազ են ներմուծում Ռուսաստանից եւ փաստացի այլընտրանք չունեն: Միանշանակ է, որ պատժամիջոցները տնտեսական խնդիրներ են առաջացնելու, իսկ դրանց մասշտաբն ու խորությունը կախված կլինի պատժամիջոցների գործիքակազմից»,-նշում է տնտեսագետը:

Հայաստանի համար, որը դեռ «ուշքի չի եկել» 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքներից՝ բոլոր ուղղություններում, բարդ ժամանակահատված է: Առաջացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հսկայական անորոշությունների պայմաններում պետության խնդիրն է առաջին հերթին հստակություն մտցնելը, որպեսզի թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքացիների համար կանխատեսելի պայմաններ ձեւավորվեն: Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ պետք է փորձել մեր արտահանողների մրցունակությունը բարձրացնել, նրանց տրամադրել որոշակի աջակցություն, ինչպես նաեւ մտածել պարենային անվտանգության խնդիրների լուծման մասին՝ պատրաստ լինելով վատագույն սցենարին: Դա կարող է լինել պատերազմի երկարաձգման դեպքում, ինչը պարենային ուղիղ սպառնալիք է մեր երկրի համար. քանի որ առանձին սննդամթերքների դեպքում մեր երկիրը էապես կախված է ռուսական եւ ուկրաինական շուկաներից: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ այլընտրանքներ որոնել, որպեսզի հանկարծ պարենային ապրանքների դեֆիցիտ չունենանք»,-զրույցի ավարտին նշեց պրն Կառլեն Խաչատրյանը:

Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026

Քիչ առաջ 44–օրյա պատերազմում զոհված  զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը դուրս եկավ ոստիկանության բաժնից։ Նա ներկայացրեց դեպքի մանրամասները, որի...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026

Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական