Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը x-ի հարթակում այսպես է արձագանքել Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովը՝ COP29-ը հյուրընկալելու փաստին՝« Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ռազմական ուժ կիրառող ավտորիտարը պարգեւատրվում: Ադրբեջանը դեռ պետք է ապացուցի, որ պատրաստ է խաղաղ համագոյակցության, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման»: Ռոթի գրառմանը նույն հարթակում պատասխանել է «Ադրբեջանի գերմանացի բարեկամներ» անվանյալ օգտատերը, որ գործում է Բեռլինում՝ Բաքվի դեսպանի հրահանգով: «Ձեր սիրելի պատերազմական հանցագործ Հայաստանը այդ հարցում լիովին աջակցել է Ադրբեջանին: Խնդիր կա՞՝ փորձում եք Հայաստանի վարչապետից ավելի հայ լինել»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ