Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքե՞ր են միջանցքի «արտապատվիրակման» շահառուները

Գրիգոր Առաքելյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ջուլանիի այցը Բաքու եւ դրա կապը միջանցքի  նախագծի հետ

Ամերիկյան Quincy Institute for Responsible Statecraft ուղեղային կենտրոնը կարծում է, որ եթե «Զանգեզուրյան» միջանցքի արտապատվիրակման սցենարը իրականություն դառնա, Ադրբեջանը կարող է աշխարհաքաղաքական խորը անկայունության շրջանում վերածվել էներգետիկ գերտերության՝ վերահսկելով նավթի եւ գազի արտահանումը Եվրոպա: Սա, Թուրքիայից բացի, կհամապատասխանի նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին՝ առաջարկելով հենց այս համատեքստում դիտարկել Աբու Դաբիում անցկացված Փաշինյան-Ալիեւ բանակցությունները:

Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի օրերին լուրեր էին պտտվում, որ իսրայելական կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր հարձակվում էին Իրանի վրա՝ մուտք գործելով նաեւ Ադրբեջանի հյուսիսային սահմաններից:

Պաշտոնական Բաքուն մի քանի անգամ առիթ է ունեցել հերքելու այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանը հարգալից վերաբերմունք ունի Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ: Նույնիսկ Ստեփանակերտում վերջերս անցկացված ՏՀԿ գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ալիեւն անձամբ է հավաստիացրել ԻԻՀ նախագահ Փեզեշքիանին, որ Ադրբեջանի տարածքը Իրանին հարվածելու նպատակով Իսրայելին տրամադրելու մասին լուրերը մտացածին են:

Սակայն ամերիկյան ուղեղային կենտրոնը՝ անդրադառնալով Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին եւ «Զանգեզուրյան» միջանցքի համատեքստում 44-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությանը, համոզմունք է հայտնել, որ փոխադարձաբար Բաքուն 12-օրյա պատերազմի մեկնարկին Իսրայելին հնարավորություն է տվել իր տարածքից իրականացնել անօդաչու հարվածների զգալի մասը՝ Իրանի հրթիռային պաշտպանության եւ հակաօդային համակարգերի դեմ: Չի բացառվում, որ Իսրայելը Իրանի դեմ շարունակաբար օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ անօդաչու եւ լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով:

Ամերիկյան ուղեղային կենտրոնը եզրակացնում է, որ իրականում այս հակամարտության խորքում թաքնված է Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրյան» միջանցքի աշխարհագրական վերահսկողության համար մղվող պայքարը: Ըստ վերլուծականի՝ այս ուղին հանդիսանում է աշխարհագրական օղակ, որն Ատլանտյան օվկիանոսը կապում է Խաղաղ օվկիանոսի հետ: Եվ եթե Ադրբեջանը կարողանա լիովին վերահսկողություն սահմանել այս տարածքի նկատմամբ, դա փաստացիորեն կհամապատասխանի ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին եւ կարող է թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը տարածաշրջանում:

Հետեւաբար, եթե Ադրբեջանը կարողանա ամբողջությամբ զարգացնել այս միջանցքը, ապա հնարավորություն կունենա կառուցել ուղիղ գազատար՝ իր գազի պաշարները տեղափոխելու դեպի Թուրքիա, եւ այլեւս չի վճարի գազի տարանցման համար, ինչի արդյունքում Իրանը լիովին դուրս կմնա այս շղթայից եւ, արեւմտյան պատժամիջոցների ճնշման պայմաններում, կզրկվի կարեւոր եւ ռազմավարական եկամտի աղբյուրից:

Ամերիկյան կենտրոնը առաջարկում է հենց այս համատեքստում դիտարկել Աբու Դաբիում անցկացված Փաշինյան-Ալիեւ բանակցությունները, որոնք, թեեւ պաշտոնապես ներկայացվում են որպես «պատմական եւ լարվածության մեղմացման փորձ», իրականում հանդիսանում են գերտերությունների պայքարի մի մաս՝ աշխարհաքաղաքական գերակայություն հաստատելու համար Եվրասիայի խորքերում՝ մի տարածքում, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցության գոտի:

Ամերիկյան վերլուծական կենտրոնը վերջում եզրակացնում է. «Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Ադրբեջանը կարող է վերածվել էներգետիկ գերտերության՝ վերահսկելով նավթի եւ գազի արտահանումը Եվրոպա»:

Բնականաբար, միջանցքի արտապատվիրակումից օգտվող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է, որի նպատակն է ուղղակի կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ եւ շրջանցել Իրանը՝ դառնալով տարածաշրջանային առեւտրի եւ էներգետիկ հանգույց:

Որպես Ադրբեջանի առանցքային դաշնակից՝ Իսրայելը նույնպես միջանցքի արտապատվիրակման շահառուներից է, որի շնորհիվ Թել Ավիվը հնարավորություն կունենա հասանելիություն ստանալ դեպի Կենտրոնական Ասիա եւ Կովկաս, ինչը համապատասխանում է վերջինիս ռազմավարական շահերին:

Բացի այդ, Ադրբեջանի տարածքում Իսրայելի ներկայությունը՝ որպես հետախուզական ու ռազմական հենակետ՝ ուղղված Իրանի դեմ, եւս պատճառ է, որ Թել Ավիվը սատարի այս նախագիծը:

Վաշինգտոնն էլ աջակցում է նմանատիպ նախագծերին, այդ թվում՝ «Զանգեզուրի» միջանցքին, որպեսզի նվազեցնի տարածաշրջանի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից: ԱՄՆ ցանկանում է, որ նոր դերակատարներ, ինչպես Ջուլանիի կառավարությունը Սիրիայում, ներգրավվեն արեւմտյան ուղղվածություն ունեցող տնտեսական գործընթացներում:

Ջուլանիի այցը եւ դրա կապը միջանցքի նախագծի հետ

Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի այցը Բաքու ոչ միայն պայմանավորված էր գազի հարցերով, այլեւ մաս էր կազմում ավելի լայն տնտեսական եւ աշխարհաքաղաքական նախաձեռնության: Այս համատեքստում՝ Ջուլանիի վերահսկողության տակ գտնվող Սիրիան՝ Թուրքիայի եւ Քաթարի աջակցությամբ, կարող է դառնալ տարանցիկ կամ տնտեսական գործընկեր «Զանգեզուրի» նման նախագծերի համար:
Կան ենթադրություններ, որ Բաքուն ձգտում է Լաթաքիայի նավահանգիստների եւ Կովկասյան տրանսպորտային ցանցերի միջեւ ենթակառուցվածքային համագործակցության միջոցով կապ ստեղծել, որը դեռեւս նախնական քննարկման փուլում է:

Իսրայելի եւ Թուրքիայի ներկայությունն այս նախագծերում եւ նրանց պատվիրակությունների միաժամանակյա այցը Բաքու՝ Ջուլանիի այցելության ժամանակ, հուշում են, որ հավանաբար վերջնական նպատակը Կովկասը ռազմավարականորեն միացնելն է Արեւելյան Միջերկրածովյան ավազանին:

Հաշվի առնելով Թուրքիայի հետաքրքրվածությունը՝ թյուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական առանցքը զարգացնելու հարցում, Ադրբեջանի ցանկությունը՝ ստեղծել նոր տնտեսական դաշինքներ, ինչպես նաեւ Արեւմուտքի (հատկապես ԱՄՆ-ի) ձգտումը՝ նվազեցնել Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, կարելի է ասել, որ Ջուլանին փորձում է իր անցումային կառավարությունը տեղավորել այս մեծ շրջանակում՝ որպես փոքր, բայց առանցքային գործընկեր:

Թեեւ ժամանակակից Սիրիան չունի կայունություն եւ ենթակառուցվածքներ նման նախագծերի իրագործման համար, սակայն այս երկրի հայտնվելը «Զանգեզուր-Միջերկրական» առանցքի ռազմավարական տրամաբանության մեջ կենսական է Ջուլանիի կառավարության լեգիտիմության եւ գոյատեւման համար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Երեւանի ու Բաքվի համաժամանակյա քայլերը

Հաջորդ գրառումը

Շվեյցարացի պատգամավորների խումբն աննահանջ է՝ կայուն խաղաղություն կլինի, եթե ԼՂ հայերի իրավունքները հարգվեն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական