Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորին մեծություն աղմուկը

Մարիետա Խաչատրյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Երբեմն ինձ թվում է` լրագրողներն են կառավարում մեր երկիրը, եւ երկրի գործադիրի ղեկավարն ընդամենն օգնում է նրանց երկիրը կառավարելիս: Հասկացանք, որ վարչապետը մասնագիտությամբ լրագրող է, բայց այս յոթ տարում պետք է արդեն փոխած լիներ սովորույթները եւ գլխավոր խնդիր համարեր նախարարների հետ աշխատելը, ոչ թե ԶԼՄ-ներին թոփ թեմաներ մատակարարելը` ուղիղ շփմամբ կամ իր ֆեյսբուքյան գրառումներով` ողջ երկիրը թողնելով լրագրողների եւ իր թելադրած, երբեմն նաեւ արհեստական օրակարգերի տակ, որոնք ամենեւին էլ այս պահին երկրին ներկայացող առաջնահերթ մարտահրավերներին չեն վերաբերում, այլ զանազան ինտրիգների, ներխմբային, միջանձնային հարաբերությունների: Հաջորդում են տարբեր, այդ թվում` իրավապահների գործողություններ, որոնք տվյալ պահին թվում են ոչ տեղին, անգամ բեմադրված:

Մեկ-մեկ էլ թվում է` բոլորս ենք թատրոնում, որպես մասնակից ու հանդիսատես: Միգուցե իրականում տեղի ունեցողը արդեն սովորական դարձած եւ քաղաքական-տնտեսական կյանքի մշտական ուղեկից դարձած մեծ աղմուկով ծածկելով:

Ասենք` գործարար Սամվել Կարապետյանը հինգ տողանոց միտք է հայտնում ԶԼՄ-ում` Հայ եկեղեցու անհրաժեշտ պաշտպանության բացակայության դեպքում «մեր ձեւով կմիջամտեմ» պատրաստակամության մասին: Ու գնա~ց, սկսվում է մի կաշկալամաշ, թե բա` իշխանության զավթման կոչ`«մենք քեզ այնպես կմիջամտենք, ա՛յ ստահակ», ու հետեւում է պատգամավորական ցունամին խոհրդարանում, իրավական ցունամին՝ Սամվել Կարապետյանի տան մոտ, որն ավարտվում է Սամվել Կարապետյանի երկամսյա կալանավորմամբ, իսկ ԱԺ դահլիճից էլ վարչապետը, ակնարկելով ՀԷՑ-ի խախտումներով աշխատանքի մասին, խոստանում է Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացում:

Այս բոլորն աղերս ունի՞ պետության ինստիտուցիոնալության հետ, այն բանի հետ, որ իրավապահ համակարգի գործողությունների եւ ՀԷՑ-ում սկսված քննության արդյունքների կամ օպերատիվ տվյալներով սկսված հետաքննության արդյունքում պիտի ՀԷՑ-ի անարդյունավետությունն ապացուցվի ինստիտուցիոնալ ձեւով, պարզված կամ չպարզված արտաքին միջամտությամբ քաղաքական գործունեություն գեներացնելը համանման ձեւով կանխվի: Ու ոչ թե մի մարդ` վարչապետը, հենց ամբիոններից խոսի այդ բոլորի մասին, իրավապահները սկսեն զուգահեռ գործունեություն: Այստեղ որտե՞ղ տեսաք իրավական համակարգի, պետության ենթակառուցվածքների հետեւողական գործունեություն, պետություն առհասարակ, էն որ վարչապետն ասում էր իր եզրափակիչ ելույթում, թե.« 2025 թվականի հունիսին ինձ համար անենաշատը հենց սա է փոխվել, ես արձանագրել եմ, որ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ»:Էլ չասած, որ եթե պարզվում է, որ ՀԷՑ-ի ակտիվները միջազգային գրավադրման տակ են, ապա պետականացման դեպքում մեր պետությունն է վերցնելու գրավի հատուցման պարտավորությունը:

Թե իրականում ի՞նչ կար Սամվել Կարապետյանի շուրջ կայծակնային գործողությունների, ԱԱԾ տնօրենին հեռացնելու, ՀԷՑ-ի պետականացման մտադրության, վարչապետի ակնարկած համարյա էներգետիկ ճգնաժամի, ՀԷՑ-ի ակտիվների` միջազգային կազմակերպություններում գրավադրված լինելու տակ (արդյոք ՀԷՑ-ը քաղաքական նոր պարտնյորի վաճառելո՞ւ մտադրություն), անհետ կորածների բողոքի ցույցն էլ վրադիր, դժվար է թելը գտնել:

Մանավանդ այդ բոլորը, վարչապետի` Թուրքիա այցելության օրակարգ, Սյունիքով միջանցքի` այս պահի գլխավոր շահառուների վերաբերյալ տեղեկատվություն եւ այլ կարեւոր բաներ լավ աննկատ են` Եկեղեցու շուրջ մեծ աղմուկի, հատկապես խորհրդարանական տիեզերական մասշտաբի աղմուկի տակ, որտեղ երեկ վարչապետն արդեն հասել էր Եկեղեցու պետերի կլանայնությանը: Աննկատ են մեզանից, բայց ոչ տարածաշրջանային մեծ շահառուներից, որոնք այդ բոլորը լավ տեսնում են եւ շարունակում են խուլ կամ ակնհայտ պայքարել միմյանց դեմ, ավելին`միգուցե փայատեր են Հայաստանում տեղի ունեցողին ու այս իմաստով միգուցե Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողը Փաշինյանի Թուրքիա գնալու արձագանքն է: Գումարած` Վրաստանի սահմանին հայկական ապրանքի` դեպի Ռուսաստան արգելանքը, որը նույնպես ռուսական ենթատեքստ ունի:

Բոլոր դեպքերում, վերջին խորհրդարանական մեծ աղմուկը, որի 80 տոկոսը պտտվում էր կուսակրոնության խախտման եւ Եկեղեցու թեմաների շուրջ` հենց վարչապետի, եւ հետո արդեն ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների շնորհիվ օգնեց, որ այս պահի գլխավոր ենթատեքստերը հասու չլինեն լայն հանրությանը:

Ինչպես միշտ: Մենք չգիտենք Փաշինյան-Էրդողան հանդիպման օրակարգը, չգիտենք, թե ինչ քաղաքական եւ տեխնիկական ուղղվածության հայացք ունի իշխանությունն Իսրայել-Իրան հակամարտության բախման համատեքստում, որքան է պատրաստ բոլոր այն մարտահրավերներին, երբ իսրայելաիրանական բախումը հանգի էսկալացիայի տարածման, միջուկային թեկուզ լոկալ աղետի, լոգիստիկ եւ բեռնափոխադրումների դադարեցման, էներգետիկ խնդիրների, փախստականների բազմահազարանոց հոսքի եւ այլն:

Վերջին պարագան ավելի մանրամասնենք, մանավանդ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Ռուբեն Ռուբինյանին, Մհեր Գրիգորյանին, Գեւորգ Պապոյանին ուղղված, մարտահրավերների համալիրը ներկայացնել առաջարկող լրագրողական հարցերը ոչ մի առարկայական հաջողություն չգրանցեցին, միայն ասվում էր, որ սցենարներ ունեն բոլոր իրադրությունների համար, ու վերջ: Խորհրդարանը, պատերազմական հրդեհով բռնկված տարածաշրջանի պարագայում երեք օր զբաղված էր Եկեղեցու կուսակրոնության ուխտի քննությամբ…

Մինչդեռ մեր ունեցած ավանդական` սահմանի անվտանգային խնդրին, այժմ իսրայելաիրանական բախման հետեւանքով գումարվում են այլ, ոչ պակաս վտանգավորության նոր խնդիրներ, որոնց մասին մեր պետական այրերը պետք է եւ պարտավոր են խոսել` այդ բոլորին նախօրոք հանրության պատրաստությանը նպաստելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

Հաջորդ գրառումը

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական