Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր հրատարակություն

Կարեն Մկրտչյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընթացիկ տարում, ծնունդով իրանահայ, ներկայումս հայաստանաբնակ Նիկիտ Միրզայանի աշխատասիրությամբ հայ ընթերցողի սեղանին է դրվել Պարսից գրականությանը նվիրված երկհատոր գիրք: Նիկիտ Միրզայանի կողմից այս նախաձեռնությունը հարգանքի տուրք է իր հորեղբայր, գրքի հեղինակ Զորայր Միրզայանի (1916-1964) մահվան 60-րդ տարելիցին: 

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն IX-XX դդ.» եւ «Պարսից գրականություն. պոեզիա 1900-1960 թթ.» աշխատությունները դեռեւս խորհրդային տարիներին հայտնի են եղել Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիային, որի հրատարակման համար երաշխավորել են ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը եւ գիտնական Բաբկեն Չուգասզյանը: Սակայն ավելի քան կեսդարյա դադարից հետո միայն Նիկիտ Միրզայանի խմբագրմամբ ու հրատարակմամբ լույս է տեսել այս աշխատությունը: 

Հարկ է նկատել, որ ժամանակին ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը բարձր է գնահատել Զ. Միրզայանի այս աշխատությունը՝ դիտարկելով այն առաջին եւ կարեւոր ներդրումը հայ արեւելագիտության մեջ (էջ 11):  

Եվ ահա օրերս տեղի է ունեցել «Պարսից գրականություն IX-XX դդ.» աշխատության (368 էջ) շնորհանդեսը: Այս հատորում համառոտ կենսագրություններով եւ գրական լավագույն նմուշներով ներկայացված են իրանցի ավելի քան 100 գրող-բանաստեղծներ, որոնք ստեղծագործել են նշված ժամանակահատվածում:  

Ուսումնասիրությունն սկսվում է պարսից չափածո գրականության սկզբնավորումից մինչեւ 1500 թվականը, ներկայացվում են Հանզալե Բադղիսին, Շահիդ Բալխին, Ռուդաքին, Ֆիրդուսին: Ընդ որում տարբեր պատմափուլերով ակնարկներ կան Սելջուկների, Խարազմիների, Մոնղոլների արշավանքների, Լենկ Թեմուրի, Սեֆյանների եւ Ղաջարների դարաշրջանների վերաբերյալ՝ լուսաբանելով դրանց ազդեցությունը պարսից գրականության զարգացման վրա: Հանգամանորեն ներկայացված են ժամանակի գրական նշանավոր դեմքերը՝ Գորգանի, Դամղանի, Նասեր Խոսրով, Օմար Խայամ, Բաբա Թահեր, Անսարի, Ղազնավի, Հարավի, Սաադ Սալման, Մոեզզի, Սամարղանդի, Մահսաթի Գանջավի, Նեզամի, Աթթար, Ռումի, Սաադի, Ջամի եւ շատ ուրիշներ:  

Երկհատոր աշխատությունը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը՝ առաջինը գրողի որդու, իսկ երկրորդը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի եւ «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նիկիտ Միրզայանը գրքի լույսընծայման առթիվ իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում իրանագետ, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանին, իր բարեկամ Ռոբերտ Բեգլարյանին ու հարգարժան Վահան Մելիք-Օհանջանյանին իրեն տրամադրած կարեւոր աղբյուրների համար, իր լավ ընկեր, բանասեր եւ թարգմանիչ Գեւորգ Ասատրյանին՝ տված գնահատելի խորհուրդների համար:

Հավելենք, որ Նիկիտ Միրզայանը հայտնի է նաեւ իր մի շարք թարգմանչական գործերով, որոնցից են դերասան Վահրամ Փափազյանի իրանական հուշերի, Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» եւ Լեոնիդ Սարվարյանի բանաստեղծությունների պարսկերեն թարգմանությունները:

Ամփոփելով վերոնշյալը՝ հիշարժան է Զորայր Միրզայանի՝ «Նամակ Հայաստան գտնվող բարեկամիս՝ բանաստեղծ Դեւին» հայրենասիրական բանաստեղծությունը.

… Բայց երանի աչքերիդ, քո բիբերին երանի,

Ուր Մասիսն է ժայռացել փարթամությամբ ծիրանի:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

«Հին Թիֆլիսն է ինձ սովորեցրել նկարել». Կանգ առավ զտարյուն հայ նկարիչ Թենգիզ – Սեյրան Միկոյանցի սիրտը

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ բեմի ու էկրանի 80-ամյա ստնտուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական