Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պարզ է, որ միայն խորհրդարանական պայքարը բավարար չէ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար»

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

– Տիկին Կոստանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ խոսում է Հայաստանի սուվերեն տարածքը՝ 29 հազար 800 քառ/կմ-ն ամեն գնով պահելու, փոխարենն ընդգծում է, թե պատրաստակամ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ ասես զգուշացնում է, թե արցախահայությունը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունի, կա՛մ բնակության այլ վայր փնտրի: Ի՞նչ եք կարծում, սա Արցախի հայկականության վերջնական կորստի մասին ահազա՞նգ կամ նախազգո՞ւմ է, եւ դեռ ինչ-որ բան հնարավո՞ր է փրկել:

– Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հակազգային հայտարարություն որեւէ աղետաբեր քայլ անելու նախապատրաստություն է, տվյալ պարագայում՝ ահաբեկչական, սարսափ տարածող, հասարակությանը վախի մթնոլորտում պահելու նախազգուշացում: Հայկական երազանք ստեղծելու ու դրա շուրջը հայ ժողովրդին միավորելու առաքելությունը պիտի ստանձնի հաջորդ իշխանությունը, որ պետք է ազգային, պետական ուժ լինի: Ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածքներ եւ դրանց դեմ կոշտ հակազդեցության բացակայությունը ապացուցում է, որ Փաշինյանի իշխանությունն ունակ չէ նույնիսկ պահպանելու Հայաստանի տարածքները, դեռ չենք խոսում Արցախի մասին:   

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին ակտիվորեն խոսում է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանի Հայաստանի բոլոր դրկիցների հետ բարիդրացիական հարաբերություններ է ուզում հաստատել, ինչը, անխոս, շարքային քաղաքացու ականջին բավական դուրեկան է հնչում, բայց ի՞նչ ռումբեր կան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացելու գործընթացի ներքո:

– Թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող վարչակարգի գերնպատակը հայկական բնօրրանի՝ իրեն համար խնդրահարույց տարածքներից օր առաջ ազատվելն է՝ այդպիսով Հայաստանին մնացած մի փոքր հողակտոր հատկացնելով, որտեղ նրանք հնարավորություն կունենան քաղաքացիների համար, իբրեւ թե, սոցիալական բարեկեցություն ապահովել, ինչը, ի դեպ, նույնպես չեն կարողանում պատշաճ ձեւով ապահովել: Սահմանները բացելու միջոցով խոստանում են տնտեսական կտրուկ աճ, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորում, սակայն դրա ոչ մի նախադրյալ առ այս պահը չկա: Եվ դա, առաջին հերթին, հենց այն պատճատով, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ամենաբարձ ղեկավարության կողմից կառուցողական կամ հույս ներշնչող ազդակներ չկան: Միայն ագրեսիվ քարոզչություն է՝ սպառնալիքի լեզվով: Ամբողջ Հայաստանը գրավելու թեզերի միջոցով՝ մեր վայ-հարեւանները խոստանում են հենց այն ապագան, որը Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այսինքն, հայկական շահով պայմանավորված օրակարգերը բացակայում են այս դիսկուրսից, եւ առաջ է տարվում սպառնալիքի տակ ստեղծված ու մեր բոլորի վզին փաթաթված թուրքական երազանքը: Սրանք բացարձակ թաքնված ռումբեր չեն, եւ ակնհայտ երեւում են այդ երկու երկրների ղեկավարների եւ տարբեր տրամաչափի պաշտոնյաների խոսույթներում, հետեւաբար խոստացված բարեկեցիկ ապագան՝ առանց անվտանգային լրջագույն բարեփոխումների եւ ապահովման, պարզապես բարակ շերտով ստեղծված մեծ փուչիկ է, որն արդեն պայթելու շեմին է:

– Ներքաղաքական օրակարգից խոսենք: Երբ դուք էիք խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմից, ԱԺ ներկա ընդդիմադիրները նաեւ ձեզ էին մեղադրում վարչապետ Փաշինյանի հետ նույն դահլիճում նստելու, նիստերին մասնակցելու մեջ: Ասում էին՝ «ինչպես կարելի է դավաճանի հետ նույն միջավայրում գտնվել, նույն օդը շնչել»: Բայց արդեն տեւական ժամանակ նրանք թե՛ նույն օդն են շնչում, թե՛ քննարկումներ ունենում, թե՛ գործողումների մեկնում ՔՊ-ականների հետ: Ի՞նչ եք զգում այս տեսարանները տեսնելիս:

– Վերապրում եմ այդ դահլիճում պետականության եւ Արցախի կորստի առաջ մեզ կանգնեցրածների հետ աշխատանքային միջավայրը կիսելու զղջումը: Լսում եմ կոշտ քննադատական ելույթներ նույն ամբիոնից, որտեղից ինքս էլ պարսավանքի էի ենթարկում գործող խորհրդարանում իշխանության թեւում այսօր էլ նստածների մի մասին, ու կրկին վերահաստատում ինքս ինձ համար, որ միայն խորհրդարանական աշխատանքը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա բավարար չէ պատուհաս իշխանության դեմ պայքարելու համար, քանի դեռ համաժողովրդական մեծ ցասում չի գեներացվում եւ ուղղորդվում փողոցային իրական ու երկարատեւ պայքարի: Կար ժամանակ, որ ինքս էլ դատում էի տիտղոսային ընդդիմությանը՝ մեր նույն տեքստերը կրկնելու համար, երբ ասում էին, թե խորհրդարանական գործիքակազմը չի բավականացնում, քանի որ 2021-ի արտահերթ ընտրություններից հետո արդեն հստակ էր ինձ համար, որ պայքարում հաջողելու համար օժանդակող այլ մեխանիզմներ էլ են անհրաժեշտ: Ես դա տեսնում եմ միայն իրատեսորեն ու խելամտորեն, երկարաժամկետ պլանավորմամբ մեծ համախմբում իրականացնելու ճանապարհով: Պայքարը պետք է կառուցել ոչ թե կարճաժամկետ քայլերով, այլ հանուն այն գաղափարի՝ բնականաբար հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս խառն իրավիճակը եւ մեր հնարավորություններն ու կարողությունները:

– Ընդդիմությունն, ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին հպարտորեն հայտարարում էր, թե խորհրդարան կվերադառնա միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով, բայց արդեն քանի ամիս է՝ նրանք խորհրդարանում են եւ ՔՊ-ի հրաժարականի հարցով որեւէ գործընթաց, անգամ քննարկում, չեն ունեցել:

– Ի դեպ, այս հարցը պարբերաբար պետք է նրանց ուղղել՝ հիշեցնելով իրենց խոստումների մասին: Ես վստահ եմ՝ աշխատանքի մեծ դաշտ միշտ կա, բայց այդտեղ մեր համատեղ ուժերի ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, հետեւաբար պետք է ջանքերն ուղղել այդ ներուժը բացահայտելուն եւ կառավարելուն: Այս պահին ինձ համար կարճաժամկետ մի քանի քաղաքական քայլ կա, որոնցից են կախված մեր պետության ու Արցախի պահպանման հնարավորությունները: Այդ քայլերն, առաջին հերթին, ընդդիմադիր դաշտի համախմբմանն ու իշխանությունը ուզուրպացրած վարչակարգի հեռացմանը պետք է ուղղված լինեն:

Զրուցեց՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յիշել եւ պահանջել… ի՞նչ, ինչպէ՞ս

Հաջորդ գրառումը

World Press Photo 2023-ի հաղթողների մեջ՝  Անուշ Բաբաջանյանի շարքը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

World Press Photo 2023-ի հաղթողների մեջ՝  Անուշ Բաբաջանյանի շարքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական